Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Մի հայ աղջկա օրագրից. Ինչու ենք մենք նախընտրում հարուստ տղամարդկանց

21:36, 28 օգոստոսի

Խոստովանեմ. վերնագիրը փոքրիկ «ծուղակ է», որպեսզի գրավեմ ձեզ: Հիմա, երբ գրավեցի ձեր ուշադրությունը, մի փոքր ուղղում՝ ոչ թե «ինչու են աղջիկները նախընտրում հարուստ տղամարդկանց»,  այլ հաջողակ: Այո, հաջողակ, բայց հաջողակ ոչ թե բախտի բերմամբ կամ պատահմամբ, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Համաձայն հնագույն «լեգենդի», որը հյուսել են առաջընթացի եւ լավ կյանքի ձգտում չունեցող տղամարդիկ՝ իրենց ծուլությունը ծածկելու նպատակով, աղջիկները նախընտրում են հանդպել հարուստ տղաների հետ:  Իհարկե, ես չեմ բացառում, որ կան աղջիկներ, որոնք այս կյանքում ոչ մի բանի ունակ չեն եւ, ապրելով ետնախորշերում, ձգտում են հարուստների հետ ամուսնանալ՝ զուտ ֆինանսական բարեկեցություն ունենալու նպատակով, բայց, նախ, հարուստները աղքատ աղջիկների հետ չեն ամուսնանում, եւ երկրորդ՝ խոսքը նրանց մասին չէ:

Խելացի, կրթված եւ աշխատող աղջիկները, հարգելի տղամարդիկ, սիրում են անկախ, ոչ պակաս խելացի եւ կրթված, աշխատող տղամարդկանց, այլ ոչ թե հայրիկի փողերով ապրող պորտաբույծների, որոնց կյանքում բարձրացրած ամենածանր իրը համակարգչի մկնիկն է կամ լավագույն դեպքում՝ պլանշետը:

Եթե տղամարդը, առանց որեւէ մեկի օգնության, սեփական քրտինքով հասել է լավ պաշտոնի, դիրքի կամ հաջողություն գրանցել բիզնեսում, ապա ես ու ինձ պես շատերը միանշանակ կընտրեն նրան, քան որեւէ օլիգարխի հղփացած տղայի:

Ես հասկանում եմ եւ համաձայն եմ, որ Հայաստանը փոքր հնարավորությունների երկիր է, որ այստեղ շատ ու շատ դեպքերում գործում է խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունը, որ իրականում շատ դժվար է ինքնուրույն որեւէ բանի հասնել, բայց ես չեմ խոսում անհնարինի մասին: Ինքս ճանաչում եմ մեկին, որը մատուցողից դարձել է հսկայական հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն, եւ այս պատմությունը, վստահ եմ, միակը չէ:

Ես ինքս շատ եմ աշխատում: Երբեմն՝ չափից դուրս շատ: Ինձ հանդիպած տղաներից շատերը եթե ոչ անթաքույց, ապա հոգու խորքում հաստատ նախատում են ինձ, եւ ինչու՞ միայն տղաները: Բարեկամներին նույնպես անհանգստացնում է, թե ինչու եմ ես ընտանիք կազմելու փոխարեն զօրուգիշեր աշխատում, ինչու չեմ կարողանում ինձ կողակից ընտրել շրջապատում առկա բոլոր՝ իրենց չափանիշներով՝ հարմար տարբերակներից եւ, ընդհանրապես, ինչ է տալու ինձ աշխատանքը…:

Իսկ ես վաղուց եմ հասկացել, որ իմ կողքին ծույլ, աշխատելու ցանկություն չունեցող կամ քչով բավարարվող տղամարդ պարզապես չի կարող լինել: Եթե ես կարողանում եմ զրկել ինձ շատ հաճույքներից, փաբերում կամ ակումբներում չլուսացնել, այլ անընդհատ աշխատել, կարդալ, սովորել, իմ հերթական այցելությունը սրճարան Instagram-ում գովազդելու փոխարեն համացանցն օգտագործել մասնագիտական կամ այլ կարեւոր ու օգտակար տեղեկատվություն ստանալու համար ու աընդհատ ուղիներ փնտրել, թե ինչպես կարող եմ փոխել իմ ու շրջապատի կյանքը դեպի լավը, ապա նույնն ակնկալում եմ նաեւ իմ կողակցից: Թե չէ՝ Facebook-ում  կամ էժանագին մի փաբում նստած, բոլորս էլ կարող ենք բողոքել կյանքի անարդարությունից: Ահա եւ պատասխանը, հարգելի տղաներ, թե ինչու են աղջիկները ձգտում ապահովված, իսկ ձեր չափանիշներով՝ հարուստ տղամարդկանց:

Աննուշկա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search