Նոյեմբերի 27-ին ծնվել է հանրահայտ դերասան ու մարտարվեստի վարպետ, ավելի ճիշտ՝ դրանց ռեֆորմատոր Լի Սյաոլունը, որn արեւմտյան աշխարհում հայտնի է որպես Բրյուս Լի։ Կինոյի ու մարտարվեստի ապագա աստղը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում 1940-ին՝ Վիշապի տարում ու Վիշապի ժամին՝ ըստ չինական օրացույցի (առավոտյան ժամը 6-8-ի սահմանում)։ Բրյուսի հայրը՝ Լի Հոյ Չենը, չինացի է եղել՝ չինական օպերայի դերասան, երգիծաբան, իսկ մայրը՝ Գրեյս Լին, կիսով չափ չինուհի էր, կիսով չափ՝ գերմանուհի։
Բրյուս Լիի ֆենոմենն առայսօր ուսումնասիրվում է։ Ու եթե արեւմտյան աշխարհում Բրյուսի հեղինակությունը անսասան է, իսկ նրա տեխնիկան ու կինոն, ասես, Աստվածաշունչ լինեն բոլոր նրանց համար, ովքեր սկսել են մարտարվեստ ուսումնասիրել, ապա Չինաստանում Բրյուսի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։
Շատերն են նշում այն փաստը, որ Բրյուսը եղել է դերասան, այլ ոչ թե մարտարվեստի իսկական վարպետ։ Սակայն երբ նման հայտարարություններին հակադարձում ես այն փաստը, որ չինական մարտարվեստի նկատմամբ Արեւմուտքի ուշադրությունը հենց Բրյուսն է գրավել, ապա քննարկումները միանգամից դադարում են։
Նա արեւելյան մարտարվեստը ճանաչելի է դարձրել արեւմտյան երկրներում 20-րդ դարի երկրորդ կեսին։
Լին հավակնոտ էր ու շատ պահանջկոտ ինքն իր նկատմամբ։ Բայց, չնայած իր էկրանային կերպարին, նա շատ քաղաքավարի ու նրբանկատ էր շփման մեջ, շատ հարգալից էր վերաբերվում մարդկանց։
Բրյուսը նկարահանվել է 36 ֆիլմերում։ Հայտնի է նաեւ, որ նա մարտարվեստի յուրատեսակ փիլիսոփա էր։
Ստորեւ ներկայացնում ենք նրա մտքերից մի քանիսը.
«Կարեւոր չէ, որ դանդաղ ես առաջ շարժվում, կարեւոր է, որ կանգ չես առնում։ Դու երբեք կյանքից չես ստանա ավելին, քան ակնկալում ես։ Կենտրոնացրու մտքերդ քո ցանկությունների վրա, հանգիստ հետեւիր այն ամենին, ինչ տեղի է ունենում քո ներաշխարհում։ Ոչ ոք չի կարողանա վիրավորել քեզ, եթե դու թույլ չտաս»։
«Գիտակցելով, որ իմ զգացմունքները կարող են լինել թե դրական, թե բացասական, ես կմշակեմ ավելի շատ դրական զգացմունքներ ունենալու սովորություն ու կօգնեմ ինքս ինձ՝ բացասական զգացմունքներն օգտակար գործունեության վերածել»։
«Ես չեմ վախենում նրանից, ով ուսումնասիրում է տասը հազար տարբեր հարվածներ։ Ես վախենում եմ նրանից, ով տասը հազար անգամ ուսումնասիրում է մեկ հարվածը»։
«Մի՛ մտածիր, զգա՛։ Դա նույնն է, ինչ լուսինը մատով ցույց տալը։ Պետք չէ մատի վրա կենտրոնացնել ուշադրությունը, քանի որ այդ դեպքում կարող ես չնկատել աստվածային գեղեցկությունը»։
«Միայն ինքնաբավ մարդն է մենակ կանգնում, իսկ մեծամասնությունը հետեւում է ամբոխին ու նմանակում նրան»։
«Պարզությունն արվեստի բարձրագույն աստիճանն է»։
«Բոլոր ժամանակներում հերոսները նույն վախճանն են ունեցել, ինչ սովորական մահկանացուները։ Նրանք բոլորը մահացել են, ու նրանց մասին հիշողությունները աստիճանաբար մարել են։ Բայց քանի դեռ ապրում ենք, մենք պետք է հասկանանք ինքներս մեզ, վերլուծենք ինքներս մեզ ու ինքնաարտահայտվենք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը