Անհնար է Փարիզը պատկերացնել առանց Մոնմարտրի բարձունքի: Նախ՝ որովհետեւ այստեղ՝ բլրի գագաթին, ինչպես Փարիզի վրա բարձրացված թագ, տեղակայված է ճարտարապետության բացառիկ հուշարձան՝ Սակրե Կյոր եկեղեցին (թարգմանաբար՝ Սուրբ սիրտ): Երկրորդ՝ Մոնմարտրն ամբողջ աշխարհում հայտնի նկարիչների թաղամաս է: Եվ երրորդ՝ դա Փարիզի ամենաբարձր վայրն է, որտեղից բացվում է ամբողջ քաղաքի համայնապատկերը:
Դեպի Մոնմարտրի բարձունք տանող աստիճաններին մետրոյի ամենամոտ կայարանները մի քանի րոպե քայլելու հեռավորությամբ են. Chateau Rouge (Շատո Ռուժ)՝ «4» գծում, Anvers (Անվերս) կամ Pigalle (Պիգալ) «2» գծում: Դա քաղաքի հյուսիսային կողմում է: Ի դեպ, Պիգալ կայարանից ոչ հեռու տեղակայված են նաեւ հայտնի Մուլեն Ռուժ կաբարեն, ինչպես նաեւ Պիգալ հրապարակը՝ փարիզյան մարմնավաճառների եւ կավատների հայտնի զվարճավայրը: Երեկոյան ժամերին այս թաղամասը վտանգավոր է համարվում:
Դեպի Սակրե Կյոր կարելի է բարձրանալ գլխավոր աստիճաններով: Այն մեզ լավ ծանոթ է ֆրանսիական «Ամելի» ֆիլմից: Հենց այնտեղ՝ տաճարի առջեւ գտնվող հրապարակում գրեթե պետք է կայանար Ամելիի եւ նրա սիրեցյալի առաջին ժամադրությունը. կենտրոնական աստիճաններով նրա հերոսը բարձրանում է աղջկա հետ հանդիպման հույսով: Մոնմարտրի աստիճանը փարիզյան երիտասարդության պաշտելի վայրն է: Տարվա ցանկացած եղանակին այստեղ երիտասարդների բազմություն է հավաքվում, անցկացվում են համերգներ եւ ռոք երաժիշտների հանպատրաստից ելույթներ:
Մոնմարտրի ոչ մեծ, համեստ տնակներում ապրել եւ ստեղծագործել են ֆրանսիական հայտնի նկարիչներ: Այստեղ յուրաքանչյուր տուն իր պատմությունն ունի: Շենքերի առաջին հարկերում տեղակայված բազմաթիվ խանութներում կարելի է գտնել բուկինիստական կրպակներ, գեղանկարչության վարպետների կտավների որակյալ վերարտադրություններ, որոնք ապրել եւ ստեղծագործել են այստեղ՝ Մոնմարտրում, բացիկներ, պաստառներ եւ գրքեր: Փարիզից որպես հիշատակ իրենց դիմանկարը տանել ցանկացող զբոսաշրջիկները գալիս են այստեղ՝ Մոնմարտր: Այստեղ է գտնվում նաեւ Սալվադոր Դալիի թանգարանը:
Լուվրը Փարիզի հայտնի վայրերից մեկն է, հսկայական՝ մեծությամբ եւ ցուցանմուշների քանակով, համաշխարհային մշակույթի գլուխգործոցների բացառիկ պահոց, որին հավասարը աշխարհում չկա: Հին Հունաստանի եւ Հռոմի, Հին Եգիպտոսի գանձերը, Եվրոպայի գեղանկարներն ու քանդակները՝ սկսած միջնադարից, կենցաղի առարկաների եւ թանկարժեք զարդերի հավաքածուներ. այս ամենը հավաքված են հսկայական պալատում, որը նախկինում ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրն էր: Այստեղ են գտնվում ամենահայտնի գլուխգործոցները՝ Նիկա Սամոֆրակիյսկայայի, Վեներա Միլոսսկայայի քանդակները, այստեղ է «բնակվում» լեգենդար Մոնա Լիզան:
Պատրաստվելով այցելել Լուվր, NEWS.am STYLE-ը խորհուրդ կտար նախապես ձեզ համար որոշել այցելության գլխավոր նպատակը: Եթե ցանկանում եք Լուվրում էքսկուրսիայի համար քիչ ժամանակ ծախսել՝ կարճ ծանոթանալով հիմնական տեսարժան վայրերին, եթե, դրա հետ մեկտեղ, գեղանկարչության մեծ սիրահար չեք, ապա ավելի լավ է ուղեկցորդի հետ էքսկուրսիայի տոմս գնեք: Այդ ժամանակ այցելությունն ընդամենը 3 ժամ կտեւի, փորձառու ուղեկցորդը ձեզ ցույց կտա թանգարանի հայտնի ցուցանմուշները եւ կներկայացնի ամենագլխավոր տեղեկությունները:
Բայց եթե սիրում եք թափառել թանգարաններում եւ վայելել նկարների ու քանդակների գեղեցկությունը, սիրում եք արվեստը, այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է Լուվր այցելել ինքնուրույն, դրա համար մի ամբողջ օր տրամադրել, եւ հսկայական քանակությամբ դրական լիցքեր կստանաք:
Եվ այսպես՝ գնում ենք Լուվր: Ձեզ անհրաժեշտ է հասնել մինչեւ մետրոյի Palais Royal Musee du Louvre կայարան՝ «1» եւ «7» գծերի հատման կետում, կամ Louvre Rivoli՝ «1» գծում: Իսկ մետրոյի կայարանից զբոսնելով հասնում եք մինչեւ Լուվրի մուտքը: Ամբողջությամբ թանգարանն իրենից ներկայացնում է միմյանց միացված շինությունների հսկայական համալիր, որը նախագծում կենտրոնական «քառակուսու» եւ դրան կցված աջ եւ ձախ թեւերի ներդաշնակ կոմպոզիցիայի տեսք ունի: Իսկ ներսում ամեն ինչ հարմարեցված է յուրաքանչյուր հատվածում թեմատիկ բաժանմամբ:
Ներս մտնելուց առաջ անցեք Լուվրի շենքի ճակատային մասով, հիացեք գեղեցիկ պատերով եւ պատուհաններով, դիտեք մեծաքանակ քանդակներն եւ ճակատամասի խորաքանդակները: Հավատացեք, Լուվրի շենքն արժե, որ ժամանակ տրամադրեք: Կարող եք այստեղ բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ անել:
Ի դեպ, վերջում եւս մեկ խորհուրդ. Փարիզի կենտրոնական փողոցներում ամենուր թերթի կրպակներ կան: Դրանցում կարող եք Փարիզի ուղեցույց գտնել: Այն կօգնի ձեզ որոշել, թե ուրիշ ինչ տեսարժան վայրեր կան Փարիզում եւ ինչպես հասնել այդտեղ: Այստեղ կկարդաք նաեւ շինությունների եւ տեսարժան վայրերի հիմնական պատմական վկայությունները, կիմանաք Փարիզի թանգարանների, համեգային ու ցուցասրահների աշխատանքային ժամերը, տոմսերի արժեքը, այն մասին, թե որտեղ կարելի է էքսկուրսիաների, այլ քաղաքներ եւ Ֆրանսիայի տեսարժան վայրեր ուղեւորությունների տոմսեր գնել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը