Անցած տարի Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը աշխատանքից հեռացրեցին իրենց հավատարիմ թիկնապահին ու ընկերոջը՝ Պասկալ Դյուվյեին այն բանի համար, որ նա ձախողել էր Քիմի պաշտպանությունը Փարիզում, երբ հայուհուն կողոպտել էին Նորաձևության շաբաթվա ընթացքում։
Ընկերությունը՝ ընկերություն, բայց աշխատանքի վրա այն չպետք է անդրադառնա։ Հիմա եկել է նաեւ Ստեֆանի Շեփփարդի ժամանակը, որը Քիմի օգնականուհին է 2013-ից սկսած։ Նրան կարելի էր հաճախ տեսնել Քիմի հետ՝ թե գործնական ուղևորությունների, թե հանգստի ժամանակ։
Քիմը բազմիցս հայտնել էր, որ Ստեֆանին իր լավագույն ընկերուհին է, բայց հիմա, People ամսագրի փոխանցմամբ, Քիմը դժգոհ է իր օգնականուհուց ու չի խոսում նրա հետ։
«Քիմը մշտապես նոր նախագծեր է մշակում։ Նա բիզնեսվումեն է ու նրա կողքին պետք է լինի այնպիսի մարդ, որը հասցնում է հետեւել նրա ծրագրերին, հասկանում է նրան, այլ ոչ թե հասնելով որոշակի կետի՝ դոփում է տեղում։ Ստեֆանին չի համապատասխանում Քիմի ներկա չափանիշներին, Քիմի խոսքով՝ աղջիկը չունի բավարար գիտելիքներ իր ապագա ծրագրերի իրականացման համար։
Քիմին պետք են մարդիկ, որոնք մշտապես զարգանում ու կատարելագործվում են ու անպարտաճանաչ չեն աշխատանքի հարցում։ Ստեֆանին փորձել է համապատասխանել Քիմի նոր պահանջներին նոր բիզնես նախագծերում, բայց չի հաջողվել։ Ստեֆանին նախկինում զբաղվում էր Քիմի սոցցանցերի էջերին հետեւելով, բայց Քիմն ուզում էր, որ Ստեֆանին զբաղվեր նրա նոր օծանելիքի գովազդմամբ, ինչը աղջկան չի հաջողվել պատշաճ ձեւով կատարել»,- հայտնել են պարբերականի աղբյուրները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել