Ուկրաինայում բնակվող տաղանդավոր հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի հետ NEWS.am STYLE-ը քանիցս է զրուցել եւ նրան անձամբ է հանդիպել այն ժամանակ, երբ Կիեւում «Եվրատեսիլն» էր ընթանում:
Ուրախ ենք ձեզ նորից ուրախացնել մեր հայրենակցի մասին նորություններով, որը Կիեւի Մշակույթի եւ արվեստների ազգային համալսարանի Դիզայնի եւ գովազդի ինստիտուտի հրավերով հագուստի դիզայներ ուսանողների համար Houte Couture թեմայով դասախոսություն է կարդացել:
Դասախոսության եւ մաստեր կլասի նպատակը ուսանողներին couture կարի ժամանակակից մեթոդներին, նոր գործվածքների մշակմանը, ասեղնագործությանը եւ ընդհանրապես ձեռքի աշխատանքին ծանոթացնելն էր:
Դասախոսության ընթացքում նա խոսել է կրթության կարեւորության, ժամանակակից նորաձեւության ինդուստրիայի առավելությունների եւ թերությունների մասին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Haute Couture թեմային:
Դիզայները պատմել է իր ապրանքանիշի փիլսոփայության եւ պատմության մասին: Ներկաները կարողացել են ծանոթանալ նաեւ Ավանեսյանի՝ «Կանանց հագուստի նախագծում՝ ըստ XX-XXI դարերի Haute Couture դիզայներական լուծումների վերլուծության արդյունքների» թեմայով դիպլոմային աշխատանքին:
Դիզայները մագիստրոսի դիպլոմը պաշտպանել է 2011 թվականին: Հանդիպման ժամանակ նա պատասխանել է դասախոսներին եւ ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք կարողացել են գնահատել Ավանեսյանի ներկայացրած աշխատանքների որակը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին պետք է տեղի ունենար «Дом 2»-ի աստղեր Վիկտորիա Ռոմանեցի եւ Անտոն Գուսեւի հարսանիքը։ Վիկտորիան պատմել էր 12 000 դոլար արժողությամբ հարսանեկան զգեստի մասին, որը պատվիրել էր Հայկ Ավանեսյանին։
Բայց հանդիսավոր արարողությունից երկու շաբաթ առաջ Անտոնը կարդացել է Վիկտորիայի նամակագրությունը, որում նա խոստովանել է, որ չի սիրում փեսացուին, եւ հարսանիքը չեղարկվել է։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ եղավ հարսանեկան զգեստի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ