Երկու շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցներն անդադարե լուսաբանում էին Անդրեյ Մալախովի՝ Առաջին ալիքից РТР տեղափոխվելու հետ կապված սկանդալը։ Ամեն-ամեն ինչ վերջնականպես բացատրելու եւ շշուկների ու բամբասանքների հոսքը դադարեցնելու համար հայտնի հաղորդավարը «Կոմերսանտի»-ին մեծ ու անկեղծ հարցազրույց է տվել։
Մալախովը հայտարարել է, որ կաշխատի սեփական՝ «Անդրեյ Մալախով։ Ուղիղ եթեր» հաղորդմանը (Андрей Малахов. Прямой эфир»), որի հաղորդավարն ու պրոդյուսերն ինքը կլինի։ Լրագրողի խոսքով՝ ինքը վաղուց էր երազում սեփական հեռոստաշոուի մասին. չէ՞ որ «Пусть говорят»-ն ու «Сегодня вечером»-ը շատ հին են։
«Չնայած արդեն հանրաճանաչ հաղորդավար ես դարձել, դու միեւնույն է աշխատում ես այն մարդկանց հետ, որոն քեզ վերաբերում են որպես «գնդի որդու»։
Այն իրավիճակն է, երբ քո ընկերներն ավելի ուշ են եկել, սակայն արդեն ունեն սեփական նախագծերը։ Իսկ քո կարգավիճակը դեռ նույնն է, բայց արդեն ինքդ հանդիսատեսին ասելիք ունես։ Ինչպես ընտանեկան կյանքում՝ նախ սերն է, հետո այն վերածվում է սովորության, իսկ ինչ-որ մի պահ գիտակցում ես, որ դա հաշվարկով ամուսնություն է։ Ես ցանկանում եմ աճել, պրոդյուսեր դառնալ, մարդ, որը որոշումներ է կայացնում, նաեւ որոշում, թե ինչի մասին պետք է լինի ծրագիրը։ Եթերաշրջանն ավարտվեց ու ես որոշեցի, որ պետք է փակել այդ դուռը եւ ինձ փորձել նոր տեղում»,-նշել է Մալախովը, սակայն նոր պրդյուսերի հետ վեճը չի մանրամասնել։
Մալախովը նշել է, որ հեռուստաալիքի ղեկավարությանը նախապես զգուշացրել էր, որ պատրաստվում է հեռանալ, սակայն Առաջին ալիքում իրեն չէին հավատում։ Աշխատանքից ազատվելու մասին դիմումն ու գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին ուղղված նամակը հաղորդավարը գրել է իր արձակուրդի առաջին օրը։
«Այդ խոսակցությանն էր տանում նաեւ այն, որ նոյեմբերին պետք է ծնվի իմ առաջնեկը, եւ ես ասում էի, որ առնվազն մեկ շաբաթ պետք է նվիրել այն բանին, ինչի մասին այդքան երկար երազել եմ։ Բայց այդ ամբողջ պատմությունը հեռուստաալիքի ղեկավարության հետ վեճ չէ։ Ես խորը հարգանք եմ տածում Կոնստանտին Լվովիչի նկատմամբ։ Առավել եւս, որ նա հասկանում է, թե ինչպիսի երջանկություն է հայր դառնալը եւ որ կյանքի գոյություն ունի՝ բացի ամեն օր վարկանիշի համար պայքարելուց»,-ասել է Մալախովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)