Արդեն որերորդ օրն է՝ համաշխարհային մամուլը չի դադարում գրել 33-ամյա արքայազն Հարիի ու 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրության մասին։ Ու արդեն որերորդ օրն է՝ շատերին հետաքրքրում է, թե ով է այդ Մեգան Մարքլը, որ կարողացել է նվաճել բրիտանացի արքայազնի սիրտը։

Ու, ահա, բրիտանական Daily Mail պարբերականը կարողացել է փորփրել ու գտնել Մեգան Մարքլի տոհմածառը։
Ծագումնաբանները վստահեցնում են, որ արքայազն Հարիի հարսնացուն երկու հայտնի անգլիացիների հեռավոր ազգականուհին է։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ Մեգանն ազգակցական կապեր ունի Ուինսթոն Չերչիլի ու Ուիլյամ Շեքսպիրի հետ։

Ամերիկուհու հայրը՝ պրոդյուսեր Թոմաս Մարքլը, կապիտան Քրիստոֆեր Հասսիի սերունդներից է, որը Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է Մասաչուսեթս 1632-ին։ Քրիստոֆեր Հասսին Ռալֆ Բոուզի՝ Դարեմի կոմսության շերիֆի ու Սթրիթլեմ ամրոցի սեփականատիրոջ ծոռներից է։ Իսկ Ռալֆ Բոուզի թոռան ծոռնուհին՝ Ջորջա Մերին, 1767-ին ամուսնացել է Ջոն Լայոնի՝ Սթրաթմորի ու Քինգհորնի կոմսի հետ։ Այսպես միավորվել են Բոուզ ու Լայոն տոհմերը։ Այսպիսով՝ Մեգանի տոհմածառի 15-րդ ճյուղում հայտնաբերվել է կապ Նորին Մեծության հետ։
.jpg)
Իսկ մոր կողմից Մեգանի նախնիները եղել են ստրուկներ բամբակի դաշտերում՝ մինչեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը ազատագրել է նրանց ստրկությունից, չնայած իրական ազատագրումն, իհարկե, տեղի է ունեցել դրանից մի քանի տասնամյակ հետո։
Մեգանի նախատատը՝ Կլաուդիա Ռիչին, ամուսնացել է Ջերեմի Ռագլանդի հետ, որը եղել է սպիտակամորթ ամերիկուհու ու սեւամորթ՝ արդեն ազատագրված ստրուկի որդի։ Այդ զույգը հող էր վարձակալում ու զբաղվում բամբակ աճեցնելով։ Կլաուդիան աշխատում էր Miller Bros խանութում։

Սակայն սոցիալական ոլորտում բեկում են մտցրել Ջերեմիի ու Կլաուդիայի երկու դուստրերը՝ Դորան ու Լինին։ Աղջիկները սկսել են հաճախել քոլեջ։ 1930-ին Դորան արդեն ուսուցչուհի էր, իսկ Լիլին սովորում էր Քալիֆորնիայի համալսարանում։ Հետո նա դարձել է անշարժ գույքի գործակալության ղեկավար։

Նրանց եղբայրը՝ Սթիվը, ամուսնացել է Լուիս Ռասսելի հետ, որը հյուրանոցի ընդունարանի աշխատողի դուստր էր, նրանց ամուսնությունից էլ հենց ծնվել է Մեգանի պապը՝ Ալվինը։ Ալվինը երկու անգամ է ամուսնացած եղել։ Առաջին կնոջ անունը հայտնի չէ, բայց նրանից ծնվել է Դորյան, որը 23 տարեկանում ամուսնացել է հեռուստաօպերատոր Թոմաս Մարքլի հետ։ Իսկ 1981-ի օգոստոսի 7-ին ծնվել է Ռեյչել Մեգան Մարքլը։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
