«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանանց հինգ հատկանիշ, որոնք հիացնում են տղամարդուն

19:21, 7 դեկտեմբերի

Դրական մտածողություն

Աղջիկը, ում հետ հեշտ է շփվելը, որը կարողանում է ծիծաղել ու իր շուրջ անմիջական մթնոլորտ ստեղծել, ավելի հեշտությամբ կարող է տղամարդու հետ խորը զգացմունքային կապ ստեղծել։

Տղամարդն ուզում է, որ կինը ուրախություն բերի իր կյանք։ Սիրե՛ք այն, ինչ ձեր կյանքում տեղի է ունենում հիմա, մի՛ կառչեք անցյալից ու մի՛ մտահոգվեք ապագայի մասին։ Եղեք դրական ու լավատես։

Ունենա նախասիրություններ ու զբաղմունք

Հասուն, հետաքրքիր անձնավորությունը պետք է ունենա իր հետաքրքրությունները, ընկերները, նախասիրությունները։ Նման կինը աղմուկ չի բարձրացնի, եթե նրա զուգընկերը ցանկանա երեկոն ընկերների հետ անցկացնել։ Նա այդ ժամանակը կօգտագործի խելացի ձեւով ու կզբաղվի իր սիրելի գործերով։

Վիճելու առիթ մի փնտրեք, զարգացեք ու սիրեք ձեզ շրջապատող հսկայական աշխարհը, այլ որ թե այն փոքր աշխարհը, որտեղ միայն երկուսով եք։

Իմանա իր արժեքը

Կարողացեք ընդունել հաճոյախոսություններ։ Մի ամաչեք, մի կարմրեք ու ձեր արժանիքները մի նվաստացրեք։ Եթե տղամարդը ձեզ հաճոյախոսություն է անում, շնորհակալություն հայտնեք, այլ ոչ թե հերքեք։ Խելացի տղամարդը երբեք չի ստի։

Սիրեք ինքներդ ձեզ։ Նայեք հայելու մեջ, գովեք ինքներդ ձեզ ձեր արժանիքների համար, այլ ոչ թե քննադատեք՝ թերությունների համար։

Հարգել տղամարդուն

Խելացի կնոջ կողքին տղամարդը ստիպված չէ մշտապես ապացուցել, որ ինքը տղամարդ է, այլ ոչ թե լաթ։ Հակառակը՝ նա դա հարյուրապատիկ շատ կանի, եթե զգա կնոջ երախտագիտությունն ու իրենց անհրաժեշտությունը։

Իմանալ, թե ինչ է ուզում

Դուք ուզում եք լինել փոքրիկ աղջիկ, որին ձեռքերի վրա են պահում ու գնում նրան դուր եկած բոլոր բաները, իսկ տղամարդն ուզում է, որ դուք լինեք հետեւողական , հավասարակշռված ու ինքնավստահ։

Մի լռեք ու մի ստիպեք, որ նա կռահի ձեր ցանկությունները։ Դրա փոխարեն բացահայտ ասեք, թե ինչ եք ուզում, ինչն է Ձեզ անհանգստացնում, ու մի վախեցեք ասել «ոչ»։

Եղեք կին, որը սիրում է իր կյանքը, ու տղամարդն էլ կցանկանա դառնալ ձեր կյանքի մի մասը։

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել