MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպե՞ս է մազերի գույնի փոփոխությունն ազդում ձեր ճակատագրի վրա

19:21, 30 նոյեմբերի

Բաց գույնի մազեր

Շիկահերների մեծամասնությանը բնորոշ է անկեղծ ու անհոգ խառնվածքը։ Ի ծնե շեկ մարդկանց քանակը զգալիորեն քիչ է՝ թխահերների քանակի համեմատ։ Եթե մարդը որոշում է մազերը բաց գույնի ներկել, ամենայն հավանականությամբ, նա ուզում է ավելի նուրբ ու զգացմունքային դարձնել իր կերպարը։ Բազ գույնի մազեր ունեցողները Մերկուրիի ազդեցության տակ են, ինչը ամբողջովին պսակազերծում է շիկահերների հիմարության ու միամտության մասին առասպելը։ Հակառակը՝ այդ մոլորակի ազդեցությունը պայմանավորում է շիկահերների հետաքրքրասիրությունը, բայրացակամությունն ու մարդամոտությունը։

Ձեր մազերը շեկ ներկելով՝ դուք կուժեղացնեք Մերկուրիի ազդեցությունը։ Դա կօգնի, որ  ավելի ազատ դրսեւորեք ինքներդ ձեզ, նաեւ կնպաստի ինքնազարգացմանն ու նպատակների իրագործմանը։ Բայց չմոռանաք նաեւ այդ մոլորակի բացասական ազդեցության մասին։ Շատերը Մերկուրիի ազդեցության տակ ոչ թե պարզապես շփվող, այլ շատախոս ու կեղծավոր են դառնում։ Կորում է պատասխանատվության զգացումը, կարող են ոչ միտումնավոր վիրավորել բոլորին։ Մտքերն անկանոն են դառնում, ցրված։ Այնպես որ՝ մազերը շեկ ներկելուց առաջ կարգին մտածեք։

Թուխ մազեր

Թխահերներին բնորոշ է դիմացկունությունը, վճռականությունը։ Սակայն հաճախ թխահեր մարդկանց դաժան ու հաշվենկատ են համարում։ Որոշելով մուգ ներկել ձեր մազերը՝ դուք կարող եք ձեր կերպարն ավելի խորհրդավոր դարձնել, իսկ այդ երանգի էներգետիկայի շնորհիվ ձեզ համար կհեշտանա նպատակների իրականացումը։

Թուխ մազերի հովանավորը Պլուտոնն է, որի ազդեցությունը այդ մարդկանց ավելի զգայական ու խորհրդավոր է դարձնում։ Այդ մոլորակի ազդեցության տակ նրանք նաեւ ձեռք են բերում ինքնավստահություն, քաջություն, չեն վախենում դժվարություններից։ Միաժամանակ նրանք չեն սիրում վիճաբանություններ եւ նախընտրում են հարթել տարաձայնությունները խաղաղ ձեւով։

Եթե Ձեր մազերը մուգ ներկեք՝ Պլուտոնը ձեզ իր հովանավորության տակ կվերցնի։ Դուք կզգաք էներգիայի արտասովոր ներհոսք, ձեզ կթվա, որ աշխարհում չկա որեւէ խնդիր, որը դուք չեք կարող հաղթահարել։ Սակայն մոլորակը կարող է նաեւ բացասական հատկանիշներ առաջացնել՝ խանդ, բռնկուն խառնվածք, բոլորին վերահսկելու ցանկություն։ Հատկապես սա վերաբերում է կանանց։ Իշխանասեր ու ուժեղ կինը կսկսի պարզապես ճնշել տղամարդուն, ու դա հաճախ վեճերի պատճառ կդառնա ընտանեկան կյանքում։ Այնպես որ՝ մազերը մուգ ներկելուց հետո ձգտեք կառավարել ձեր զգացմունքները ու վերահսկել բարկությունը։

Կարմիր մազեր

Կարմիրը շատ կանանց սիրելի գույներից է։ Կարմրահեր մարդիկ ուժեղ են, բայց կարող են նաեւ շատ անհոգ ու ուրախ լինել։ Մանկուց դրսեւորում են իրենց որպես քաջ ու համառ մարդիկ։ Այդ մարդկանց մեջ անկասկած ինչ -որ կայծ կա։

Զարմանալի չէ, որ այս գույնի հովանավորը Արեւն է։ Դրա ազդեցության տակ առանց այդ էլ վառ կարմրահերները ավելի շատ լույս են սփռում իրենց շրջապատի վրա։ Նման մարդկանց հետ շփումը հաճույք է պատճառում։  Նրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայից կամ մենությունից։ Մանկական անմիջականությունը նույնպես նրանց հիմնական հատկանիշներից է, դրա համար էլ նրանց մոտ լավ զարգացած է երեւակայությունը, նրանք կրեատիվ են ու հաճախ են ընտրում արվեստի հետ կապված մասնագիտություններ

Նյութերը՝ dailyhoro.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել