Տղամարդուն պետք է, որ դու ցանկանաս նրան
Տղամարդուն երջանկացնելու բանալիներից մեկը կնոջ կողմից նրա նկատմամբ սեռական ցանկության առկայությունն է։ Տղամարդուն բավական չէ, որ ինքն է ցանկանում քեզ, նրան այդ առումով փոխադարձություն է պետք։ Եթե նա հասկանա, որ քո ցանկությունների օբյեկտն է, դրանից նրա տղամարդկային «ես»-ը ու, բնականաբար, նաեւ լիբիդոն կտրուկ կաճեն։ Թե ինչպես ես դա ցույց տալու (նրա հետ սիրախաղի, թե պարզապես սեքսուալ հագուստի միջոցով)՝ քեզնից է կախված։ Գլխավորը քո երեւակայությունն ու կանացիությունը գործածելն է, որպեսզի արթնացնես նրա տղամարդկային էությունը։
Նրան պետք է քո հարգանքը
Հարգանքը ցանկացած երկարատեւ հարաբերությունների հիմքն է։ Հարգանքը կարող է օգնել, որ հարաբերություններում նոր զգացմունքներ բորբոքվեն նույնիսկ այն ժամանակ, երբ սիրո ու կրքի բոցն արդեն մարում է։ Տխուր է, բայց փաստ՝ շատ տղամարդիկ ամուսնանում են հենց այն կանանց հետ, ովքեր հարգում են նրանց, այլ ոչ թե այն կանանց հետ, ովքեր սիրում են նրանց։ Դրա համար էլ անկեղծ պատասխանեք հետեւյալ հարցին՝ «Դուք հարգո՞ւմ եք Ձեր տղամարդուն։ Հպարտանո՞ւմ եք նրանով»։ Եթե այո՝ ցույց տվեք դա ցանկացած միջոցով՝ ուղղակիորեն կամ ասենք ձեր գործած սխալի համար ներողություն խնդրելով։
Նրան պետք է զգացմունքային անվտանգություն
Զգացմունքային առողջությունը տղամարդու երջանկության համար անհրաժեշտ եւս մեկ գործոն է։ Արտահայտելով ձեր բարկությունը, տխրությունը կամ ուրախությունը որեւէ հարցի առթիվ՝ դուք հասկացնում եք, որ վստահում եք նրան ու նրանից պատասխան անկեղծություն ակնկալում։ Այսպիսով, դուք նրան էլ եք ստիպում «վստահել» Ձեզ։
Բացահայտ ցույց տալով նման զգացմունքներ՝ դուք խոցելի եք դառնում։ Բայց նա էլ է խոցելի դառնում։ Ու երբ այդ հարցում ապահովվում է փոխադարձություն, այն օգնում է, որ հարաբերությունները ճիշտ ձեւավորվեն։ Նա պետք է իմանա, որ դու չես դատապարտի կամ քննադատի իրեն այս կամ այն զգացմունքի համար։ Նրան պետք է զգալ քո աջակցությունը։ Զգալ, որ դու միշտ իր կողքին կլինես, որ մայրիկիդ կամ ընկերուհիներիդ չես պատմի իր սխալների մասին, այլ միշտ բարձր կպահես նրա անունն ու արժանապատվությունը։ Դե ինչ, պատրա՞ստ ես այս ամենին։
Նրան պետք է հակազդում
Ցանկացած տղամարդու էության հիմքում պայքարի ձգտումն է։ Այդպես են տղամարդիկ հասնունանում ու ուժեղանում։ Կարճ ասած՝ տղամարդու տեսակետից հարաբերություններն ավելի են ամրապնդվում, եթե կան որոշ դժվարություններ։ Հնազանդ կինը, որը ենթարկվում է նրա բոլոր ասածներին, վատ տարբերակ է իսկական տղամարդու համար։ Նրան պետք է այնպիսի կին, որը կարող է պաշտպանել իր տեսակետները։ Նրան պետք է խելացի կին, որը գիտի, թե երբ ենթարկվի, իսկ երբ՝ ընդդիմանա։ Այնպես որ, վեճերն ու հակաճառությունները երբեմն կնոջը գրավիչ են դարձնում տղամարդու աչքերում։ Նույնիսկ եթե նա ցույց տա, որ բարկանում է, միեւնույն է. հոգու խորքում նման պահերին նա հաճախ հիանում է ձեզնով։
Նրան պետք է զարմացնել
Մի քիչ խենթությունը հենց այն է, ինչ պետք է, Ձեր նկատմամբ նրա հետաքրքրությունն անընդհատ բորբոքելու համար։ Իհարկե խոսքը ոչ թե իսկական խենթության մասին է, այլ խաղային խենթության։ Ընդ որում՝ նման խենթություն ի սկզբանե կա բոլոր աղջիկների մոտ։ Բայց տարիքի հետ այն սովորաբար վերանում է, եւ կանայք կորցնում են իրենց կանացիության՝ ու հետեւաբար նաեւ տղամարդկանց վրա իրենց ազդեցության մի մասը։ Դրա համար էլ երբեմն ինքներդ ձեզ թույլ տվեք նորից փոքրիկ աղջնակ դառնալ, այդպես դուք կթարմացնեք ձեր զգացմունքները։ Հիշեք, նրա երջանկությունը Ձեր ձեռքերում է։
Ինչպես տեսնում եք՝ տղամարդուն երջանկացնելու համար որեւէ գերբնական բան չի պահանջվում։ Ցանկության դեպքում դուք կարող եք իրագործել այս բոլոր հինգ կետերը, ինչը հաստատ կերջանկացնի ձեր կողքին գտնվող տղամարդուն։
Աղբյուրը ՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը