Ինչպե՞ս են քաղցր բամբակ պատրաստում Երեւանում

Հայ երիտասարդների էքստրեմալ ժամանցը՝ Հյուսիսային պողոտայում

Ինչպե՞ս են Դոնալդ եւ Մելանյա Թրամփները հետեւել արեւի խավարմանը

Հայուհու ելույթը՝ ֆրանսիական «Voice»-ում

«Միայն ձեւացնելով, թե ապրում ենք, մենք չենք ապրում». Սերժ Թանկյանը նշում է ծննդյան 50-ամյակը

Խորովածի համահայկական 9-րդ փառատոնը՝ Ախթալայում

Shine&Food. Խորոված ձուկ՝ հայրիկի բաղադրատոմսով

Գարեջրի 4-րդ փառատոնը՝ Երեւանում

Ինչպես է Ժաննա Բուտուլյանը զվարճանում լողավազանում

Եվա Ռիվասը մերկ կատարում է Jah Khalib-ի երգը

Լուսանկարի համաշխարհային օրվան ընդառաջ․ Համաշխարհային աստղերը՝ NEWS.am-ի լուսանկարչի օբյեկտիվում

Չինացի բլոգերը երգում է Միհրան Ծառուկյանի «Գնա, գնա» հիթը

Նկարում ենք Քիմ Քարդաշյանին. հայ նկարչուհու փորձարկումը՝

Մերի Մակարյանի 32-ամյակն ԱՄՆ-ում

Despacito-ն՝ երեւանցիների կատարմամբ. NEWS.am STYLE-ի երաժշտական ֆլեշմոբը

«Իմ մասնակցությամբ ֆիլմերը դիտելիս քնում եմ». Ռոբերտ Դե Նիրոն դարձավ 74 տարեկան

Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել

Պուշկին փողոցի վտանգված շենքերը

«Ես այն «անտաղանդ» դերասանուհիների շարքին եմ պատկանում, որոնք չեն հիշում ռեժիսորների անունները». Նաիրա Մովսիսյանը՝ կինոյի եւ իր երազած դերի մասին

12:25, 9 օգոստոսի

«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ:

«Սիրում եմ դիտել մելոդրամաներ, կատակերգություններ, կենսագրական ֆիլմեր… երբ ժամանակ եմ ունենում անպայման առնվազն 2 ֆիլմ պետք է դիտեմ»,-մեզ հետ զրույցում նշեց Նաիրան, որից հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմեր, որտեղի հերսուհիներից ինչ-որ մեկին դերասանուհին կցանկանար մարմնավորել.

«Կցանկանայի նկարահանվել այն ֆիլմերում, որոնք դեռ չեն նկարահանվել եւ ապագայում կլինեն իմ խաղացանկում:) Եթե ավելի լուրջ, ես ուղղակի նայում եմ այդ ֆիլմերը, հիանում եմ դերասանական խաղով, որոշ բաներ սովորում եմ, վերլուծում եւ անցնում առաջ»,-նշում է նա:

Իսկ ո՞ր ռեժիսորների հետ Նաիրան կցանկանար աշխատել: Հարցին ի պատասխան դերասանուհին նշեց.

«Ցավոք՝ կարող եմ ասել, որ ես այն «անտաղանդ» դերասանուհիների շարքին եմ պատկանում, որոնք չեն հիշում ռեժիսորների անունները, բայց հատ-հատ գիտեն նրանց ստեղծած ֆիլմերը, գլուխգործոցները: Հավատացնում եմ՝ բոլորի հետ էլ կաշխատեի, ինձ համար դա մեծ պատիվ կլիներ»:

Խոսելով իր սիրելի դերասանների մասին՝ Նաիրան ասաց.

«Իտալացի, ամերիկացի, ինչո՞ւ ոչ՝ բոլիվուդում կան եւս շատ լավ դերասաններ, որոնց խաղը երբեմն զարմանալի է նույնիսկ»:

Նաիրան ասում է՝ ցանկանում է այնպիսի հերոսուհիների մարմնավորել, որոնց կերպարի շուրջ երկար աշխատանք կկարողանար տանել.

«Կցանկանայի ժամերով, օրերով միայն այդ կերպարով ապրեի, ճիշտ կարողանայի մարմնավորել եւ, նույնիսկ, հուզվեի կերպարը չգտնելով, կամ հակառակը՝ ուրախությունից հրճվեի, որ վերջապես գտա Նրան՝ կերպարին: Դա այսօր հազվագյուտ է դարձել»,-ընդգծեց դերասանուհին՝ հավելելով.  «Այս ժամանակաշրջանում չեն եղել այդպիսի կերպարներ, որ գոնե գաղափար կազմեմ՝ ինչ պետք է լինի, որ բացառեմ իմ խաղացանկից...համենայն դեպս՝ մեր երկրի շրջանակներում»:

Իսկ զրույցի վերջում դերասանուհուն խնդրեցինք նշել այն ֆիլմերը, որոնք միշտ հաճույքով է դիտում եւ խորհուրդ է տալիս դիտել նաեւ մեր ընթերցողներին.

««Ռեքվիեմ՝ հանուն երազանքի»/Requiem for a Dream. այսօր բոլորին է հարկավոր դիտել եւ զերծ մնալ թմրային ամեն տեսակ թույներից, եւ ավելի լավ պատկերացում կազմել ծնող-զավակ հարաբերությունների մասին: Հաջորդիվ կառանձնաղնեի «Մտքի խաղեր»/Beautiful Mind ֆիլմը, որտեղ կա դերասանական հրաշալի խաղ: Եզակի ֆիլմերից է, որ երկրորդ անգամ էլ եմ դիտել: Շշմելու աստիճան լարված է պահում, համենայն դեպս՝ ինձ: Խորհուրդ եմ տալիս դիտել նաեւ «Կոկո Շանել»/Coco Chanel ֆիլմը, որը կարծում եմ՝ ներկայացնելու կարիք չկա, այնուհետեւ կնշեմ «Ռեյ»/Ray-ը: Առհասարակ, խորհուրդ եմ տալիս դիտել մեր հայկական գեղարվեստական բոլոր ֆիլմերը՝ «Տժվժիկ»-ից մինչեւ մեր օրերի ֆիլմերը, որպեսզի պարզ լինի, թե մենք ուր ենք հասել, հասե՞լ ենք արդյոք, թե՞ ոչ»:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE





  • Այս թեմայով

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ երգիչը
Արամե
Անդրե
Միշո
Արսեն Սաֆարյան
Նարեկ Մակարյան