«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Չորս բան, որոնք կօգնեն Ձեզ դուրս գալ փակուղուց

20:04, 24 դեկտեմբերի

Ցավն ու դժվարությունները խոցում են մեզ եւ ստիպում առաջ շարժվել

Շատ հաճախ մենք տեղում դոփում ենք եւ չենք փորձում ոչինչ անել՝ մեր կյանքը դեպի լավը փոխելու համար, մինչ այն պահը, քանի դեռ հանգամանքները չեն ստիպում: Ցավը, հիասթափությունը, վիրավորանքը հաճախ են ստիպում մեզ բարդ որոշումներ կայացնել եւ սկսել առաջ շարժվել: Այդ ամենը պատահական չէ, եւ կյանքը Ձեզ հնարավորություն է տալիս մեծ քայլ անելու: Դա շատ լավ հնարավորություն է: Այժմ դուք ճիշտ կգնահատեք Ձեր հնարավորությունները եւ, եզրակացություններ անելով, ճիշտ որոշում կընդունեք, որը արմատապես Ձեր կյանքը դեպի լավը կփոխի:

Լուսնի տակ ոչինչ հավերժ չէ

Վաղ, թե ուշ ամեն ինչ կավարտվի: Կանցնի ժամանակ եւ Ձեր դժվարությունները կհեռանան, եւ դուք նույնիսկ չեք էլ հիշի դրանց մասին: Հիշեք, ձախորդությունները, ինչպես եւ տոները ավարտվելու հատկություն ունեն: Այդ պատճառով, հարկ չկա շատ տառապել ժամանակավոր խնդիրներից, քանի որ դրանք հենց ժամանակավոր են: Ժամանակ կանցնի եւ ժամանակի հետ դրանք էլ կանցնեն:

Անընդմեջ անհանգստություններն ու կյանքից դժգոհությունները ոչ մի լավ բանի չեն բերի

Հավանաբար լսել եք, որ մարդն իր բացասական մտքերով դեպի իրեն է ձգում միայն վատը: Այդպես էլ կյանքի նկատմամբ դժգոհությունները միայն ավելի են վատացնում Ձեր վիճակը: Բողոքելու փոխարեն՝ փորձեք իրավիճակը փոխելու քայլեր անել: Հակառակ դեպքում կպարտվեք: Իսկ մշտական անհանգստությունները միայն կքայքայեն Ձեր առողջությունը եւ հաստատ չեն լուծի խնդիրները, մանավանդ, եթե դրանց լուծումը Ձեզանից չէ կախված: Եղածը՝ եղած է, դադարեք անհանգստանաալ եւ մտածեք, թե ինչպես շտկել իրավիճակը, բայց առանց հավելյալ զգացմունքների. այդպես  դուք ավելի արագ դրական արդյունքի կհասնեք:

Երջանկությունը ոչ թե նպատակին հասնելն է, այլ դրան հասնելու ընթացքը

Ձեր նպատակին հասնելու յուրաքանչյուր փոքրիկ քայլը փոքրիկ հաղթանակ է եւ պետք է կարողանալ վայելել այն: Եթե դուք սկսել եք ընթանալ դեպի Ձեր նվիրական երազանքը, չի կարելի կանգ առնել, նույնիսկ, եթե զրկվեք Ձեր հարմարավետությունից կամ որոշ դժվարություններ ու զրկանքներ կրեք: Որոշ ժամանակ անց դուք կհպարտանաք Ձեր կամքի ուժով եւ աներեւակայելի բավարարվածություն  կզգաք Ձեզնից եւ Ձեր կյանքից:

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել