«Նոր Ալիք 2017»-ում առաջին հորիզոնականը զբաղեցրած Էռնա Միրն ու երկրորդ տեղը գրաված Սյուզաննա Մելքոնյանն այսօր ժամանեցին Երեւան։
«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու էին եկել բարեկամները, ընկերներն ու երկրպագուները։
«Իրականում շատ դժվար էր, բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց դա անել։ Դժվար էր այդ պատասխանատվությամբ բարձրանալ բեմ, երբ ամբողջ ազգը մեր կողքին էր, հիմա շատ հուզված եմ։ Այս մրցույթը մեզ տվեց շատ մեծ հարթակ ապագայի համար, սա շատ մեծ դպրոց էր։ Հավատացեք՝ շատ դժվար էր, երբ մեզ գնահատում էին այնպիսի մարդիկ, որոնք իրենց գործունեությունը սկսել են այն ժամանակ, երբ մենք դեռ չէինք էլ ծնվել։ Բայց իրենց հետ շփվելիս ու այդ բեմում մեր երկիրը ներկայացնելով՝ շատ մեծ փորձ ենք ձեռք բերել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյուզաննա Մելքոնյանը։
Ուզբեկստանի եւ Մոլդովայի հետ առաջին հորիզոնականը կիսող էռնա Միրզոյանն էլ հավելեց. «Համաձայն եմ Սյուզաննայի հետ։ Իսկապես դժվար էր այդ ամենը, բայց ես այս րոպեից սկսած արդեն կարոտում եմ այդ բոլոր դժվարությունները։ Ամեն ինչ շատ լավ էր, դրական էմոցիաներով ենք վերադարձել։ Թե՛ աշխատանքից, թե՛ մարդկանց հետ շփվելուց հաճույք էինք ստանում։ Ես արդեն զգում էի, որ մեծանում եմ։ Շատ ուրախ եմ, որ ես եւ Սյուզաննան բռնել ենք այդ ալիքը եւ Հայաստան վերադարձել հաղթանակով»։
Ի դեպ, աղջիկներին օդանավակայանում դիմավորցին զուռնա-դհոլով։
Շուշան Շատիկյան, Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն