Եթե Հայաստանում նախկինում մորուքը հոգեւորականի կամ ֆիդեիստի այցեքարտն էր, ապա այսօր այն հարգի է եւ նորաձեւ: Սակայն մորուք աճեցնելը գործի կեսն է, այն հատուկ խնամք է պահանջում: Հայ մորուքավորների շրջանում որքանո՞վ է տարածված գրումինգի մշակույթը. հարցի շուրջ NEWS.am Style-ը զրուցել է բարբեր Միքայել Տրանտիկի հետ:
Մորուքն ամեն ինչի հիմքն է
Կարծեմ՝ այսպիսի ասացվածք կա. կնոջն ադամանդներն են զարդարում: Իսկ, ահա, տղամարդուն տղամարդ է դարձնում նրա մորուքը: Եթե մտաբերենք մեր նախնիներին, ապա նրանք պահել են կարճ կամ երկար մորուք, որը ուժեղ սեռի պարտադիր ատրիբուտն էր: Հիմա դեմքի բուսականությունը կարգավիճակի, ոճի, կենսակերպի ցուցանիշն է, ի վերջո, նորաձեւություն է: Դրանից բացի, շատերը նախընտրում են մորուք պահել այն պատճառով, որ ավելի առնական, տարիքից մեծ տեսք ունենան, եւ որ աղջիկներին դուր գան: Երեւանում մորուքը շատ տարածված դարձավ Սերժ Թանկյանի, Քանյե Ուեսթի, Տիմատիի այցելություններից հետո: Անմորուս տղամարդիկ, հավանաբար, նույնպես դրա մասին երազում են: Պարզապես ինչ-որ մեկին թույլ չի տալիս մասնագիտության առանձնահատկությունը, դրես կոդը: Իսկ ընդհանրապես տղամարդուն մորուքը զարդարում է:

Մորուքի խնամքի մշակույթը
Ինչպես գլխի մազերը, մորուքը հատուկ խնամքի կարիք ունի, այն պետք է կարճացնել, հավասարեցնել, շտկել: Տղամարդիկ բարբերշոփ են հաճախում ոչ միայն սափրվելու, այլ նաեւ մորուքին ձեւ տալու համար, նրանց համար կարեւոր է նաեւ ինքնին խնամքի պրոցեսը: Նրանց դուր է գալիս իրենց հարդարված, ոճային զգալ, սափրվելուց հետո ոչ թե գրգռված, այլ նուրբ մաշկ ունենալ, ոչ թե այծի, այլ նորաձեւ մորուքով ներկայանալ: Այսօր հայ տղամարդը եւս ցանկանում է խնամված լինել, եւ այս մշակույթն օրեցօր ավելի է տարածվում: Հիմնականում ստեղծագործող մարդիկ, մշակույթի գործիչներն են մորուք պահում: Բնականաբար, նրանք հասկանում են մորուքի ձեւավորմանը մասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը: Իսկ մյուսները դանդաղորեն հասնում են դրան:
Արդիական մորուքը՝ հայ մաչոների շրջանում
Իրականում բոլորի ցանկություններն ու ոճը տարբեր են, եւ ես չեմ կարող ճշգրիտ վիճակագրություն ներկայացնել: Սակայն հայ տղամարդիկ հիմնականում նախապատվություն են տալիս մորուքի ավելի «խստաոճ» ձեւերին: Շատ տարածված է մորուքի միջին երկարությունը, այսպես կոչված՝ «փայտահատի ոճը», նաեւ «եռօրյա» ցցված մազերը: Երկար մորուքը խնամելն անչափ դժվար է, ուստի այն առանձնապես չեն ողջունում: Սակայն այդպիսի համարձակներ, այնուամենայնիվ, կան:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան