Ցավն ու դժվարությունները խոցում են մեզ եւ ստիպում առաջ շարժվել
Շատ հաճախ մենք տեղում դոփում ենք եւ չենք փորձում ոչինչ անել՝ մեր կյանքը դեպի լավը փոխելու համար, մինչ այն պահը, քանի դեռ հանգամանքները չեն ստիպում: Ցավը, հիասթափությունը, վիրավորանքը հաճախ են ստիպում մեզ բարդ որոշումներ կայացնել եւ սկսել առաջ շարժվել: Այդ ամենը պատահական չէ, եւ կյանքը Ձեզ հնարավորություն է տալիս մեծ քայլ անելու: Դա շատ լավ հնարավորություն է: Այժմ դուք ճիշտ կգնահատեք Ձեր հնարավորությունները եւ, եզրակացություններ անելով, ճիշտ որոշում կընդունեք, որը արմատապես Ձեր կյանքը դեպի լավը կփոխի:
Լուսնի տակ ոչինչ հավերժ չէ
Վաղ, թե ուշ ամեն ինչ կավարտվի: Կանցնի ժամանակ եւ Ձեր դժվարությունները կհեռանան, եւ դուք նույնիսկ չեք էլ հիշի դրանց մասին: Հիշեք, ձախորդությունները, ինչպես եւ տոները ավարտվելու հատկություն ունեն: Այդ պատճառով, հարկ չկա շատ տառապել ժամանակավոր խնդիրներից, քանի որ դրանք հենց ժամանակավոր են: Ժամանակ կանցնի եւ ժամանակի հետ դրանք էլ կանցնեն:
Անընդմեջ անհանգստություններն ու կյանքից դժգոհությունները ոչ մի լավ բանի չեն բերի
Հավանաբար լսել եք, որ մարդն իր բացասական մտքերով դեպի իրեն է ձգում միայն վատը: Այդպես էլ կյանքի նկատմամբ դժգոհությունները միայն ավելի են վատացնում Ձեր վիճակը: Բողոքելու փոխարեն՝ փորձեք իրավիճակը փոխելու քայլեր անել: Հակառակ դեպքում կպարտվեք: Իսկ մշտական անհանգստությունները միայն կքայքայեն Ձեր առողջությունը եւ հաստատ չեն լուծի խնդիրները, մանավանդ, եթե դրանց լուծումը Ձեզանից չէ կախված: Եղածը՝ եղած է, դադարեք անհանգստանաալ եւ մտածեք, թե ինչպես շտկել իրավիճակը, բայց առանց հավելյալ զգացմունքների. այդպես դուք ավելի արագ դրական արդյունքի կհասնեք:
Երջանկությունը ոչ թե նպատակին հասնելն է, այլ դրան հասնելու ընթացքը
Ձեր նպատակին հասնելու յուրաքանչյուր փոքրիկ քայլը փոքրիկ հաղթանակ է եւ պետք է կարողանալ վայելել այն: Եթե դուք սկսել եք ընթանալ դեպի Ձեր նվիրական երազանքը, չի կարելի կանգ առնել, նույնիսկ, եթե զրկվեք Ձեր հարմարավետությունից կամ որոշ դժվարություններ ու զրկանքներ կրեք: Որոշ ժամանակ անց դուք կհպարտանաք Ձեր կամքի ուժով եւ աներեւակայելի բավարարվածություն կզգաք Ձեզնից եւ Ձեր կյանքից:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին