«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Խորհուրդներ ավարտական երեկոյի համար. սեփական ոճն ենք ընտրում

19:59, 19 ապրիլի

Ասում են՝ աղջիկը կարող է ամուսնանալ երկու եւ նույնիսկ երեք անգամ: Իսկ ահա ավարտական երեկոն նրա կյանքում միայն մեկ անգամ է լինելու: Այդ պատճառով այդ անմոռանալի իրադարձությանը պետք է պատրաստվել հիմնավորապես եւ ամենայն լրջությամբ: Նորաձեւության փորձագետ Անժելիկա Մանուկյանը NEWS.am STYLE-ի հետ համատեղ ավարտական երեկոյի զգեստի ընտրության տարբերակներ է առաջարկում: Հուսով ենք՝ կօգնենք աղջիկներին այդ բարդ գործում, եւ յուրաքանչյուրը կկարողանա դառնալ պարահանդեսի թագուհին:

Մեր ոչ դյուրին առաքելությունը որոշեցինք սկսել հենց ապրիլի կեսից, որպեսզի մայիսի վերջին հնարավորություն ունենաք կիրառել մեր խորհուրդները. Հայաստանում տարվա հենց այդ ժամանակ են հրաժեշտ տալիս դպրոցին եւ, կարող է նաեւ՝ անհոգ մանկությանը:

Նախ հարկավոր է կողմնորոշվել ընդհանուր կերպարի ոճի հարցում: Առաջարկում ենք հետեւյալ տարբերակները:

Չհնացող դասական: Դասականը, ինչպես միշտ, անպարտելի ընտրություն է: Մինչեւ գետին հասնող երկար շրջազգեստ՝ բաց ուսերով. սա յուրաքանչյուր աղջկա երազանքն է: Մեզանից ո՞վ մանկության տարիներին չի երազել արքայադուստր լինել: Ժամանակը եկել է: Բաց կամ հակառակը՝ շքեղ ժանյակով փաթաթված ուսեր եւ ձեռքեր, գայթակղիչ դեկոլտե կամ մերկ մեջք, երկար հոսող կիսաշրջազգեստներ, բարձր կտրվածքներ, կազմվածքը գրկող զգեստ, կորսետ, անհամաչափություն. այս ամենը դասական երեկոյան զգեստների տարրերն են:

Կոկտեյլային շրջազգեստներ: Ժամանակակից հասարակությունում ամենից տարածված եւ ունիվերսալ զգեստները կոկտեյլային շրջազգեստներն են: Դա դասական շրջազգեստի կարճ տարբերակն է՝ տոնական առիթների համար, բայց՝ մի տարբերությամբ. այն ծնկից մի փոքր վերեւ է: Եվ եթե դասական ավարտական շրջազգեստը դժվար թե եւս մեկ անգամ հագնեք, ապա կոկտեյլայինը կարող եք կրել նաեւ հետագայում:

Ազգային կամ էթնիկ ոճ: Էթնիկ ոճով զգեստները հանրահայտության գագաթնակետին են, հատկապես այն բանից հետո, երբ շատ հայ աստղեր ուշադրություն հրավիրեցին վաղուց մոռացված նախշերին եւ մոտիվներին: Օրինակ՝ Սիրուշոն կամ Արշակյան քույրերը: Անսովոր եւ շատ գրավիչ են դիտվում ժամանակակից մշակմամբ ազգային տարազները: Դրանք կարող են լինել հունական ոճով շրջազգեստներ: Հրաշալի է դիտվում ազգային ասեղնագործությունը, հատկապես եթե դրանք ամբողջությամբ ձեռագործ են՝ թելերով եւ ուլունքներով:

Էքստրավագանտ զգեստ: Առանձնանալու միջոց: Եթե սիրում եք լինել ուշադրության կենտրոնում, իսկ երբեմն նաեւ ցնցել շրջապատին, ապա սա ձեզ համար է: Ձեր զգեստի ոճը սահմանափակվում է միայն ձեր երեւականությամբ: Կարող եք ընտրել կինոյի կամ հեքիաթի որեւէ հերոսուհու կերպար (օրինակ՝ կարմիր գլխարկ, ձյունե թագուհի), «բարբիի» կամ կին վամպիրի կերպար ստեղծել, ներկայանալ՝ հագուստը ձեւակերպելով ազգային դրոշի գույներով կամ առանձնանալ յուրահատուկ լայնեզր գլխարկով:

Հաջորդ անգամ մենք կպատմենք, թե ո՞ր ձեւը կսազի հենց ձեր կազմվածքին, այնուհետեւ կօգնենք կոշիկ եւ աքսեսուարներ ընտրել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել