Խոյեր
Աշխատանքային գրաֆիկը շատ խիստ է լինելու եւ պահանջելու է, որպեսզի դուք ներկայանաք գալիք տարի կազմակերպվող բոլոր միջոցառումներին եւ հանդիպումներին։ Դուք ամեն բան կհասցնեք, եթե զարգացնեք մի գործից մյուսին արագ անցնելու կարողությունը։
Ցլեր
Ձեզ համար հաջորդ տարին լավ հնարավորություն է, որպեսզի ցույց տաք ձեր ամենաուժեղ կողմերը։ Աշխատանքում ձեզ մեծ հաջողություն է սպասվում, որը պարզապես ժամանակի հարց է։ Շարունակեք աշխատել նույն ոգով. դա աննկատ չի մնա։
Երկվորյակներ
2018 թվականը Շան տարի է։ Այս կենդանին կօգնի ձեզ հաղթանակներ նվաճել աշխատավայրում։ Միակ դժվարությունը կլինի ձեր անվսատհությունն ու ցածր ինքնագնահատականը։
Խեցգետիններ
Խեցգետինները կարողանում են աշխատել որակով եւ լավ՝ միաժամանակ պահպանելով գերազանց հարաբերութուններ իրենց սիրելիների եւ ընկերների հետ։ Այս հատկությունը կօգնի բարձրանալ կարիերայի աստիճանով արդեն 2018 թվականի գարնանը։
Առյուծներ
Առյուծները սիրում են ղեկավարել, ինչն այդքան էլ դուր չի գալիս տնօրինությանը։ Փոխարենը՝ նրանք գնահատում են ձեր առողջ մտածողությունն ու ընկերությանը օգուտ բերելու մղումը։
Կույսեր
Ամբողջ գալիք տարում ձեզ անընդհատ ինչ-որ բան շեղելու է աշխատանքից՝ ընտանիքը, առողջական որոշ խնդիրներ եւ այլն... Սակայն պաշտոնի բարձրացումը սարերի հետեւում չէ։ Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքին։
Կշեռքներ
Կշեռքները մանգամայն լուրջ եւ կարեւոր հանձնարարություն կստանան, որը բարձր պատասխանատվություն կպահանջի ձեզանից։ Սկզբում ձեզ դա կշփոթեցնի, սակայն դուք պետք է ամեն ինչ անեք՝ արագ կողմնորոշվելու համար։
Կարիճներ
Գալիք տարին դժվար կլինի ձեզ համար... Հնարավոր է անգամ ստիպված լինեք ամեն բան թողնել եւ սկսել նորից, գտնել ավելի դյուրին աշխատանք, որն այդքան շատ ուժ եւ նյարդեր չի խլի ձեզանից։
Աղեղնավորներ
Ձեր շուրջ բացասական էներգիայով շատ մարդիկ են հավաքվել։ Միգուցե հենց այդ պատճառով դուք ցանկանում եք փոխել աշխատավայրը։ Եթե կարծում եք, որ ձեր ներկայիս աշխատանքը ձեզ չի գոհացնում, ապա չարժե ժամանակ կորցնել նման կոլեկտիվում։ Փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ հոգեհարազատ։
Այծեղջյուրներ
Գալիք տարի դուք բավականին հաջողակ կլինեք, թեեւ շատ կասկածներ ունեք։ Ինչ մտքեր էլ ձեզ պարուրեն, թույլ մի տվեք դրանց գլուխ բարձրացնել եւ խանգարել ձեր աշխատանքը. այլապես այն ջուրը կընկնի։ Ձգտեք հաջողության եւ 2018-ին կհասնեք դրան։
Ջրհոսներ
Ջրհոսներին բարդ շրջան է սպասվում կարիերայի հարցում։ Ձեր ճանապարհին դուք կհանդիպեք թշնամիների, նախանձների եւ նույնիսկ թվացյալ ընկերների։ Այդ ամենին պետք է ջանալ թեթեւ նայել եւ միայն առաջ շարժվել։
Ձկներ
Ձեզ դժվար է լինելու գտնել ձեր ես-ը եւ հաջողության հասնել 2018 թվականին, քանի որ դուք հստակ նպատակ չունեք։ Ճիշտ տակտիկա մշակելուն եւ կարիերա անելուն ձեզ կօգնի կյանքի առաջնահերթությունները որոշելը։
Աղբյուրը՝ Godzagodom
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել