Եվ այսպես, երեկ աշխարհով մեկ թնդում էր նորությունը, որ 33-ամյա արքայազն Հարին ու 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը հայտնել են իրենց նշանադրության մասին։ Ու մենք որոշել ենք համացանցում տեղեկություններ հայթայթել Մեգանի մասին, որպեսզի հասկանանք, թե ինչ է սպասում Մեծ Բրիտանիայի հինգերորդ գահաժառանգ Հարիին։

Մեգան Մարքլը ծնվել է 1981-ի օգոստոսի 4-ին՝ Լոս Անջելեսում (Քալիֆորնիա, ԱՄՆ)։ Նրա հայրը հոլանդացու ու իռլանդացու խառնուրդ է։ Մասնագիտությամբ ռեժիսոր է։ Իսկ մայրը սեւամորթ հոգեթերապեւտ է ու յոգայի դասախոս։
«Ես ընդունում եմ այն, թե ով եմ ես, ու խոսում եմ այդ մասին, պատմում, թե որտեղից եմ ես, որպեսզի իմ հպարտությունը արտահայտեմ նրանով, որ ես ուժեղ, ինքնավստահ կին եմ՝ խառը ռասայի ներկայացուցիչ»,- ահա այսպես է իր մասին արտահայտվում ապագա արքայադուստրը։

Թվում է, թե ոչ մի երկնագույն արյուն, ոչ մի սպիտակ ոսկոր։ Այդուհանդերձ, պատմաբանները Մեգանի տոհմածառում փորփրել ու գտել են հայրական գծով նախատատին, որը եղել է Ջոն Հասսիի՝ 15-րդ դարում ապրող առաջին բարոն Հասսի Սլիֆորդյանի անմիջական ժառանգը։ Իսկ նա էլ, իր հերթին, Անգլիայի միջնադարյան թագավոր Իոան Անհողի սերունդն է եղել։ Իսկ ինքը՝ Մերի Հասսի Սմիթը, այդ տիտղոսը չի ժառանգել, բայց եղել է հողի սեփականատեր Նյու Հեմփշիրում։ Ճակատագրի հեգնանքով՝ մոր կողմից Մարքլի նախապապը ստրուկ է եղել ու աշխատել է Ջորջիա նահանգում՝ մինչեւ 1865 թ. ազատություն ստանալը։

Հարին ու Մարքլն առաջին անգամ հանրությանը միասին ներկայացել են 2016-ի սեպտեմբերին «Անհաղթների խաղ»-ի բացմանը։ Հարիի ու Մարքլի հարաբերությունների մասին պաշտոնապես հայտարարվել է 2016-ի նոյեմբերին։

Ի դեպ, հարսանիքից հետո Մարքլը կստանա Նորին թագավորական մեծություն, Ուելսի արքայադուստր տիտղոսը։ Սակայն արքայադուստր կոչվել նա չի կարողանա, քանի որ թագավորական տոհմին չի պատկանում։ (Մյուս կողմից էլ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, նույն ինքը՝ Քեյթ Միդլթոնը, նույն ինքը՝ Եղիսաբեթ թագուհու ավագ թոռան՝ արքայազն Ուիլյամի կինը, նույն ինքը՝ գահաժառանգ արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոթի անմիջական ժառանգների մայրը, նույնիսկ հեռավոր արմատներում ազնվական արյուն չունի. նրա ծնողները «ընդամենը» հարուստ ու ազդեցիկ բրիտանացի գործարարներ են։ Իսկ առավել հեռավոր նախնիները՝ հանքափորներ)։

ԱՄՆ-ում ծնված դերասանուհին ամերիկյան քաղաքացիություն ունի։ 2011-2013 թթ. Եղիսաբեթ թագուհու ապագա հարսն ամուսնացած է եղել։ Նրա ամուսինը քիչ հայտնի կինոռեժիսոր ու պրոդյուսեր Թրեւոր Էնգելսոնն է եղել։ Զույգը հանդիպում էր 2004-ից, բայց պաշտոնապես ամուսնանալուց երկու տարի անց բաժանվել է։ Ապահարզանից հետո Էնգելսոնը իր նախկին կնոջը վճարում էր ալիմենտներ, որոնցից նա ստիպված է եղել հրաժարվել, որպեսզի թագավորական ընտանիքն ընդունի նրա ու Հարիի հարաբերությունները։

Վինձորների տոհմում արդեն եղել է դեպք, երբ թագավորական ընտանիքի անդամն ամուսնացել է ամուսնալուծված ոչ ազնվական կնոջ՝ ամերիկուհու հետ։ Թագավոր Էդվարդ 8-րդը 1930-ականներին Մեծ Բրիտանիայում սահմանադրական լուրջ ճգնաժամի պատճառ էր դարձել՝ հայտարարելով, որ ամուսնանում է երկու անգամ ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կտրականապես դեմ էր այդ ամուսնությանը։ Ուոլիսին մեղադրում էին՝ ասելով, որ նա թագավորական ընտանիքի փողերն է սիրում, այլ ոչ թե թագավորին։ Բացի դրանից, նրա նախորդ ամուսինները նշանդրեքի պահին դեռ ողջ էին, ինչը հակասում է անգլիական եկեղեցու բոլոր կանոններին։ Բայց թագավորի սերն այնքան ուժեղ էր, որ նա հրաժարվել է գահից՝ հանուն այդ ամուսնության։ Ամուսինները միասին են անցկացրել ամբողջ կյանքը, իսկ գահը նրանց ամուսնությունից հետո փոխանցվել է Եղիսաբեթի հորը՝ Գեւորդ 6-րդին։ Բարեբախտաբար, գահը ժառանգելու հարցում Հարիի շանսերը բավականին մշուշոտ են։ Հետեւաբար՝ ավելի բարձր են անձնական երջանկություն գտնելու շանսերը։

Մեգան Մարքլի նախկին ամուսինն ու խորթ քույրը հիմա ինչ-ինչ պատճառներով փորձում են վարկաբեկել Հարիի հարսնացուին։ Էնգելսոնը հայտնել է, որ կատակերգական ֆիլմ է նկարահանում իր նախկին կնոջ մասին։ Իսկ նման ֆիլմը դժվար թե դուր գա Քենսինգթոնի պալատի բնակիչներին։ Ինչ վերաբերում է 52-ամյա Սամանտա Գրանտին, ապա մենք պարզապես կմեջբերենք հենց նրա խոսքը խորթ քրոջ մասին. «Փառքը շատ է փչացրել նրան։ Նա գրեթե դադարել է ինձ հետ շփվել։ Մեգանը կյանքում այնպիսին չէ, ինչպիսին թվում է շատերին։ Իմ գրքում նրա մասին ամբողջ ճշմարտությունն է գրված։ Նա շատ եսասեր է»։ Գրանտը սպառնում էր, որ իր գիրքը կվերնագրի «Ինքնակոչ արքայադստեր քրոջ օրագիրը»։

Կինոյում հարաբերականորեն հաջող կարիերայից բացի (նրա ամենահայտնի դերը «Ֆորս մաժորներ» սերիալում Ռեյչել Զեյնի դերն է), Մեծ Բրիտանիայի նորաթուխ գլխավոր հարսնացուն շատ ժամանակ է հատկացնում բարեգործությանը։
Օրինակ, նա World Vision Canada հիմնադրամի գլոբալ դեսպանն է եւ մաքուր ջրի հասանելիության համար արշավի շրջանակում այցելել էր Ռուանդա։ Մարքլը եղել է նաեւ Աֆղանստանում՝ այնտեղ ծառայող ամերիկացի զինվորականներին սատարելու համար։ 2014 թվականին դերասանուհին մասնակցել է նաեւ ՄԱԿ՝ գենդերային հավասարության արշավին։ Բացի այդ, այս տարվա հունվարին Մեգանը մեկնել էր Հնդկաստան՝ դաշտանի ստիգմատիզացիայի թեմայով կանանց եւ աղջիկների հետ զրուցելու։
Աղբյուրը՝ Daily Mail, BBC, 112.ua
Լուսանկարները՝ Getty, AFP, PA, REX
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:48, 1 հոկտեմբերի
Սոցիալական ցանցերի աստղը մահացել է իր 107-ամյակի օրը10:26, 1 հոկտեմբերի
Միշել Օբաման ծաղրել է տղամարդկանց՝ ասելով, որ նրանք ծննդաբերությունը կվերածեն Օլիմպիական խաղերի09:00, 1 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 30 սեպտեմբերի
Ուրվական-միլիարդատերեր. Նրանք տիրապետում են միլիոնավոր մարդկանց սեռական ֆանտազիաներին, բայց ոչ ոք չգիտի նրանց դեմքերը22:29, 30 սեպտեմբերի
«Մերկ եղունգներ» վառ մանիկյուրի փոխարեն. գեղեցկության նոր միտումը BBC-ին սկանդալի մեջ է գցել21:28, 30 սեպտեմբերի
Ինչու ֆրանսիացի կանայք երբեք վարդագույն կարմրաներկ չեն օգտագործում20:30, 30 սեպտեմբերի
Մարկ Ցուկերբերգը փորձում է նոր կերպար. Ինչպես միլիարդատերը հագուստը դարձրեց Meta-ի ռազմավարության19:31, 30 սեպտեմբերի
Prada-ն միլիարդատերերին գրավում է բացառիկ ճանապարհորդական առաջարկներով և 100,000 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստներով17:00, 30 սեպտեմբերի
Հենրիկ Մալյան․ ծննդյան օրվա հեքիաթը. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»16:20, 30 սեպտեմբերի
Ինչպես պահպանել տան համը աշխարհի մյուս կողմում. Ֆրանսիայում կհրատարակվի Զարզավաջյան եղբայրների գիրքը՝ հայկական սփյուռքի խոհանոցի մասին15:38, 30 սեպտեմբերի
Շամպայն, մերսումներ և մերկ լուսանկարներ. Փի Դիդին ճաղերի հետևում ապրում է VIP կյանքով15:13, 30 սեպտեմբերի
