Անարժան տղամարդուն նման կինը կարող է վախեցնել, սակայն տղան, որը ցանկանա մնալ նման կնոջ կողքին, կպաշտի նրան։
Դուք պետք է հաղթահարեք սեփական անվստահությունը։ Հիշեք, որ դուք գրավիչ եք հենց այդպիսին, ինչպիսին որ կաք եւ լավագույն տղամարդուն եք արժանի։ Հավատացեք, քանի որ դա ճշմարտություն է։ Խնդիրն այն է, որ մենք հաճախ ենք քողարկում մեր անվստահությունը՝ փորձելով անթերի տեսք ունենալ։ Մենք մոռանում ենք, որ սեքսուալության աղբյուրը մեր ներսում է, այլ ոչ թե զգեստապահարանում կամ շպարի մեջ։ Ձեր անհատականությունը, համարձակությունն ու հնարամտությունը ձեզ իրոք սեքսուալ եւ գրավիչ են դարձնում։
Ահա՝ ինչպես է պետք կատարելագործել համարձակությունը։ Փայլը գալիս է սրտից։ Հանդուգն ու համարձակ կինը անվախ է։ Նա սրտով է զգում։ Նա միգուցե փոքրամարմին է, բայց նրան բոլորն են նկատում։ Նրանում կրքեր են փոթորկում։
Հանդուգն կինը միաժամանակ կգրավի եւ կվախեցնի տղամարդկանց։ Տղամարդիկ նրա շուրջ պտտվում են, ինչպես մեղուն՝ մեղրի։ Բայց նա կարող է նաեւ մերժել անարժան տղամարդկանց։ Ժամանակ առ ժամանակ նա մտածում է, թե ինչու անհետացավ իր երկրպագուն։ Բանն այն է, որ նա վախեցրել է տղային։ Նա պետք է ուժեղ եւ ինքնավստահ մնա, քանի որ տղամարդը, որը կմնա նրա հետ, նույնքան ուժեղ կլինի, որքան նա։ Եվ նույնքան համարձակ։
Հանդուգն կինն ուղիղ ասում է, ագրեսիա կամ պահանջկոտություն չի դրսեւորում։ Նա նրբաճաշակ կին է։ Անհատականությունն իրենով հանդգնություն չի սահմանում։ Դուք կարող եք համեստ ինտրովերտ լինել կամ ճախրող սոցիալական թիթեռնիկ, բայց միաժամանակ հանդուգն մնաք։ Ամեն բան ձեր ինքնության եւ մատուցման մեջ է։ Դուք կարող եք լկտի եւ սրամիտ լինել, բայց դա համարձակության հետ մատուցել։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են