Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Yerevan Mall առեւտրի կենտրոնում «Բարի մամա» բարեգործական հիմնադրամի ջանքերով մեկնարկել է «Բարի տնակ» ամենամյա բարեգործական ակցիան՝ ի օգնություն լքված եւ հաշմանդամություն ունեցող երեխաների:
Հասարակական ու քաղաքական գործիչները, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել միջոցառումը, կոչ են անում քաղաքացիներին հավաքել նվերներ, տաք հագուստ՝ մանկատների փոքր բնակիչների համար։
Բարեգործական ակցիային մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, Շուշան Պետրոսյանը, Իրինա Թովմասյանը, Եգոր Գլումովը, Սոֆյա Ղուլյանը, Gosh-ը, Մեգին, Էրիկ Զաքյանը, Դավիթ Վարդանյանը, Սեդի Տոնոյանը, Նարե Ճուգուրյանը, Սյուզի Հարությունյանը, Արուսյակ Հարությունյանը, «Լալաֆա» վոկալ ստուդիան՝ ի դեմս Հրանուշ Տոնոյանի, եւ այլք:
«Ես բոլոր երեխաներին մաղթում եմ վերադառնալ ընտանիք կամ ձեռք բերել նոր ընտանիք, նաեւ՝ առողջություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, որը եկել էր դուստրերի հետ։ Նաեւ քաղաքական գործիչը նշել է, որ կդիտարկի նախագիծն ու կաջակցի ռեաբիլիտացիոն կենտրոնի շինարարությանը։
Իրինա Թովմասյանը, իր հերթին, նշել է, որ Ձմեռ պապին գրված նամակներում երեխաները ամենաանշան նվերներն են խնդրում՝ խաղալիքներ, տաք հագուստ, բջջային հեռախոս եւ ժամացույց.
«Ամեն անգամ մենք կազմակերպությունների օգնությամբ իրականացնում ենք երեխաների բոլոր ցանկությունները, ու այդ նվերները նվիրում նրանց Նոր տարուն։ Սրանք փոքր երազանքներ են, որոնք նրանց իսկապես երջանկացնում ու ուրախացնում են»։
Առեւտրի կենտրոնում «կղզյակ» են տեղադրել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են բերել նվերներով փաթեթներ, նաեւ կարելի է ձեռք բերել Ամանորի խաղալիքներ, որոնք մանկատան երեխաների ձեռքերով են պատրաստված, ու դրանով իսկ ավանդ ներդնել ընդհանուր գործի մեջ։
«Բարի մամա» բարեգործական հիմնադրամի գլխավոր նպատակն է կառուցել ռեաբիլիտացիոն կենտրոն հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց մայրերի համար, որոնց կցուցաբերվի ոչ միայն բժշկական, այլեւ հոգեբանական օգնություն։
««Բարի մամա» բարեգործական կազմակերպությունում արդեն կան ավելի քան 8000 մայրեր, որոնք պատրաստ են անշահախնդրորեն օգնել այդ բարդ գործին՝ մեկը նյութեր է ուղարկում խաղալիքների համար, մյուսը՝ ֆինանսապես օգնում, յուրաքանչյուրը փորձում է իր ավանդն ունենալ։
Այսօր Երեւանի մանկատներում 644 երեխա կա, որոնցից 450-ն առողջական խնդիրներ ունեն ու նրանց պետք է ցանկացած օգնություն ու աջակցություն։ Մեր կազմակերպության գոյության երեք տարիների ընթացքում մեզ հաջողվել է փոխել 92 երեխաների կյանք՝ նրանց վերադարձնելով իրենց ընտանիքներ։ Հիմա մենք մեկ խնդիր ունենք՝ կառուցել «բարի տնակ»՝ կենտրոն, որտեղ մեր երեխաները կկարողանան բուժում ստանալ, իսկ 18 տարեկան դառնալուց հետո հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան մասնագիտություն ստանալ։ Բացի դրանից, կենտրոնն ապաստան կդառնա նաեւ այն մայրերի համար, որոնք պատրաստ չեն լքել իրենց երեխաներին, բայց գնալու տեղ չունեն»,- պատմել է հիմնադրամի տնօրեն Մարինա Ադուլյանը։
«Բարի տնակ» բարեգործական ակցիան Yerevan Mall աեւտրի կենտրոնում գործելու է մինչեւ հունվարի 13-ը։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ