Հոլիվուդի սեքս-սկանդալները շարունակվում են ու, անկեղծ ասած, դրանք արդեն հոգնեցրել են։ Այնպիսի տպավորություն է, որ սա նոր թրենդ է. այսքան տարի լռել են, իսկ հիմա հանկարծ բոլորը որոշել են խոսել։ Այն, որ Հոլիվուդի գրեթե բոլոր դերասանուհիները հասցրել են լինել Հարվի Վայնշթեյնի անկողնում ու հետո աստղեր ու միլիոնատերեր դառնալ, կարծես բոլորին էր հայտնի դեռ 90-ականներին, այդ դեպքում ինչո՞ւ է հիմա դրա շուրջ աղմուկ բարձրացել՝ պարզ չէ։ Բայց, ինչպես ասում էր Վինի Թուխը՝ «Այս բզզոցը պատահական չէ»։

Եվ այսպես, կիսով չափ իտալուհի, կիսով չափ ֆիլիպինուհի մոդել Ամբրա Բատիլանա Գուտյերեսը The New Yorker ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը իրեն մեկ միլիոն դոլար է վճարել սեռական ոտնձգությունների մասին լռելու համար։

Մոդելի խոսքով՝ Վայնշթեյնը առաջարկել է իրեն ստորագրել պայմանագիր, որի համաձայն ինքը պետք է աղջկան գումար վճարեր, իսկ աղջիկն էլ պարտավորվում էր չպատմել այն մասին, որ Հարվին բռնել էր նրա կուրծքը ու փորձել ձեռքը մտցնել նրա կիսաշրջազգեստի տակ։ Աղջկա փաստաբանը խորհուրդ էր տվել համաձայնել՝ ասելով, որ այդպես ավելի լավ կլինի հենց նրա համար։
«Ես ընտանիքիս ու մորս մասին էի մտածում։ Մենք շատ աղքատ էինք։ Ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչի համար էին այդ բոլոր փաստաթղթերը։ Ես լրիվ մոլորված էի։ Ես վատ էի հասկանում անգլերեն։ Իսկ այդ պայմանագրի տեքստը շատ խրթին էր։ Կարծում եմ, նույնիսկ հիմա ես չեմ կարողանա ամբողջովին հասկանալ այն»,- ասել է Գուտյերեսը։
Պարբերականը նշում է, որ Վայնշթեյնը երկու անգամ նման պայմանագրեր է ստորագրել երկու այլ մոդելների հետ (բայց նրանց նա 350 000 դոլար էր վճարել), երբեմն էլ նրա եղբայր Բոբն էր հանդես գալիս միջնորդի դերում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:03, 3 նոյեմբերի
Մայքլ Դուգլասը դերասաններին խորհուրդ է տվել սիրավեպեր չսկսել գործընկերուհիների հետ՝ հիշելով Քեթլին Թերների հետ իր գաղտնի կապը22:08, 3 նոյեմբերի
63-ամյա Դեմի Մուրը հիացրել է ներկաներին՝ CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը ներկայանալով խորը բացվածքով ջինսե զգեստով21:30, 3 նոյեմբերի
Բարբարա Պալվինը պատմել է ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Victoria’s Secret-ի պոդիում վերադառնալու մասին․«Հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր է»20:05, 3 նոյեմբերի
Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար՝ կատարողին մեղադրելով երեխաների ժառանգությունը պահելու մեջ19:11, 3 նոյեմբերի
Ուիլ Սմիթը Ավստրալիա կատարած ուղևորության ընթացքում վերամիավորվել է նախկին կնոջ՝ Շերի Զամպինոյի հետ17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ