Վրաստանում Էլթոն Ջոնի համերգները հետաձգվել են: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն:
Eastern Promotions ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Կերեսելիձեն մամուլի ասուլիսում հայտնել է, որ աշխարհահռչակ երաժշտի համերգները, որոնք պետք է կայանային սեպտեմբերի 16-ին եւ 17-ին, տեղի կունենան հաջորդ տարի: Համերգները նախանշված էին Գուրիայի շրջանի սեւծովյան Շեկվեթիլի հանգստավայրի Black Sea Arena համերգասրահում:
Ակնկալվում է, որ Էլթոն Ջոնը Վրաստան կայցելի եւ ելույթ կունենա 2018 թվականի ամռանը:
Նրանք, ովքեր սեպտեմբերի 16-ի համերգի տոմսեր էին գնել, կարող են առանց խնդիրների մասնակցել 2018 թվականի հունիսի 30-ի, իսկ սեպտեմբերի 17-ի տոմս ունեցողները՝ հուլիսի 1-ի համերգին:
Որպես համերգների չեղարկման պատճառ նշվել է Էլթոն Ջոնի ընկեր եւ գործընկեր Դեյվի Ջոնսթոնի վատ ինքնազգացողությունը: Նա Ջոնի երաժշտական տնօրենն է, ինչպես նաեւ կիթառահարն ու նրա խմբի անփոփոխ անդամը 1972 թվականից: Վերջերս Ջոնսթոնը ձեռքի լուրջ վիրահատություն է տարել:
Էլթոն Ջոնի համերգները Վրաստանում ծրագրվում էին 2017 թվականի Wonderful Crazy Night համերգային շրջագայության շրջանակում: Երաժիշտը վրացական բեմում պետք է կատարեր իր հին հիթերն ու վերջին` Wonderful Crazy Night ալբոմից կոմպոզիցիաներ:
Վրաստանում համերգների շուրջ բանակցությունները երաժիշտի հետ ընթանում էին ավելի քան մեկուկես տարի:
Համերգի հոնորարի չափը չի հրապարակվում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել