Կաշվե բաճկոնը՝ կոսուխան, դարձել է մեծ քաղաքի ցանկացած բնակչուհու զգեստապահարանի անփոխարինելի իրը: Առաջին սեզոնը չէ, որ այն մեզ օգնում է ոճային եւ զուսպ երեւալ: Այն հեշտ է զուգակցել տարբեր կերպարների եւ ոճերի հետ՝ սպորտայինից մինչեւ ամենառոմանտիկ: Եթե մեկ այլ վերնազգեստ կարող է բարդացնել կամ նույնիսկ փչացնել ամբողջ գիծը, ապա կոսուխան կարող է պարզորեն եւ նրբագեղորեն լրացնել ունիվերսալ ամբողջ հանդերձանքը: Դիզայներներից շատերը պնդում են, որ կոսուխան երբեք նորաձեւությունից դուրս չի գա. must have` շատ սեզոններ ու տարիներ:
Որպես կանոն՝ կոսուխան պատրաստվում է կաշվից, սակայն վերջին շրջանում նորաձեւ դիզայներները նաեւ այլ նյութեր են ակտիվորեն օգտագործում: Այս աշնանը կարելի է փորձարկել տարբեր նյութեր՝ վելյուր, թավիշ, վինիլ, կաշի, դենիմ:
2018 թվականին առանձնապես տարածված կլինեն հրակարմիրից մինչեւ գինեգույնի բոլոր երանգները, պաստելային տոները եւ ամենաէքստրավագանտ գույները: Այս աշնանը նորաձեւությունն այնքան ներողամիտ է, որ կարելի է գուներանգն ընտրելիս ցանկացած չարաճճիություն եւ քմահաճություն թույլ տալ:
Օրինակ՝ առաջին ժամադրության համար կարելի է նախապատվություն տալ նուրբ վարդագույն կոսուխային, որը ռոմանտիկայի եւ պատանեկան միամտության տրամադրություն կփոխանցի:
Բաճկոնին հրաշալի կհամապատասխանի մոխրագույնի եւ երկնագույնի ամենատարբեր երանգներով պլիսե կիսաշրջազգեստը: Սպիտակ կեդերը կերպարին թեթեւություն կհաղորդեն, իսկ կոշիկները կամ գինեգույն կիսաճտքավորները՝ հրապույր: Եվ ավելի քիչ աքսեսուարներ օգտագործեք. այս սեզոնին կմոռանանք ահռելի ականջօղերի կամ վզնոցների մասին:
Այս սեզոնին գլխավոր թրենդն է հրամարջանային կոսուխան: Մի վախեցեք այն համադրել կարմիր տաբատի կամ զգեստի, ջինսի, զանազան երանգների գործված զգեստի հետ: Կարմիր կոսուխան հարմար է կնոջ էպատաժային եւ հանդուգն կերպար ստեղծելու համար, որը չի վախենում իր՝ անհատականություն եւ զգացմունքային լինելուց:
Չնայած բորդոն եւս կարմիրին է դասվում, այս գույնի կոսուխան համեստ եւ զուսպ է դիտվում: Ընդհանրապես, դիզայներները մեզ ընտրության եւ երեւակայության լիակատար ազատություն են տվել, գլխավորը չամաչելն է:
Հաճախ կարելի է տեսնել, որ հարսնացուներն իրենց կերպարը լրացնում են սպիտակ կոսուխայով, որն այնքան ներդաշնակ է համադրվում, թվում է, անհամադրելի հանդերձանքին: Իհարկե, տարբերակը դասական չէ, սակայն թրենդային է եւ անչափ էֆեկտիվ:
Դե, նաեւ չձանձրացնող դասականը՝ կաշվե սեւ կոսուխան, որը բոլոր ժամանակների բազային տարրն է դարձել: Թեթեւակի սադրիչ եւ ըմբոստ, բայց միաժամանակ՝ նրբագեղ եւ զուսպ բաճկոնը ցանկացած look-ի համար օպտիմալ լուծում է: Կարճացված կամ երկարացված սեւ կոսուխան աշնանային վատ եղանակի եւ քամու պայմաններում գերազանց տարբերակ է: Կաշվե սեւ բաճկոնը առաջիկա տարվա գլխավոր թրենդներից մեկն է:
2017 թվականին կանանց կոսուխաների ուշագրավ դետալն են սեպերը եւ շղթաները: Իհարկե, նման բաճկոններ կընտրեն պատանի նորաձեւամոլները, որոնք շատ են ուզում աչքի ընկնել եւ իրենց վրա գրավել շրջապատի ուշադրությունը: Նման դեկորը հիմնականում տեղադրված է օձիքին, ուսերին եւ թեւերին, ինչը վերնազգեստին ոճային կոպտություն է հաղորդում: Սեպերը, շղթաները եւ ճարմանդները պարտադիր պետք է լինեն կաշվե իրերի վրա, ցանկալի է՝ սեւ եւ կարմիր, որ առավելագույնս ագրեսիվ եւ հանդուգն դիտվեն:
Եթե նախկինում ընդունված էր, որ կոսուխաներ պետք է հագնեն միայն «իսկական տղամարդիկ», ինչպիսին էին Մարլոն Բրանդոն կամ Էլվիս Փրեսլին, որը եւ կոսուխային հմայք ու ոճ հաղորդեց, ապա այսօր յուրաքանչյուր նորաձեւամոլ տղամարդ եւ կին պարզապես պարտավոր է այս վերնազգեստի գոնե մեկ օրինակ ունենալ:
Ոգեշնչվեք, գնեք եւ հագեք...
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին