Բաց գույնի մազեր
Շիկահերների մեծամասնությանը բնորոշ է անկեղծ ու անհոգ խառնվածքը։ Ի ծնե շեկ մարդկանց քանակը զգալիորեն քիչ է՝ թխահերների քանակի համեմատ։ Եթե մարդը որոշում է մազերը բաց գույնի ներկել, ամենայն հավանականությամբ, նա ուզում է ավելի նուրբ ու զգացմունքային դարձնել իր կերպարը։ Բազ գույնի մազեր ունեցողները Մերկուրիի ազդեցության տակ են, ինչը ամբողջովին պսակազերծում է շիկահերների հիմարության ու միամտության մասին առասպելը։ Հակառակը՝ այդ մոլորակի ազդեցությունը պայմանավորում է շիկահերների հետաքրքրասիրությունը, բայրացակամությունն ու մարդամոտությունը։
Ձեր մազերը շեկ ներկելով՝ դուք կուժեղացնեք Մերկուրիի ազդեցությունը։ Դա կօգնի, որ ավելի ազատ դրսեւորեք ինքներդ ձեզ, նաեւ կնպաստի ինքնազարգացմանն ու նպատակների իրագործմանը։ Բայց չմոռանաք նաեւ այդ մոլորակի բացասական ազդեցության մասին։ Շատերը Մերկուրիի ազդեցության տակ ոչ թե պարզապես շփվող, այլ շատախոս ու կեղծավոր են դառնում։ Կորում է պատասխանատվության զգացումը, կարող են ոչ միտումնավոր վիրավորել բոլորին։ Մտքերն անկանոն են դառնում, ցրված։ Այնպես որ՝ մազերը շեկ ներկելուց առաջ կարգին մտածեք։
Թուխ մազեր
Թխահերներին բնորոշ է դիմացկունությունը, վճռականությունը։ Սակայն հաճախ թխահեր մարդկանց դաժան ու հաշվենկատ են համարում։ Որոշելով մուգ ներկել ձեր մազերը՝ դուք կարող եք ձեր կերպարն ավելի խորհրդավոր դարձնել, իսկ այդ երանգի էներգետիկայի շնորհիվ ձեզ համար կհեշտանա նպատակների իրականացումը։
Թուխ մազերի հովանավորը Պլուտոնն է, որի ազդեցությունը այդ մարդկանց ավելի զգայական ու խորհրդավոր է դարձնում։ Այդ մոլորակի ազդեցության տակ նրանք նաեւ ձեռք են բերում ինքնավստահություն, քաջություն, չեն վախենում դժվարություններից։ Միաժամանակ նրանք չեն սիրում վիճաբանություններ եւ նախընտրում են հարթել տարաձայնությունները խաղաղ ձեւով։
Եթե Ձեր մազերը մուգ ներկեք՝ Պլուտոնը ձեզ իր հովանավորության տակ կվերցնի։ Դուք կզգաք էներգիայի արտասովոր ներհոսք, ձեզ կթվա, որ աշխարհում չկա որեւէ խնդիր, որը դուք չեք կարող հաղթահարել։ Սակայն մոլորակը կարող է նաեւ բացասական հատկանիշներ առաջացնել՝ խանդ, բռնկուն խառնվածք, բոլորին վերահսկելու ցանկություն։ Հատկապես սա վերաբերում է կանանց։ Իշխանասեր ու ուժեղ կինը կսկսի պարզապես ճնշել տղամարդուն, ու դա հաճախ վեճերի պատճառ կդառնա ընտանեկան կյանքում։ Այնպես որ՝ մազերը մուգ ներկելուց հետո ձգտեք կառավարել ձեր զգացմունքները ու վերահսկել բարկությունը։
Կարմիր մազեր
Կարմիրը շատ կանանց սիրելի գույներից է։ Կարմրահեր մարդիկ ուժեղ են, բայց կարող են նաեւ շատ անհոգ ու ուրախ լինել։ Մանկուց դրսեւորում են իրենց որպես քաջ ու համառ մարդիկ։ Այդ մարդկանց մեջ անկասկած ինչ -որ կայծ կա։
Զարմանալի չէ, որ այս գույնի հովանավորը Արեւն է։ Դրա ազդեցության տակ առանց այդ էլ վառ կարմրահերները ավելի շատ լույս են սփռում իրենց շրջապատի վրա։ Նման մարդկանց հետ շփումը հաճույք է պատճառում։ Նրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայից կամ մենությունից։ Մանկական անմիջականությունը նույնպես նրանց հիմնական հատկանիշներից է, դրա համար էլ նրանց մոտ լավ զարգացած է երեւակայությունը, նրանք կրեատիվ են ու հաճախ են ընտրում արվեստի հետ կապված մասնագիտություններ
Նյութերը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ