Ինքնավստահության բացակայություն
Կանանց հասկանալը դժվար է: Նրանք կարող են իրենց զուգընկերոջ մեջ տեսնել այն, ինչը ոչ ոք չի տեսնում: Կանայք ամենուր հետեւում են իրենց տղամարդուն, քանի որ սիրում են: Եվ բոլոր ամուսինները գիտեն, թե որքան ցավագին է նրանց համար իրենց անպետք եւ անվստահ զգալ միայն ուրիշ կնոջն ուղղված հայացքով: Անկախ նրանից, թե որքան է կինը սիրում ամուսնուն, նա պետք է վստահ լինի, որ նա դեռ հավատարիմ է իրեն, որ նախկինի պես կարեւոր է ամուսնու համար, որ ամուսինը գնահատում է այն զգացմունքները, հանուն որի էլ ընտանիք են ստեղծել:
Եթե ուշադրություն չդարձնեք այդ ամենին, վաղ թե ուշ այդ ամենը ձեր դեմ կշրջվի: Կատակելով եւ դժգոհելով, որ ձեր կինը մշտապես ամեն ինչ չափազանցնում է, միայն կամրապնդեք նրա անինքնավստահությունը:
Հարկավոր է միայն կնոջը համոզել ձեր հավատարմության հարցում: Եվ դա այնքան էլ բարդ չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Ցանկացած իրավիճակում, երբ նա իրեն անինքնավստահ զգա, կսկսի շատ հարցեր տալ: Եվ դա կնոջ կողմից անվստահության նշան չէ: Դա միայն նշանակում է, որ նա ցանկանում է վերադարձնել սեփական ինքնագնահատականը:
Չէ՞ որ բարդ չէ պատասխանել՝ «Սիրո՞ւմ ես ինձ» կամ «Ես քեզ դո՞ւր եմ գալիս» հարցերին: Մի ամաչեք պատասխանել, չէ՞ որ դա շատ կարեւոր է:
Ուշադրության նշաններ
Եթե ձեր կինը Ռոքֆելլերներից չէ, ապա նրան երջանկության համար ադամանդե մանյակներ պետք չեն: Նրան կբավարարեն նույնիսկ ուշադրությունն ու պարզ բաները, որոնք կարող եք նվիրել առանց դժվարության: Զգացմունքները նույնիսկ պարզ միջոցներով արտահայտելը կարող են նոր շունչ հաղորդել հարաբերություններին: Նույնիսկ «Ես քեզ սիրում եմ» գրությամբ թղթի կտորը բավարար կլինի, հավատացեք:
Զարմացրեք ձեր կնոջը՝ նրան անկողնում նախաճաշ մատուցելով: Նման մանրուքները կարող են հրաշքներ գործել: Եվ երբեմն մի մոռացեք ձեր կնոջ տարեդարձը: Հակառակ դեպքում աղետից չեք խուսափի:
Միշտ նրան քնելու ուղեկցեք քնքուշ խոսքերով, փոքրիկ անակնկալներ մատուցեք, աշխատանքից մի քիչ շուտ վերադարձեք եւ փոքրիկ երեկույթ կազմակերպեք: Ձգտեք ձեր կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, եթե նույնիսկ գործը դա թույլ չի տալիս: Պարզ զանգը կարող է ջերմացնել նրան ռոմանտիկ երեկոյից ոչ պակաս:
Երբ զայրույթն է գերիշխում
Բազմաթիվ տղամարդիկ կյանքում դժվարությունների հանդիպելիս զայրույթը կանանց վրա են թափում: Դա սարսափելի սխալ է: Ագրեսիայի յուրաքանչյուր դրսեւորում կուտակվում է եւ ժամանակի ընթացքում թունավորում ներսից: Կարիք չկա ասելու, թե ինչի կարող է դա հանգեցնել: Յուրաքանչյուր կին հրաշալի զգում է, երբ իր ամուսնուն ինչ-որ բան է անհանգստացնում: Եվ եթե նրան թույլ չեք տալիս օգնել, ուրեմն նրան ասում եք, որ արժանի չէ վստահության:
Ձեր կինը պարզապես ուզում է օգնել: Այդ ամենն անում է՝ ձեզ ավելի մոտ լինելու համար: Հաստատել այն խոսքերը, որոնք ասվում են յուրաքանչյուր նոր ընտանիքի ստեղծման ժամանակ. «Ուրախության եւ տխրության պահերին»:
Ամեն անգամ, երբ անտեսում եք ձեր կնոջ հարցադրումները, վանում եք նրան: Ավելին, նա սկսում է մտածել, որ խնդիրն իր մեջ է: Կարող եք կանխել իրադարձությունների նման զարգացումը՝ հասկացնելով, որ պարզապես հերթական դժվարություններին եք բախվել, որոնք կարող եք ինքնուրույն հաղթահարել: Բայց մի վանեք ձեր կնոջն ու մի լռեք:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի