Աշնանային մելամաղձոտությունից խուսափելու լավագույն միջոցներից մեկը քաղցրեղենն է: Անձրեւոտ եղանակը, մոխրակապույտ ամպերով ծածկված երկինքը, թափանցող քամին տաք թեյի ու համեղ թխվածքի են տրամադրում: NEWS.am Style-ը ներկայացնում է, թե Երեւանում որտեղ է հնարավոր համտեսել ամենափքուն կրուասանները, դարչինով բուլկիները, նրբահամ միլֆեյը, թարմ չիզքեյքը եւ այլ կարկանդակներ, որոնք ձեր օրը համեղ եւ ուրախ կդարձնեն:
Crumbs The Bread Factory
Այս փուռ-հրուշակարանում բոլոր սննդակարգերի մասին մոռանում ես, երբ արդեն մտնելիս քեզ թարմ հացի, կաթնահունց բուլկիի կամ էկլերի բույրն է դիմավորում: Այստեղ կարելի է համտեսել նաեւ ախորժալի սենդվիչներ, բեյգլներ, բուրգերներ: Նոր համերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս համտեսել ընկույզով, չամիչով եւ մեղրով կարկանդակները: Աղանդերի համը կոզինախ է հիշեցնում: Այն ավելի համեղ է մեկ գավաթ կապուչինոյով կամ բերգամոտով թեյով:
Միջին գինը՝ 2500 դրամ:
Baguette & Co
Զուր չէ, որ այս հաստատությունը քաղաքում ամենահայտնի փուռն է համարվում: Այստեղ կարող ես գտնել ե՛ւ կարկանդակներ, ե՛ւ բուրգերներ, ե՛ւ սենդվիչներ, ինչպես նաեւ փխրուն բեզե, տիրամիս, էկլեր, նուշի կրեմով կրուասան: Սա ուղղակի դրախտ է քաղցրակերների եւ համի ու որակի իրական արժեքն իմացողների համար: Անպայման փորձեք հատապտուղներով միլֆեյը, որը նրբահամ, փխրուն, ոչ քաղցրածոր աղանդեր է: Այն գեղագիտական եւ համային վայելքի դասական քաղցրավենիք է:
Միջին գինը՝ 2500 դրամ:
Louis Charden
Այս սրճարան-հրուշակարանը ինտերիերից մինչեւ թխվածքներ ֆրանսիական նրբաճաշակությամբ է լուծված: Այստեղ ավանդական հաց են թխում, ինչպես նաեւ հավելումներով հաց, բագետներ, դարչինով եւ չամիչով բուլկիներ: Փքուն կաթնահունց բլիթներից բացի, աչքի են զարնում հրուշակագործական փոքրաչափ արտադրանքը, չիզքեյքերը, ազնվամորիով եւ ելակով տարտը, շտրուդելը եւ, իհարկե, մակարոնները: Շոկոլադի սիրահարներն անպայման պետք է համտեսեն փայտիկով «Էսկիմո» աղանդերը:
Միջին գինը՝ 2500 դրամ:
Malocco Café
Այս հաստատության ցանկացած աղանդեր արվեստի իսկական ստեղծագործություն է: Արտաքին գեղեցկությունը համապատասխանում է ներքին բովանդակությանը. օգտագործվում են որակյալ եւ թարմ մթերքներ: Ամենահայտնի աղանդերներից է հատապտղային մուսը եւ նրբահամ պանակոտան: Քաղցրեղենից բացի, այստեղ մատուցում են մսով լցոնված կրուասաններ, սենդվիչներ, նախաճաշ, նրբահամ աղցաններ եւ մսով ճաշատեսակներ:
Միջին գինը՝ 3000 դրամ:
Mono
Այս վայրն իր աղանդերներով վաղուց է հռչակվել: Ահռելի ընտրություն կա՝ սերուցքով, կրեմով, պրալինով, հատապտուղներով թխվածքներ, փխրուն թղվածքաբլիթներ, ձեռքով պատրաստված կոնֆետներ: Նրանց, ովքեր խառը եւ նոր համեր են նախընտրում, այլ ոչ սովորական դասականը, առաջարկում ենք վայելել Normand կարկանդակի համը: Նրա մեջ համակցված են պնդուկը, նուշը, խնձորի տատինը եւ կարամելային մուսը: Ձեզ մի զրկեք փոքր, հաճելի եւ համեղ ուրախությունից:
Միջին գինը՝ 2000 դրամ:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է