Հարաբերություններում խնդիրների մեծ մասn առաջանում է, որովհետեւ կինն ակնկալում է, որ տղամարդը կբավարարի նրա պահանջները բնազդաբար, ասես գուշակելով, թե ինչ է նրանպետք եւ շատ է զայրանում ու վշտանում, երբ դա տեղի չի ունենում։ Կինը չի ասում, թե ինչ է ուզում, ենթադրելով, որ տղամարդն ինքը պետք է հասկանա։ Երբեմն կինը նրան ակնարկում էու էլ ավելի է զայրանում, երբ տղամարդն այդ ակնարկն էլ չի հասկանում։ Տղամարդուն դա նույնպես զայրացնում է, քանի որ նրա ինքնագնահատականը նվազում է ու ի վերջո նա կարող էառհասարակ ոչինչ չձեռնարկել։ Սիրելի աղջիկնե՛ր, կանա՛յք՝ հիշե՛ք, տղամարդիկ ակնարկներ չեն հասկանում, նրանց պետք է ամեն ինչ ասել ուղիղ ու հստակ։
Պարզապես դա նրանք առանձնահատկությունն է։ Պետք չէ պասիվ -ագրեսիվ վարքագիծ դրսեւորել կամ էլ պարզապես զայրանալ նրա վրա, մինչեւ նա հարցնի․ «Ի՞նչ է պատահել», դուք էլ նյարդայնացած կպատասխանեք «Ոչինչ», ինչը նա հենց բառացիորեն կհասկանա։ Այնպես որ բարկությունից չպայթելու համար պարզապես ասացեք նրան ճշմարտությունը։ Բայց միմոռացեք նաեւ Ձեր պահանջն ասելու ձեւի մասին։ Մի՛ մեղադրեք նրան, մի՛ բղավեք, այլ ասեք, թե ինչն է մտահոգում Ձեզ։ Ասացեք, որ նրա գործողությունները վիրավորում են Ձեզ։Հաճախ մանր խնդիրները խորը ենթատեքստ են ունենում՝ դու տառապում ես նրա ուշադրության պակասից, բայց զայրույթդ պատճառաբանում ես նրանով, որ նա ամանները չի լվացել։Խնդիրներդ կամ վիրավորանքդ ինքնահոսի մի թող, դրանք միանգամից արտահայտիր։
Գնահատիր նրան։ Շատ կանայք չեն գիտակցում, թե տղամարդիկ որքանով են զգում գնահատականի կարիքը։ Խնդիրն այն է, որ մենք սովորաբար մյուսներին սիրում ենք այնպես, ինչպեսուզում ենք, որ նրանք մեզ սիրեն։ Բայց եթե կնոջը պետք է ուշադրություն, ապա տղամարդուն պետք է գնահատական ու շնորհակալություն։ Նա ուզում է զգալ, որ իր ջանքերն իզուր չէին՝աղբ թափելուց սկսած մինչեւ կտուրի վերանորոգում։
Կնոջը դուր են գալիս հաճոյախոսություններն իր արտաքինի վերաբերյալ, իսկ տղամարդուն՝ իր արած գործերի վերաբերյալ։ Նա պետք է իրեն զգա հերոս, որը պատրաստ է անել ամեն ինչհանուն իր սիրելի կնոջ, որը գնահատում է դա։ Եւս մեկ կարեւոր պահ՝ պետք է գնահատել ոչ այնքան արարքը, որքան նրա մտադրությունները։ Տղան կարող է համեղ ընթրիք պատրաստել, բայց այդ ընթացքում օրինակ փչացնել ջեռոցը, յուղն ու ալյուրը խոհանոցով մեկ թափել։ Նրա վրա բարկանալու փոխարեն մտածեք այն մասին, թե ինչու է նա այդպեսվարվել՝ չէ՞ որ նա ուզում էր զարմացնել ու հաճույք պատճառել Ձեզ։
Նրան ազատություն տվեք
Տղամարդն ու կինը տարբեր կերպ են հաղթահարում սթրեսն ու դժվարությունները։ Մեզ սովորաբար պետք են ընկերներ, որոնց կարող ենք պատմել մեր բոլոր խնդիրները։ Իսկտղամարդը սովորաբար փակվում է իր քարանձավում ու ամեն ինչ մենակ հաղթահարում։ Կինը կարող է վշտանալ դրանից՝ համարելով , որ տղամարդը մեկուսանում է ու չի ուզում որեւէբան պատմել իրեն, բայց դա պարզապես տղամարդկանց առանձնահատկությունն է։ Դրա համար էլ ոչինչ չի պահանջեք նրանից, հանգիստ թողեք։ Խորհուրդներ մի՛ տվեք, հակառակդեպքում դուք նրա համար հավելյալ սթրեսի աղբյուր կդառնաք։ Տղամարդիկ գիտեն, որ կանանց համար դա դժվար է։ Այնպես որ եթե Ձեզ դա հաջողվի՝ նա կգնահատի ձեր արարքը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը