Համարու՞մ եք Երեւանը մաքուր քաղաք. NEWS.am STYLE-ի հարցումը

Nas Daily/meeting in Yerevan

Լիի բլոգը․ Արդյոք գնահատվում է Երևանի ճարտարապետական ժառանգությունը․ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի տեսակետը

Ուզո՞ւմ են արդյոք Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերը վերադառնալ հայրենիք

Shine&Food: Խոհանոցային լայֆհաքեր. որոնք են աշխատում, որոնք ոչ, պարզենք միասին

«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

POPcorn blog. Top 10 սարսափ ֆիլմեր

Անահիտ Սիմոնյանի գեղեցիկ պարը` Մոտի երգի ներքո

Հայ հայտնիները` կարճ կիսատաբատով

Դարեն Արանոֆսկու մամուլի ասուլիսը Երևանում

Հայտնի հայուհիները՝ լողազգեստով

Բլոգ Լի. Խորհրդավոր Խոր Վիրապ

Դարեն Արոնոֆսկին, ՀՀ վարչապետը եւ այլ հայտնիներ՝ «Ոսկե ծիրանի» բացման արարողությանը

Դարեն Արոնոֆսկին Վարդավառի կապակցությամբ ջուր է լցրել «Ոսկե ծիրանի» հյուրերի եւ իր վրա

Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» կարմիր գորգի վրա ջուր լցրեց հայ լրագրողների վրա

Ինչպես են նշում Վարդավառը՝ Երեւանում

Shine&Food. Ֆուտբոլային ախորժակ

Ռինգո Սթարն այսօր դարձավ 78 տարեկան

Անգլիացու արկածները Հայաստանում. ինչպես 21-ամյա երիտասարդը 9 ժամում հաղթահարեց Արագածի 4 գագաթներն ու ոտքով հասավ Բաթում

14:35, 9 սեպտեմբերի

21-ամյա անգլիացի Վալ Իսմաիլին Հայաստան ժամանել է 4 ամիս առաջ: Մասնագիտությամբ ճարտարապետ Վալի սիրելի հոբին լեռնագնացությունն է: Հայաստանում լինելու ընթացքում երիտասարդն իրականացրել է մի յուրահատուկ ճանապարհորդությոն: Նա 9 ժամում մագլցել է Արագածի 4 գագաթները, իսկ հետո 8 շաբաթվա ընթացքում Հայաստանի հարավից ոտքով հասել է մինչեւ Բաթում:

Իր հետաքրքիր ու արկածային ճանասպարհորդության մասին համարձակ երիտասարդը պատմել է NEWS.am STYLE-ին.

Արագածի գագաթին

«Հայաստան եկել եմ 4 ամիս առաջ: Գալուս օրվանից սկսած՝ 8 շաբաթ զբաղվել եմ լեռնագնացությամբ: 1500 կմ եմ անցել Մեղրիից ամբողջ Հայաստանով մեկ, մինչեւ Բաթում: 5 շաբաթ եղել եմ Դիլիջանում, որտեղ օգնում էի կառուցել Հայաստանում առաջին լեռնագնացային արահետը՝ Դիլիջան-Պարզ լիճ-Գոշ-Գոշ լիճ»,-ասում է Վալը՝ հավելելով.

«Մինչ Հայաստան գալն արդեն որոշել էի, որ ցանկանում եմ մագլցել Արագածի 4 գագաթները: Հայ ընկերներիցս շատերն էին պատմել, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում այդ գագաթներից: Ես պարզապես դա պետք է անեի: Հյուսիսային եւ արեւելյան գագաթներին երկինքը կատարյալ կապույտ էր, ես կարողացա տեսնել ամբողջ Հայաստանը: Գիտակցելով, որ ամբողջ երկրով մեկ քայլել եմ՝ հրաշալի զգացում եմ ապրել: Մինչ հասա արեւմտյան գագաթին, եղանակն ամբողջությամբ փոխվեց, եւ ձյուն տեղաց: Աննկարագրելի մի բան է, երբ եղանակային կտրուկ փոփոխության ականատես ես դառնում ընդամենը մեկ օրում»:

Լեռնագնացությամբ տարված երիտասարդը նախկինում էլ մի քանի լեռներ է հաղթահարել.

«Լեռնագնացությունն իմ հոբբին է, երբ ազատ եմ լինում, հենց դրանով եմ զբաղվում: Երբեք չեմ ձանձրանում դրանից: Հայաստանում նաեւ մագլցել եմ Խուստուփը (3206 մ), Վրաստանում՝ Լաթրալդաշին (3370 մ)», լեռներ բարձրացել եմ նաեւ Ալբանիայում եւ Կոսովոյում»,- ասում է տղան, որն իր ճանապարհորդությունը սկսել է Մեղրիից.

«Հետո հասել եմ Կապան՝ մագլցելով Խուստուփ լեռը, շարունակելով ճանապարհս դեպի Տաթեւ, Սիսիան, հետո՝ Արտավան ու Նորավանք: Քայլել եմ ամբողջ Գեղամա լեռնաշղթայով՝ 4 օրում անցնելով 120 կմ, որից հետո գնացել եմ Դիլիջան, հետո ճանապարհս շարունակել եմ հյուսիսով՝ դեպի Ալավերդի ու Վրաստան՝ վերջապես հասնելով Բաթում»:

Դե, իհարկե, նման ճանապարհորդությունը չէր կարող զերծ մնալ արկածային դրվագներից.

«Ճանապարհորդությունը լի էր արկածներով, սկսած՝ լեռնային շներից, վերջացրած՝ ուժեղ կարկուտից, որին հանդիպել եմ Գեղամա լեռնաշղթան անցնելիս: Ամենից շատ իմ մեջ տպավորվել է այն, երբ լեռներում աշխատող հովիվներն ինձ հրավիրեցին իրենց տները, հյուրասիրեցին ուտելիքով, ինչպես նաեւ առաջարկեցին գիշերել իրենց տներում: Կարծում եմ՝ երբեք չեմ մոռանա այդ ամենը:

Ճանապարհին շատ տեղերում եմ կանգնել: Քանի որ միայն քայլելով էի անցնում այդ ուղին, ինձ բնականաբար հանգստանալ էր պետք: Կանգ եմ առել Կապանում, Սիսիանում, Արենիում, Դիլիջանում եւ Ալավերդիում: Շատ ու շատ այլ վայրերում էլ հասցրել եմ կանգ առնել եւ տեսնել Հայաստանի ողջ գեղեցկությունը: Ամենից շատ ինձ անտառային միջավայրն էր դուր գալիս: Հետաքրքիր մի բան կա լեռներում միայնակ լինելու մեջ»:

Որքան էլ Վալը տպավորված է Հայաստանի գեղեցկությամբ ու պատմությամբ՝ թերի կողմերը եւս հասցրել է նկատել.

«Հայաստանում ինձ միայն մի քանի բան դուր չի եկել: Կարծում եմ՝ դրանցից ամենաակնհայտն աղբն է, որը մարդիկ թափում են փողոցում: Հայաստանն այնքան գեղեցիկ երկիր է, ամոթ է այն ծուլության պատճառով աղտոտելը, որովհետեւ որոշ մարդիկ իսկապես ալարում են աղբն աղբամանը նետել: Գիտեմ, որ այժմ «Մաքուր Հայաստան» նախագիծ կա, որը զբաղվելու է նման հարցերով, ինչը, կարծում եմ, լավ սկիզբ կլինի խնդրի լուծման համար»,- ասում է երիտասարդը՝ հավելելով.

«Սա իմ առաջին այցն էր Հայաստան, բայց համոզված եմ՝ վերջինը չի լինի: Վաղն արդեն գնում եմ Հայաստանից: Կարծում եմ՝ այսօր հիմնականում համեղ ուտեստների վրա ժամանակս կծախսեմ:

Էլի որոշ հետաքրքիր մտքեր ունեմ հետագայի համար, բայց դեռ վերջանական ոչինչ չեմ ծրագրել: Բայց սկզբի համար ասեմ, որ սրա մեջ կրկին մտնում է երկար քայլելը...

Կցանկանայի հաջորդ տարի էլ գալ Հայաստան եւ օգնել կառուցել եւս մի քանի լեռնագնացային ճանապարհներ: Մի ծրագիր կա, որի շրջանակներում թե՛ տեղացիները, թե՛ արտասահմանցիները ցանկության դեպքում կարող են օժանդակել դրան: Այս ծրագրի շնորհիվ շատ ընկերներ ձեռք բերեցի ու էլի եմ ուզում վերադառնալ: Այս տարի մենք միասին կառուցեցինք 80 կմ լեռնագնացային ճանապարհ, պատկերացրեք, թե ինչքան երկար մենք կարող ենք կառուցել հաջորդ տարի, եթե մեզ միանան ավելի շատ մարդիկ»,- նշեց Վալը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վալի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Աշխարհի ամենահանրաճանաչ հայը
Քիմ Քարդաշյան
Շառլ Ազնավուր
Սերժ Թանկյան
Դեն Բիլզերյան