1. Կնոջ ամուսնանալու ցանկության մասին բոլորը գիտեն։ Եվ «բոլորը» միայն մայրիկն ու մտերիմ ընկերուհին չեն։ Բառացիորեն բոլորը՝ գործընկերներ, հարեւաններ, քիչ է մնում անգամ երթուղայինի ուղեւորները։ Դա արդեն մոլուցքի է նմանվում, իսկ մոլագարներից, ինչպես գիտենք, առողջ մարդիկ հեռու են մնում։
2. Կինը պատրաստ է իջեցնել իր նշաձողը... էլ չասած, որ նա առհասարակ այդ նշաձողը չունի։ Ով ուզում է լինի՝ ալկոհոլիկ, թմրամոլ, կարեւորը, որ իր կողքին մնա։ Իսկ «խփում է, ուրեմն սիրում է» ասացվածքն էլ նրա կյանքի փիլիսոփայություն է։
3. Կինը բոլորին հայտարարում է, որ իր մասին պետք է հոգ տանել։ Քանի որ նա նուրբ եւ խոցելի է։ Քանի որ նա, ըստ էության, արքայադուստր է։ Նա ինքն էլ չի նկատում, թե ինչպես է հարաբերությունները խնամակալության վերածում։
4. Կինն առաջինն է ամուսնության առաջարկ արել։ Մի քանի անգամ։ Անկեղծ ասած՝ նա իր հետ ամուսնանալ է խնդրում է յուրաքանչյուրին, ում հետ մեկ շաբաթից երկար է հանդիպում։ Ժամանակակից աղջկան ուղղված՝ նախաձեռնողականության կոչը նա հասցրել է ծայրահեղության։
5. Նա մշտապես բողոքում է։ Ընկերներին՝ ծնողներից, քրոջը՝ ընկերներից, գործընկերներին՝ քրոջից, եւ այդպես հավերժական փակ շրջանով։ Իսկ պոտենցիալ սիրելին առաջին իսկ հանդիպմանը իր նախորդի մասին այնպիսի նկարագիր կլսի, որ երկրորդ հանդիպում այլեւս չի լնի։
6. Նա հավատում է, որ ամբողջ աշխարհն իրեն պարտք է։ Եվ եթե տղամարդ է հայտնվում, ապա այդ դժբախտը ստիպված է պատասխան տալ ամբողջ աշխարհի համար՝ ապահովել նրան, զվարճացնել, կատարել քմահաճույքները։ Իսկ դրա դիմաց... նրա ներկայությունը։ Ահա եւ վերջ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ