Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծնվել է երաժշտական աշխարհի ամենահզոր ձայներից մեկը՝ Ուիթնի Հյութոնը: Ամերիկացի աստղը կդառնար 54 տարեկան:
Ուիթնիին աստղային կյանքը ժպտաց «Թիկնապահը» ֆիլմի էկրաններ բարձրանալու հենց առաջին վայրկյանից: Ֆիլմում նա մարմնավորում էր համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհու, իսկ նրա թիկնապահի դերում հանդես է եկել սեքսուալ ու հմայիչ Քեւին Քոսթները: Այդ ֆիլմից հետո աշխարհը ոչ միայն Հյուսթոնին ճանաչեց, այլ նրա հայտնի՝ I Will Always Love You երգը, որը մինչ օրս համաշխարհային ամենասիրված հիթերի ցանկում է: Այն երաժշտական պատմության մեջ հայտնի է՝ որպես «սիրո հիմն»:

Տաղանդաշատ երգչուհին ավելի քան 400 մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 7 «Գրեմմի»-ի:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թ-ի փետրվարի 11-ին: Երգչուհու մարմինը հայտնաբերել են Beverly Hilton հյուրանոցի համարում: Ոստիկանական հետախուզությունը ցույց է տվել, որ երգչուհու մահվան պատճառ որեւէ բռնություն չի դարձել. Նրա սիրտը կանգ է առել կոկաինի եւ հանգստացնող դեղերի չարաշահման պատճառով:
Երգչուհու մահից ավելի ուշ՝ 2015 թ-ին, նրա միակ դուստրը՝ Բոբի Կրիստինան, եւս մահացավ՝ գլխի վնասվածքի պատճառով: Սիրեցյալը՝ Նիկ Գորդոնը, նրան գտել էր լոգարանում՝ անգիտակից վիճակում, որից հետո աղջիկը երկար ժամանակ հիվանդանոցից հիվանդանոց էր տեղափոխվում: Սակայն բժիշկներին, ցավոք, չհաջողվեց փրկել երիտասարդ աղջկա կյանքը: Ոստիկանության վարկածով՝ մահվան պատճառ դարձել էր դժբախտ պատահարը:
Ուիթնիի մեջբերումներից շատերն ընթերցելով զգում ես, թե որքան շատ էր երգչուհին սիրում կյանքը, ու եւս մեկ անգամ ափսոսում, որ նա այդքան անժամանակ հեռացավ:
Նրա մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Ես վերջապես հասկացա, որ ոչ մի հանցանք չկա նրանում, որ դու ընկերներ չունես: Քիչ ընկերներ ունենալ՝ նշանակում է ունենալ քիչ հոգս»:
«Ես որոշել եմ՝ երբեք չպետք է լինել որեւէ մեկի ստվերի ներքո: Ցանկացած հաջողություն եւ ձախողում պետք ինքներս մեզ վերագրենք»:
«Ինձ դուր է գալիս կին լինելը՝ անգամ այս տղամարդկանց աշխարհում: Տղամարդիկ չեն կարող զգեստ հագնել, իսկ մենք կարող ենք տաբատ հագնել»:
«Ես մեծ եմ ու ավելի հասուն: Անհամբերությամբ սպասում եմ այն լավ տարիներին, որոնք դեռ կլինեն առջեւում…»:
«Ես կամ ինքս իմ լավագույն ընկերն եմ, կամ էլ՝ ամենավտանգավոր թշնամին»:

«Հենց սկզբից տեսախցիկն ու ես դարձանք լավագույն ընկերներ: Նա ինձ սիրեց, ես էլ՝ նրան»:
«Իմ կյանքի մեծագույն ոգեշնչումը դուստրս է»:
«Կյանքի ընթացքում ի հայտ է գալիս մենությունը»:
«Ես այնպիսի մարդ եմ, որն ունի կյանք եւ ցանկանում է ապրել»:
«Երբ ես ցանկացա դառնալ երգչուհի, մայրս զգուշացրեց, որ այդ մասնագիտության դեպքում ես դատապարտված եմ մենակ մնալ: Դե, մենք բոլորս էլ մենակ ենք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին