NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել աշխարհում կատարվող զարմանահրաշ պատմությունները, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է: Այսօրվա պատմությունը 37-ամյա ամերիկուհի Գեմա Փոուելի մասին է:
Մեկ տարվա համատեղ կյանքից հետո կինը հղիացել էր իր ընկերոջից, որի մասին ճշմարտությունը բացահայտել է ծննդաբերության օրը. էմոցիաներով լցված տղամարդը պատահմամաբ բացահայտել է իր գաղտնիքը:
Գեման եւ Ալեքսը ծանոթացել են 2 տարի առաջ, եւ հենց նույն օրը Գեմային թվացել է, թե նա վերջապես հանդիպել է իր կյանքի արժանի տղամարդուն: Մեկ տարի անց կինը հղիացել է: Ծննդաբերության օրը Գեման հիվանդանոցում պառկած մտորում էր՝ ի՞նչ դնել փոքրիկի անունը, երբ հանկարծ շոկային մի միջադեպ ամբողջությամբ փոխեց կնոջ կյանքն ու պատկերացումներն Ալեքսի մասին:
«Ասում են՝ ոչ մի կին չի մոռանում իր երեխային լույս աշխարհ գալու օրը: Ես հաստատ չեմ մոռանա»,-ասում է Գեման:
Բանն այն է, որ երբ բժիշկը Ալեքսին հարցրել է. «Ի՞նչ է երջանիկ հայրիկի անունը», վերջինս ոգեւորված պատասխանել է՝ Դուգլաս:
Այդ օրը Գեման սկսեց կասկածել, որ այն տղամարդը, որի հետ ապրել է մեկ տարի, բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին նա էր պատկերացնում: Պարզվում է՝ նա ոչ միայն կեղծել էր իր անունը, այլեւ, ինչպես ավելի ուշ բացահայտվեց, Գեմայից թաքցրել էր եւս մի շատ կարեւոր փաստ՝ նա շուրջ մեկ տարի ամուսնացած էր մեկ այլ կնոջ հետ:
«Երբ նա իմացավ իմ հղիության մասին, անդադար պնդում էր, որ երեխայի ծնունդից հետո մենք անպայման ամուսնանալու ենք. բայց իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ նա արդեն ամուսնացած է»,-պատմում է Գեման: Կինը հավելում է, որ իր մյուս երեխաները՝ 12-ամյա որդին եւ 8-ամյա դուստրը եւս շատ էին կապվել Դուգլասի հետ: Նրան նույնիսկ կոչում էին Ալեքս հայրիկ:
Վերհիշելով խորհրդավոր տղամարդու հետ անցկացրած իր մեկ տարին՝ Գեման նշում է.
«Հանգստյան օրերին նա հաճախ էր գնում Մանչեսթեր՝ պնդելով, որ եղբոր հետ է ցանկանում անցկացնել հանգիստը: Ես ոչինչ չէի կասկածում, քանի որ շատ զբաղված էի երեխաներովս եւ տարօրինակ ոչինչ չէի նկատում»,-ասում է Գեման:
Կասկածելով սիրելի տղամարդուն՝ Գեման որոշում է ավելին պարզել նրա մասին:
«Նա նաեւ պնդում էր, թե սոցիալական կայքերում էջ չունի: Բայց պարզվում է՝ ինձ սեւ ցուցակում էր գցել, իսկ իրականում ուներ էջ, որտեղ կային նաեւ լուսանկարներ մի կնոջ հետ»:
Գեման շուտով կապ է հաստատում լուսանկարների տիկնոջ հետ, որը նրանից ոչ պակաս զարմացած՝ հայտարարում է, որ արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է Դուգլասի հետ: Արդյունքում՝ այսօր Դուգլասի կողքին ոչ Գեման է, ոչ էլ նրա կինը: Այնուամենայնիվ, Գեման չի զրկել Դուգլասին հանդիպել իրենց 2-ամյա որդու՝ Լեվալի հետ:
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ