NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը, իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Երբ այս տեքստը հրապարակեցինք Facebook-ի մեր էջում, սկսեցին խմբագրություն նորանոր պատմություններ ուղարկել: Ահա եւս մեկը:
«Իմ պատմությունը Հայաստանի համար փոքր-ինչ ոչ ստանդարտ է, քանի որ մեզանում ավելի շատ ընդունված է, որ դավաճանում է տղամարդը, այլ ոչ թե կինը: Իսկ ահա ես բախվել եմ հենց նման խնդրի: Մեկ ամիս առաջ ամուսնալուծվել եմ եւ որոշեցի պատմել իմ պատմությունը:
Իմ անունը Գրիշա է: Արմինեի հետ ծանոթացանք իմ ընկերոջ հարսանիքին: Նա հարսնացուի զարմուհին էր: Իմ կողմից դա սիրահարվածություն էր առաջին հայացքից, որը ծանոթության ընթացքում վերածվեց սիրո: Աղջիկն իրեն համեստ էր պահում: Նրանից ինտիմ հարաբերություններ մինչեւ հարսանիքն այդպես էլ չստացա:
Մի քանի ամիս անց ամուսնացանք: Նրա վարքում եւ ծանոթների շրջանում ոչ մի բան կասկածի տեղիք չէր տալիս: Նա գրեթե կատարյալ կին էր, իսկ փոքրիկ թերություններն այն ժամանակ չէին նկատվում: Պարզ երկնքից ամպրոպ տեղաց 4 ամիս առաջ: Ես պետք է Գյումրի գործուղման մեկնեի: Ամբողջ օրն անցկացրեցի աշխատավայրում՝ աշխատանքային հարցեր լուծելով:
Երեկոյան դուրս եկա, հասա մինչեւ Ապարան, բայց ինձ զանգահարեցին եւ ասացին՝ վերջ, ամեն ինչ լուծվել է առանց իմ ներկայության: Ես ուրախացա, ցանկացա զանգահարել կնոջս, բայց հաշվիս գումար չկար: Որոշեցի նրան անակնկալ մատուցել: Վերադառնալով՝ դուռն իմ բանալիով բացեցի… Եվ, որքան էլ տխուր լինի, բախվեցի մի բանի, որից մինչեւ օրս չեմ կարողանում ուշքի գալ:
Իմ բնակարանում, բացի Արմինեից, նաեւ նրա զարմուհին էր՝ ընկերոջս (իր ամուսնու) հետ ու եւս երկու միջին տարիքի տղամարդ: Բոլորը՝ մերկ: Կռիվն ավարտվեց ո՛չ իմ օգտին, բայց մարտադաշտն իմն էր: Բոլորը փախան, նույնիսկ կինս: Ինձ կարգի բերելով՝ խուզարկեցի կնոջս իրերը, ինչն առաջ ինձ երբեք թույլ չէի տա: Դե, նախկինում նման մտքեր անգամ չէի էլ ունենում:
Գտա մի տուփ պահպանակ, սպիտակ փոշիով փոքրիկ տոպրակ, 2 վիբրատոր եւ խմբակային սեքսի ժամանակ Արմինեի պոռնոգրաֆիկ լուսանկարները: Դրանից հետո հարցաքննեցի բոլորին, ով կարող էր նրա մասին ինչ-որ բան իմանալ: Մինչեւ ինձ հետ ծանոթանալը, պարզվում է, նա լավ ման էր գալիս, բայց հարսանիքից հետո, թվում է, դարձել էր օրինակելի կին: Ոչ ոք ինձ ոչինչ չէր ասում: Չէին ցանկանում փչացնել մեր իդիլիան:
Իհարկե, ես էլ եմ մեղավոր: Սովորաբար, հայկական մտածելակերպում ընդունված է հարսանիքից առաջ հետաքրքրվել աղջկա կյանքով: Սակայն նա իրեն այնքան հանգիստ ու համեստ էր պահում, որ կասկածներ չէին առաջանում:
Կցանկանայի նաեւ նրա լուսանկարներն ուղարկել, որպեսզի բոլորը տեսնեն եւ նրան դեմքով ճանաչեն, սակայն չեմ ցանկանում ինքս ինձ բացահայտել:
Ուզում եմ ասել. «Ուշադի՛ր եղեք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի