Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Թբիլիսիում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Միշան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրել է Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Վրաստանը, իսկ երրորդում՝ Ավստրալիան:
Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն ուներ առցանց քվեարկելու «Մանկական Եվրատեսիլի» կայքում։ Օգտատերերը կարող էին նույնիսկ սեփական երկրի ներկայացուցչի օգտին քվեարկել։

Սակայն մրցույթն սկսվելուն պես՝ առցանց քվեարկության հետ խնդիրներ առաջացան։ NEWS.am STYLE-ի թղթակիցը նույնպես փորձել է համակարգչից քվեարկել Միշայի օգտին, սակայն մասնակիցների անվան վրա սեղմելիս ցուցադրվել է նրանց երգի հոլովակը, իսկ քվեարկելու կոճակն այդպես էլ չի երեւացել կայքում։
Քվեարկության հետ կապված խնդրի մասին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է նաեւ մրցույթում մեր պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Սակայն քվեարկության հետ կապված խնդիրները չեն խանգարել Եվրոպական հեռարձակողների միությանը կատարել ձայների հաշվարկ։ Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50: Եվ ուշագրավ է, որ ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ Միշան 3-րդ հորիզոնականում է եղել։ Այս կապակցությամբ Գոհար Գասպարյանն իր Instagram-ում գրել է.
«Միշա, դու հիասքանչ էիր։ Մենք սիրում ենք քեզ։ Դու արժանացար 3-րդ հորիզոնականին՝ ժյուրիի կողմից։ Առցանց քվեարկությունը թերի էր եւ լուրջ հետաքննության կարիք ունի»։
Հիշեցնենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով