«Տարբերվող եւ շլացնող»՝ այսպես է Լոնդոնում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը բնութագրում Թամար Կապրելյանի ելույթը, որով ամերիկաբնակ երգչուհին կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ փորձելով եւս մեկ անգամ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու ուղեգիր նվաճել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացվելիք երգի շուրջ աշխատել է Սեբուի, Դեր Հովայի եւ «Նվակ» նախագծի երգահանների հետ, իսկ բեմականացումը վստահել է հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանին, որի համագործակցությունների ցանկում այնպիսի հայտնի անուններ են, ինչպիսիք են Ռիհանան, Բեյոնսեն, Քայլի Մինոգը, Pussycat Dolls-ը եւ այլք:

NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել նաեւ Արթուրի հետ՝ փորձելով պարզել «Դեպի Եվրատեսիլ»-ում իրենց թիմի սպասվելիք ելույթի մասին որոշ մանրամասներ.
«Թամարն ու ես ծանոթացել ենք Լոնդոնում՝ ընդհանուր ընկերների շնորհիվ: Հետո շատ մտերմացանք. այդ օրվանից սկսվեց մեր ընկերությունը: Նոր էի գնացել Միացյալ Նահանգներ, երբ Թամարի հետ դուրս եկանք ճաշելու եւ հենց այդ ժամանակ նա ինձ պատմեց, որ ցանկանում է մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, նաեւ ուզում է, որ ես լինեմ նրա բեմադրիչը: Ես, իհարկե, համաձայնվեցի: Այլ կերպ չէր էլ կարող լինել, նա հրաշալի անձնավորություն է»,-ասում է Արթուրը՝ դժվարանալով կանխատեսել, թե ինչպիսին կլինեն մրցույթի արդյունքները, փոխարենը նշում է.
«Երբ լսեցի երգը, մտածեցի՝ այ սա հիթ է: Այնպես որ, վստահ եմ, որ հայ հեռուստադիտողը կսիրահարվի այդ ստեղծագործությանը, ինչպես նաեւ Թամարին, այնպես, ինչպես իմ դեպքում եղավ»:

Հայտնի պարուսույցն ասում է՝ արդեն ծրագրել են, թե ինչ ելույթ են ցանկանում տեսնել բեմում, սակայն ամեն ինչ ավելի պարզ կլինի, երբ Թամարը մասնակցի մրցույթին.
«Դա կլինի տարբերվող եւ վիզուալ առումով շլացնող ելույթ: Այն Թամարին կներկայացնի բոլորովին նոր տեսանկյունից»,-վստահեցնում է նա:
Արթուրի կարծիքով` «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է.
«Ինչպես տեսնում ենք, «Եվրատեսիլը» տարիների ընթացքում փոխում է իր երաժշտական ճաշակը: Հաճախ լսում ես որեւէ երգ եւ կարծում, թե այն հիթային է, եւ պետք է որ հաղթի մրցույթում, սակայն անսպասելիորեն հաղթում է այլ ոճի երգ: Կարծում եմ՝ մեզ պետք է մի երգ, որը մարդիկ հեշտությամբ կհիշեն եւ կհուզվեն դրանից: Կամ էլ երգը պետք է ունենա հիշվող կրկներգ, որի ներքո մարդիկ կկարողանան պարել եւ ձայնակցել կատարողին»:
Բացի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ելույթից՝ Արթուրն ու Թամարը աշխատում են նաեւ երգչուհու մեկ այլ ստեղծագործության շուրջ.
«Հուսով եմ՝ այն լույս կտեսնի մյուս տարի, այնպես որ՝ հետեւեք մեր գործունեությանը: Միացյալ Նահանգներում էլ ունեմ մի քանի հետաքրքիր նախագծեր, ինչի համար շատ ոգեւորված եմ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ