Այս ամռան ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել այն մասին, թե որտեղ կարելի է ավելի քիչ գումարով եւ որակյալ հանգիստ կազմակերպել՝ Հայաստանում, թե՞ հարեւան Վրաստանում: Եվ եթե որակի հարցում գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել, ապա թվերը ցայտուն ներկայացնում են, թե հանգստյան օրերին որքան գումարով կարելի է հանգստանալ, ասենք, Տաթեւում եւ Թբիլիսիում: Որոշեցինք հաշվարկ կատարել, բայց մեր թվերը կարող են տարբերվել նրանցից, որ կարող եք առաջարկել դուք, քանի որ երկու ուղղություններով էլ հիմա կարելի է ցանկացած հարմար տարբերակ գտնել:
Ուղեւորվում ենք Թբիլիսի եւ Տաթեւ

Թբիլիսիի ավտոկայանները Երեւանից օրական մի քանի երթուղային են ընդունում: Հայաստանի մայրաքաղաքից մինչեւ հարեւան երկրի մայրաքաղաք կարելի է հասնել շուրջ 5-6 ժամում, իսկ տոմսը մեկ ուղղությամբ 7.000 դրամ արժե: Ավտոբուսները սովորաբար դանդաղորեն սողում են Դիլիջանի կամ Ոսկեպարի ոլորաններով, ինչն իրականում շատ է հոգնեցնում: Իսկ եթե ուզում եք անձնական ավտոմեքենա ունենալ ձեր տրամադրության տակ, կարելի է չորս անձի համար տաքսի պատվիրել: Ուղեւորությունը, իհարկե, ավելի հարմարավետ կլինի, կարիք չի լինի ամեն րոպե կանգնել եւ մեկ ժամով կկրճատվի ճանապարհի համար ծախսվող ժամանակը, բայց այդ դեպքում ուղեւորության գինը կտատանվի շուրջ 35.000 դրամի սահմաններում:

Երեւանից «Տաթեւեր» հասնելու համար, որը գրեթե նույն հեռավորությամբ է, ինչ Թբիլիսին, կարելի է նույնպես օգտվել հանրային տրանսպորտից՝ մեկ ուղղության համար վճարելով 3.000 դրամ: Իսկ չորս անձի համար տաքսի ծառայության արժեքը 30.000-ից 50.000 դրամի սահմաններում է:
Ի դեպ՝ Տաթեւի ճանապարհին անպայման հարկավոր է Նորավանք մտնել եւ տնական գինի խմել Արենիում:
Բնակարան
Թբիլիսիում կարելի է հսկայական քանակությամբ բնակարաններ գտնել՝ ամենաբյուջետային տարբերակից մինչեւ ամենաթանկ հյուրանոցային համարը: Միջին գներն այսպիսին են. ամենասովորական հոսթելում մեկ գիշերը մեկ մահճակալի համար սկսվում է 3.000 դրամից:

3 աստղանի հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը սկսվում է 15.000 դրամից: Այս գնով ձեզ երկտեղանոց համար կտրամադրեն՝ առանձին լոգասենյակով, օդորակիչով, անվճար Wi-Fi-ով եւ նախաճաշով: Airbnb կայքի միջոցով վերանորոգված եւ կահավորված բնակարան կարող եք գտնել՝ սկսած 16.000 դրամից: Գները, իհարկե, տատանվում են՝ կապված բնակարանի գտնվելու վայրից եւ հարմարավետությունից:
.jpg)
Տաթեւում հյուրանոցներ չկան: Այնտեղ կարող եք գտնել հյուրատներ եւ ճամբարներ: Երկտեղանոց վրանը՝ լեռան տեսարանով, մեկ գիշերվա համար արժե 6.000 դրամից սկսած: Իսկ հյուրատանը երկտեղանոց սենյակը՝ նախաճաշով, առանձին լոգարանով եւ ընդհանուր զուգարանով արժե 14.000 դրամից սկսած: Եթե սկզբունքորեն չեք ցանկանում հյուրատանը մնալ, ապա կարող եք Գորիս հասնել եւ 4 աստղանի հյուրանոցում մնալ:

Ձեր տրամադրության տակ երկտեղանոց համար կլինի՝ հեռուստացույցով, անվճար Wi-Fi-ով, սեփական լոգարանով եւ զուգարանով, դեպի լեռներ բացվող տեսարանով պատշգամբով եւ նախաճաշով: Եվ այս ամենը՝ 18.000 դրամի սահմաններում:

Իսկ մի քանի մահճակալով, հյուրասենյակով, խոհանոցով եւ բակով սեփական տան վարձույթը 15.000 դրամի սահմաններում է:

Ժամանց եւ սնունդ
Թբիլիսիում նախ եւ առաջ բոլորին գրավում է Հին քաղաքի շրջանը: Այստեղ են կենտրոնացած հետաքրքիր տեսարժան վայրերը. գեղեցիկ փոքրիկ փողոցներ, հայտնի փայտե փորագրանախշ պատշգամբներ, ջրվեժ քաղաքի կենտրոնում, սինագոգ, հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին: Նարիկալայի բարձունք ավելի խելամիտ է հասնել Թբիլիսիի հայտնի ճոպանուղով: Տոմսն ընդամենը 200 դրամ արժե:

Ամրոցից կարելի է իջնել Բուսաբանական այգի, որտեղ նույնպես տոմսը 200 դրամ արժե: Իսկ երեկոյան կարելի է զբոսնելով հասնել Ազատության հրապարակ կամ զբոսնել Շարդեն փողոցում, որտեղ բազմաթիվ սրճարաններ եւ ռեստորաններ կան: Կարելի է նաեւ զբոսավարով էքսկուրսիա վերցնել. Անանուրիի ամրոց այցելությամբ, ջրամբարում լողալով եւ Կազբեկ լեռ ուղեւորությամբ էքսկուրսիան արժե 13.000 դրամ: Իսկ Մցխեթան եւ Ջվարին կարելի է տեսնել 10.000 դրամով: Թբիլիսիում սննդամթերքի գները գրեթե նույնն են, ինչ մեզ մոտ: Սրճարանում ոչ մեծ ճաշացանկի համար մեկ անձի պարագայում միջին հաշիվը 4.000 դրամ կլինի:

Տաթեւի ճոպանուղին Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Տաթեւի վանք հասնելու լավագույն տարբերակը, իհարկե, ճոպանուղիով 11 րոպե տեւողությամբ ճանապարհն է: Մեկ խցիկում մինչեւ 25 մարդ է տեղավորվում: Ճոպանուղին շարժվում է 37 կմ/ժ արագությամբ: Երկու ուղղությամբ տոմսի արժեքը 5.000 դրամ է: Հարկավոր է ամբողջ վանական համալիրը դիտել մինչեւ երեկոյան 18:00-ն, քանի որ այդ ժամին «Տաթեւ» կայարանից ճոպանուղու վերջին երթուղին է: Վանքից կարելի է ներքեւ իջնել բնական կամուրջով, որը «սատանի կամուրջ» են կոչում: Կամրջից ոչ հեռու կարելի է սուզվել տաք առողջարար ակունքի մեջ կամ Որոտան գետն իջնել: Չի կարելի հասնել Տաթեւ եւ չանցնել Խնձորեսկի ճոճվող կամրջով ու չհետազոտել քարանձավային քաղաքը, որը թաքնված է արտաքին աշխարհից: Դիտելով Տաթեւ գյուղի բոլոր տեսարժան վայրերը՝ կարելի է նաեւ գնալ Քարահունջ, որը գտնվում է Սիսիան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Անկասկած, հարկավոր է նաեւ հանգստավայրային Ջերմուկ գնալ, որտեղ արտադրվում է նույնանուն հայտնի հանքային ջուրը: Այստեղ ջրվեժ կա, իսկ քաղաքի կողքին՝ միջնադարյան քարանձավային համալիրներ: Այս վայրերում էքսկուրսիայի համար գումար չեն պահանջում, այնպես որ՝ կծախսեք միայն տրանսպորտի համար: Գորիսից Ջերմուկ տաքսին շուրջ 6.000 դրամ արժե: Կարող եք նաեւ ավելի խնայող տարբերակ ընտրել եւ ավտոբուսով գնալ: Իսկ եթե, ամեն դեպքում, որոշեք օգտվել տուրօպերատորների առաջարկած էքսկուրսիաներից, ապա կարող եք Երեւանից Տաթեւ ուղեւորվել մի ամբողջ օրով: Օրինակ՝ Արենի-Տաթեւ-Խնձորեսկ շրջայցը միջինը 18.000 դրամ կարժենա: Արժեքի մեջ ներառված է փոխադրումը, զովացուցիչ ըմպելիք, մուտքի տոմսեր եւ զբոսավար: Իսկ, ցանկության դեպքում, կարող եք սնվել ճանապարհամերձ սրճարաններում. մեկ անձի համար լիարժեք ճաշը կամ ընթրիքը շուրջ 3.000 դրամ կարժենա:
Մենք հաշվարկեցինք Տաթեւում եւ Թբիլիսիում հանգստանալու համար տրանսպորտի, բնակարանի, էքսկուրսիայի եւ սննդի մոտավոր ծախսերը: Իսկ ընտրությունը ձերն է, քանի որ ուղղությունները շատ տարբեր են. մշտարթուն մայրաքաղաքի կյանքն անհնար է համեմատել չափավոր ընթացքով լեռնային բնակարավայրերի կյանքի հետ:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի