«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive. «Ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին». Իսկուհի Բալջյանը՝ թուրքական «Կիսատ մնացած» ֆիլմում իր դերի մասին

13:05, 8 սեպտեմբերի

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Թուրքիայում մեծ էկրաններ կբարձրանա հայուհու եւ թուրք երիտասարդի սիրո մասին պատմող «Կիսատ մնացած»/Yarim Kalan ֆիլմը: Ռեժիսոր Էմրե Յեմազի այս ֆիլմում նկարահանվել են հիմնականում թուրք դերասաններ, իսկ հայուհուն մարմնավորել է ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Իսկուհի Բալջյանը:

Վերջին օրերին համացանցի բուռն քննարկումների կիզակետում հայտնված այս նախագծի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Իսկուհի Բալջյանի հետ, որը մեզ պատմել է, թե ինչպես է համաձայնվել նկարահանվել այս նախագծում, ինչ ակնկալիքներ ունի եւ ինչով է զբաղվում առհասարակ:

21-ամյա Իսկուհին ծնվել է Հայաստանում. փոքր տարիքում տեղափոխվել է Ռուսաստան: Այժմ Իսկուհին ուսանողուհի է, ավարտել է Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության դպրոցի դերասանական վարպետություն բաժինը:

Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է քասթինգի ղեկավարից, որից հետո նրա մասնակցությունը հաստատել են ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը.

«Նախեւառաջ՝ այս ֆիլմը սիրո մասին է: Այն ցույց է տալիս, թե ինչպես են անցյալի իրադարձությունները ցավ պատճառում  երկու երկրների ներկայացուցիչներին: Ինձ առաջնահերթ շատ է տպավորել ֆիլմի սցենարը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով.

«Ես ֆիլմում միակ հայուհին եմ, մնացած դերերում թուրք դերասաններ են նկարահանվել»:

Իսկուհուց հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արձագանքներ է այս նախագիծը ստանում Թուրքիայում.

«Սկզբում ինչպես թուրքերն, այնպես էլ հայերը, խուսափում էին մեկնաբանություններ անելուց: Կարծում եմ՝ դա նորմալ է, քանի որ սա շատ նուրբ թեմա է: Բայց ֆիլմի փակ դիտումից հետո դրա հանդեպ հետաքրքրությունն ավելացավ: Մամուլը սկսեց գրել դրա մասին: Հուսով եմ՝ պրեմիերայից հետո այդ հետաքրքրությունն ավելի կմեծանա. մեզ համար ամենից կարեւորը հանդիսատեսի քննադատությունն է: Որպես դերասանուհի, իհարկե, ցանկանում եմ, որ այս ֆիլմը ցուցադրվի Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանում: Դա արդեն ֆիլմի արտադրողներից եւ հեռուստստեսային ալիքներից է կախված»:

Ինչ վերաբերում է ֆիլմի պրեմիերային, Իսկուհին նշում է՝ դրական արդյունք է ակնկալում.

«Կարծում եմ՝ ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Իսկ եթե այս երկու երկրների ներկայացուցիների մոտ միեւնույն տեսարանը կարող է հուզմունք առաջացնել, ուրեմն դեռեւս երջանիկ ապագայի հույս ունենք»,-ասում է դերասանուհին, որը վերջին անգամ Հայաստանում եղել է 4 տարի առաջ, սակայն հուսով է՝ մյուս տարի ամռանը կհաջողվի լինել հայրենիքում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել