Արարողության ամբողջ ընթացքում բոլոր հյուրերի հայացքներն ուղղված են հարսանեկան սեղանին: Այդ պատճառով, հարսանեկան սեղանի յուրահատուկ ձեւավորումից է կախված հրավիրյալների եւ, իհարկե, հենց նորապսակների ուրախ տրամադրությունը: Հարսանեկան սեղանների յուրահատկությունների մասին կպատմի միջոցառումների կազմակերպման Event Service կազմակերպության տնօրեն Սոֆյա Սարգսյանը:
«Հարսանեկան սեղանը, որի շուրջ պետք է նստեն երիտասարդներն ու նրանց հյուրերը, ոչ մի կերպ չի կարելի մանրուք անվանել: Հենց այդ պատճառով ե՛ւ փեսացուն, ե՛ւ հարսնացուն ցանկանում են հարսանեկան խնջույքն անցկացնել բացառիկ ձեւավորմամբ հարսանեկան սեղանի շուրջ: Կարելի է փորձել նաեւ ինքնուրույն ձեւավորել հարսանեկան սեղանը, սակայն, որպես կանոն, առանց հատուկ գիտելիքների եւ որոշակի փորձի դա որակով եւ ներդաշնակ անել դժվար թե ստացվի:
Պրոֆեսիոնալ ձեւավորման համար ամենից առաջ անհրաժեշտ է որոշել հարսանեկան արարողության գունային ձեւավորման ընդհանուր ոճը: Անկասկած, հարսանեկան սիրելի գույներն են արծաթագույնը, վարդագույնը, ոսկեգույնն ու ճերմակը: Սակայն նորաձեւության վերջին միտումները նախատեսում են նաեւ մանուշակագույնի, գունատ փիրուզի, կանաչի, նարնջագույնի եւ կարմիրի օգտագործումը: Այս գույներն օգտագործվում են ե՛ւ հարսանեկան զգեստների, ե՛ւ հրավիրատոմսերի, ե՛ւ ընդհանուր դահլիճի ու, մասնավորապես, հարսանեկան սեղանների ձեւավորման համար: Հիասքանչ է դիտվում լողացող փոքրիկ մոմերի տեսքով արված հարսանեկան սեղանների զարդարանքը՝ տեղադրված սեղանի կենտրոնում, ծաղիկների կոմպոզիցիայի համադրությամբ: Երկար ուղղանկյուն սեղաններին սովորաբար դրվում են մի քանի ծաղկային կոմպոզիցիաներ, իսկ օվալ կամ կլոր սեղաններին՝ միայն մեկը, կենտրոնում: Ընդ որում, կարող եք սեղանը զարդարել ոչ թե փնջերով ծաղկամաններով, այլ ծաղիկների զամբյուղներով կամ ծաղիկների կոկոններով ու թերթիկներով լի ափսեներով:
Մրգերի զամբյուղների յուրօրինակ ձեւավորումը նույնպես կարող է հարսանեկան սեղանի գլխավոր զարդը դառնալ եւ շահավետ է ճաշացանկով նախատեսված սովորական մրգամանը դրանով փոխարինելը:
Ծաղիկների փոխարեն որպես հարսանեկան սեղանի զարդարանք կարող եք օգտագործել փեսացուի եւ հարսնացուի լուսանկարները: Թող դրանք հյուրերին պատմեն նորապսակների կյանքի պատմությունը նորածին տարիքից (նորապսակներից հեռու գտնվող սեղանին դրված լուսանկար) մինչեւ հարսանիք (նորապսակներին մոտ սեղանի լուսանկար):
Իսկ հիմա պատկերացրեք, որքան անսովոր եւ յուրօրինակ կդիտվեն հարսանեկան սեղանները, եթե դրանք համարակալված չեն, ինչպես սովորաբար ընդունված է, այլ կոչված են որեւէ հատուկ անունով: Օրինակ՝ կարող եք հարսանեկան սեղանները կոչել նորապսակների համար հետաքրքիր վայրերի պատվին, որտեղ նրանք հանդիպել են եւ իրենց համատեղ երջանկության առաջին քայլերն արել: Հարսանեկան սեղանների ձեւավորման նման մոտեցումը ստեղծագործության մեջ ռոմանտիկայի հավելյալ երանգի երաշխիք կդառնա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի