Իտալացի հայտնի տենոր, աշխարհահռչակ երգիչ Լուչանո Պավարոտին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կդառնար 82 տարեկան:
Պավարոտին մեծ հայտնիություն ձեռք բերեց, երբ ելույթ ունեցավ 1990 թ-ի ֆոտբոլի աշխարհի գավաթի ժամանակ` կատարելով Nessun Dorma երգը: Այնուհետեւ «Երեք տենոր» նախագծի շրջանակում օպերային երգիչը սկսեց համագործակցել Պլասիդո Դոմինգոյի եւ Խոսե Կարերասի հետ: Աշխարհին հայտնի երեք տենորներն իրենց համատեղ ելույթները շարունակեցին մոտ 15 տարի:
2004 թ-ին Լուչանոն հրաժեշտ տվեց իր բեմական գործունեությանը: Պավարոտին մահացել է 2007 թ-ին` քաղցկեղից:
NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում լեգենդար երգչի հայտնի մտքերից մի քանիսը.
«Կարծում եմ՝ երաժշտությամբ զբաղվելն էմոցիաներն արտահայտելու լավագույն միջոցն է: Դա ինձ համար ամենաերջանիկ պահն է»:
«Երբ երեխաները փոքր տարիքից չեն ծանոթանում երաժշտությանը, կարծում եմ՝ նրանց կյանքից մի շատ կարեւոր բան պակասում է»:
«Երաժշտություն սովորել կարդալով նույնն է, ինչ սիրով զբաղվել էլեկտրոնային փոստի միջոցով»:
«Ես սիրում եմ կատարելությունը: Միշտ ձգտում եմ անել ավելին, քան արել եմ. անգամ, երբ ամեն ինչ լավ է արված»:
«Շատ կարեւոր է, որ մարդիկ երիտասարդ տարիքում հետաքրքրվեն դասական երաժշտությամբ եւ օպերայով»:
«Ուզում եմ, որ ինձ ճանաչեն ամենուրեք»:
«Ամեն դեպքում, ես օպերային երգիչ եմ, եւ հենց դրանով են ինձ մարդիկ հիշելու»:
«Երաժշտություն լսելու համար նույնիսկ ուղեղ հարկավոր չէ»:
«Ինձ մեկ անգամ տեսնողը երբեք չի կարող մեկ ուրիշի հետ շփոթել»:
«Իմ երաժշտությամբ ես ցանկանում եմ հասնել հնարավորինս շատ մարդկանց»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ