Լոս Անջելեսում ավարտվել է American Music Award 2017 մրցանակաբաշխության արարողությունը, եւ մենք կփորձենք ներկայացնել բոլոր հետաքրքիր պահերը կարմիր գորգուղու արարողությունից ու շոուից, որտեղ բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ կային։

Նախ, կարմիր գորգուղու արարողության ժամանակ անմիջապես ուշադրություն գրավեց Սելենա Գոմեսը, որը շիկահեր է դարձել, ընդ որում՝ նրա նոր կերպարը բավականին հաջող էր։

Լեա Միշել

Դեմի Լովատո

Քելի Ռոլանդ

Քրիստինա Ագիլերա

Ջեննա Տատում

Բլեոնա

Հայդի Քլում

Կորեական BTS բոյզ բենդ
Քեյթ Ուրբանն ու Նիկոլ Քիդմանը սելֆի էին անում դահլիճում, ինչի համար նրանք արժանի առիթ ունեին՝ Քեյթը երեք մրցանակ էր ստացել՝ դրանք նվիրելով ու հանձնելով Նիկոլին։

Դայանա Ռոսը, Նիկոլն ու Քեյթը՝ դահլիճում

Դայանան , ի դեպ, ստացել է մրցանակ «Ձեռքբերումներ երաժշտական ասպարեզում» անվանակարգում։

Փինքն ու Քելի Քլարքսոնը
Ամենաշատ մրցանակներ ստացած արտիստը Բրունո Մարսն էր․ նա ստացել է վեց մրցանակ՝ «Տարվա արտիստ», «Տարվա վիդեո», «Լավագույն փոփ ու ռոք կատարող», «Լավագույն ալբոմ», «Լավագույն սոուլ կատարող» ու պարզապես «Լավագույն կատարող»։
Տարվա լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Despacito-ն։ «Լավագույն կին կատարողը» ՝ Լեդի Գագան, «Լավագույն լատինական կին կատարող»՝ Շակիրան, «Լավագույն սոուլ երգչուհի»՝ Բեյոնսեն։
Շոուին փայլեց Լեդի Գագան, որն այդ ժամանակ Վաշինգթոնում էր գտնվում ու այնտեղից այնպիսի առցանց շոու էր կազմակերպել, որ համացանցի օգտատերերը Գագայի ելույթը (երգչուհին կատարել էր The Cure խմբի կոմպոզիցիան) դարի ելույթ են անվանել։
Քեթի Փերին նույնպես տպավորիչ շոու էր կազմակերպել՝ կատարելով R.E.M -ի երգը, իսկ Քրիստինա Ագիլերան կատարեց Ուիթնի Հյուսթոնի I will always love you երգը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AFF-USA.com, Getty, REX, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ