NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը, իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Երբ մենք այս տեքստը հրապարակեցին Facebook-ի մեր էջում, սկսեցին խմբագրություն նորանոր պատմություններ ուղարկել: Եվ, ինչպես պարզվեց, ոչ միայն իրական, այլեւ երեւակայական, հեքիաթային: Ահա պատմություն, որ մեզ ուղարկել է Լիանա անունով մի աղջիկ:
«Թանկագին NEWS.am STYLE-ի խմբագրություն:
Ինչպես հոգեբաններն են պնդում, երկու սիրելի մարդկանց միջեւ զրույցները, հատկապես՝ քնելուց առաջ եւ ինտիմ հարաբերություններից հետո, նպաստում են հարաբերությունների ամրապնդմանն ու ներդաշնակություն են մտցնում դրանցում: Ի դեպ, օրինակ՝ գիշերվա հեքիաթի տեսքով սիրելի տղայի համար նման զրույցը կարող է լինել նաեւ ինտիմ հարաբերություններից առաջ, եւ նույնիսկ դրա հետ ոչ մի առնչություն չունեցող, քանի որ հենց այդ ռոմանտիկության ու հեքիաթայնության մեջ է պահի ինտիմությունը: Սա իմ պատմությունը չէ, այլ հեքիաթ է ցավի մասին: Ես ձեզ կպատմեմ հեքիաթ, որն ինքս եմ հորինել:
Մի ժամանակ մի արքայադուստր էր ապրում, եւ նա ամեն ինչ ուներ. ե՛ւ գեղեցկություն, ե՛ւ քնքշություն, ե՛ւ խելք: Եվ ծնողները որոշեցին նրան ամուսնացնել: Իսկ ահա ինչպիսինն էին այն ժամանակ փեսացուները… Նրանց հետաքրքրում էր միայն թագավորության այն կեսը, որ արքայադստեր հայրը խոստացել էր որպես օժիտ տալ: Իհարկե, արքայադուստրն այդ հասկանում էր, եւ չէր էլ ցանկանում ապրել մեկի հետ, ով իր մեջ չէր տեսնում իսկական կնոջը, ում նա կարող էր նվիրել իր քնքշանքն ու սերը, ով պարզապես չէր կարողանա գնահատել իր զգացմունքների ամբողջ լրջությունը: Չի կարելի չասել, որ նրա ընկերուհիները՝ հարեւան թագավորությունների արքայադուստրերը, նրան չէին նախանձում: Բայց դա արքայադստերը երջանկություն չէր բերում:
Արքադստեր միակ երազանքն էր՝ հանդիպել արքայազնին, ում տեսել էր իր երազներում: Հենց նրա հետ էր նա իսկապես երջանիկ, միայն նրա գրկում էր հալչում եւ մոռանում աշխարհում ամեն ինչ: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ արդեն տեսել էր նրան, հնարավոր է նաեւ՝ պարզապես հորինել էր նրան իր համար՝ գիշերը հեքիաթներ եւ ռոմանտիկ պատմություններ կարդալով, բայց միայն նրա աչքերն էին բոլորից ջերմ, նրա ձեռքերը թվում էին ավելի քնքուշ, իսկ շուրթերը՝ ամենից զգայուն եւ հարազատ: Ամեն անգամ արթնանալով եւ վերադառնալով իրականություն՝ արքայադուստրը վախենում էր իր երջանկությունը հավիտյան կորցնել:
Մի անգամ նրա հայրը պարահանդես կազմակերպեց: Արքայադուստրը չէր ցանկանում դրան ներկա գտնվել, բայց այդ միջոցառումն առիթ էր՝ աղջկան «ցուցադրելու» կարգավիճակ ունեցող շահավետ փեսացուներին: Երեկոյի ավարտին արքայադուստրը վերջնականապես տխրեց. այս ամբողջ զվարճությունն իրենը չէր, նա իրեն հյուր էր զգում, ում անընդհատ մեջքի հետեւում գնահատում եւ քննարկում էին: Արքայադուստրը դուրս եկավ պատշգամբ եւ տեսավ ձանձրացող պատանու, ով նույնպես, թերեւս, տխրում էր: Նա վախեցավ մոտենալ, բայց նույն պահին կարծես անտեսանելի մի ուժ նրան մղեց դեպի պատանին: Նրանք կանգնել եւ նայում էին միմյանց աչքերին, թվում էր՝ շուրջը ոչինչ այլեւս գոյություն չունի: Այդ նա էր, իր երազի սիրելի արքայազնը: Արքայադուստրը չէր հավատում այս ամենին, վախենում էր նորից արթնանալ: Սակայն սիրելի արքայազնն ամուր գրկեց նրան եւ այլեւս ոչ մի տեղ չթողեց:
Հուսով եմ՝ իմ արքայազնն այլեւս երբեք չի լքի ինձ: Նույնիսկ չնայած նրան, որ արքան դեմ է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի
