Կին, որը հարաբերություններ է ուզում, բայց չի կարողանում հարմար տղամարդ գտնել
Կարող եք նրան մանրախնդիր կոչել, բայց դա չի փոխում այն փաստը, որ նա դեռ չի գտել իր «միակին»: Գուցե նա հանդիպել է նրան, ում հետ կցանկանար լինել, բայց չի կարողացել նրա հետ հարաբերություններ կառուցել: Գուցե «կայծ» չի եղել:
Կին, որի հետ բոլորն ուզում են հանդիպել
Նա հիասքանչ է, եւ բոլորը դա գիտեն: Եվ հաճախ դա խանգարում է: Նա գրավում է տղամարդկանց, բայց չի կարողանում գտնել մեկին, ով կգնահատի իր ներաշխարհը: Շատերը պարզապես չգիտեն՝ ինչպես վարվել նրա հետ, գուցե վախենում են, չէ՞ որ նա անհավանական գրավիչ է: Եվ պարադոքսն այն է, որ կինը, որի հետ բոլորը ցանկանում են հանդիպել, սովորաբար միայնակ է:
Կին, որին դուր է գալիս ամուրիի կարգավիճակը
Մի քիչ մենակ մնալը լավ է: Բայց որոշ կանայք ավելի շատ են սիրում միայնակ մնալ: Հնարավոր է՝ նրանք գնահատում են անձնական տարածությունը, հնարավոր է՝ ընդհանրապես չեն ուզում կապվել մեկ մարդու: Այսպես թե այնպես, նրանց ձեռնտու է միայնությունը:
Կին, որի համար կարեւոր է կարիերան
Նա սիրում է իր աշխատանքն ու հրաշալի գլուխ է հանում: Այն բավարարումը, որն ուրիշները ստանում են հարաբերություններից, նա ստանում է կարիերայից: Նա իր ապագայի հստակ տեսլականն ունի, եւ հարաբերությունները դրանում տեղ չունեն:
Կին, որն այլեւս չի կարող սիրել
Նրա սիրտը բազմիցս են կոտրել, դրա վրա արդեն բազմաթիվ սպիներ կան: Նա չափազանց շատ ժամանակ, էներգիա եւ սեր է տվել նախորդ հարաբերություններին, եւ դրանցից ոչինչ դուրս չի եկել: Նա պարզապես պետք է մենակ մնա, նույնիսկ մտածել չի կարող նորից հարաբերություն սկսելու մասին:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ