Նա ավելի սեքսուալ է, քան սովորաբար
Հաճախ, երբ զուգընկերը դավաճանում է, նա ավելի սեքսուալ է դառնում, քան սովորաբար։ Բայց միշտ չէ, որ բանը ինտենսիվ լիբիդոյին է վերաբերում։ Դա սեփական դավաճանության հետեւանքները հարթելու եւ ձեր կողքին մնալու միջոց է։ Եթե ձեր սեռական կյանքի քանակն ու որակը հանկարծակի եւ կտրուկ փոխվել է, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու է դա տեղի ունեցել։ Հնարավոր է, որ զուգընկերն ուղղակի ցանկանում է ջանքեր գործադրել։ Կողմնորոշվեք՝ ըստ իրավիճակի։
Նա ավելի ռոմանտիկ է դարձել
Խոսքը միայն սեքսին չի վերաբերում։ Ձեր զուգընկերոջ դավաճանության ամենավառ նշաններից մեկը նրա՝ չափից դուրս քնքուշ վերաբերմունքն է ձեր նկատմամբ։ Եթե նա հանկարծ շատ ուշադիր է դարձել եւ կապած, դա կարող է նշան լինել, որ նրա խիղճը մաքուր չէ։ Լինեն երկարատեւ ռոմանտիկ ընթրիքները, թե ուղղակի ձեր գործերով շատ հետաքրքրվելը։
Նրա վարքը կտրուկ փոխվել է
Վարքի կտրուկ փոփոխությունը դավաճանության նշաններից մեկն է: Բանը միայն սեքսը, զգացմունքայնությունն ու մարզասրահը չէ: Վարքի փոփոխությունը կարմիր դրոշ է; Տղամարդկանց եւ կանանց մեծ մասը երկարատեւ հարաբերություններում իրենց հարմարավետ են զգում եւ կարող են իրենց թույլ տալ երբեք չփոխել ոճը: Եթե նա այլ տեսք ունի կամ գործում է այլ կերպ, դուք պետք է դա հաշվի առնեք: Եթե հանկարծ Ձեր զուգընկերը փոխում է իր արտաքին տեսքը, ապա այդ փոփոխությունների պատճառներն ուսումնասիրելու ժամանակն է: Մարդիկ ուզում են տպավորություն թողնել իրենց նոր հեռանկարային սիրելիի վրա, այդ պատճառով ուժերի ներածի չափով փորձելու են վերափոխվել՝ նոր հագուստ են գնում, շպարվում են կամ մարզվում:
Նա խանդոտ է դարձել
Եթե Ձեր զուգընկերը անսպասելիորեն չափից շատ է պաշտպանվում եւ խանդում է, ապա նա, ամենայն հավանականությամբ, դավաճանության իր սցենարն ուղղում է դեպի Ձեզ: Հավանաբար նա իրեն մեղավոր է զգում կատարվածի մեջ եւ ենթադրում է, թե դուք էլ նույնն եք անում; Եթե նա կորցրել է Ձեր վստահությունը, միանգամայն բնական է, որ նա կարող է ենթադրել, որ դուք նույպես այդպես եք արել: Ավելի մի վատացրեք իրավիճակը, պարզապես հետեւելով՝ արտահայտվեք ուղիղ նրա առաջ:
Նյութի աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները