«Տարբերվող եւ շլացնող»՝ այսպես է Լոնդոնում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը բնութագրում Թամար Կապրելյանի ելույթը, որով ամերիկաբնակ երգչուհին կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ փորձելով եւս մեկ անգամ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու ուղեգիր նվաճել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացվելիք երգի շուրջ աշխատել է Սեբուի, Դեր Հովայի եւ «Նվակ» նախագծի երգահանների հետ, իսկ բեմականացումը վստահել է հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանին, որի համագործակցությունների ցանկում այնպիսի հայտնի անուններ են, ինչպիսիք են Ռիհանան, Բեյոնսեն, Քայլի Մինոգը, Pussycat Dolls-ը եւ այլք:
NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել նաեւ Արթուրի հետ՝ փորձելով պարզել «Դեպի Եվրատեսիլ»-ում իրենց թիմի սպասվելիք ելույթի մասին որոշ մանրամասներ.
«Թամարն ու ես ծանոթացել ենք Լոնդոնում՝ ընդհանուր ընկերների շնորհիվ: Հետո շատ մտերմացանք. այդ օրվանից սկսվեց մեր ընկերությունը: Նոր էի գնացել Միացյալ Նահանգներ, երբ Թամարի հետ դուրս եկանք ճաշելու եւ հենց այդ ժամանակ նա ինձ պատմեց, որ ցանկանում է մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, նաեւ ուզում է, որ ես լինեմ նրա բեմադրիչը: Ես, իհարկե, համաձայնվեցի: Այլ կերպ չէր էլ կարող լինել, նա հրաշալի անձնավորություն է»,-ասում է Արթուրը՝ դժվարանալով կանխատեսել, թե ինչպիսին կլինեն մրցույթի արդյունքները, փոխարենը նշում է.
«Երբ լսեցի երգը, մտածեցի՝ այ սա հիթ է: Այնպես որ, վստահ եմ, որ հայ հեռուստադիտողը կսիրահարվի այդ ստեղծագործությանը, ինչպես նաեւ Թամարին, այնպես, ինչպես իմ դեպքում եղավ»:
Հայտնի պարուսույցն ասում է՝ արդեն ծրագրել են, թե ինչ ելույթ են ցանկանում տեսնել բեմում, սակայն ամեն ինչ ավելի պարզ կլինի, երբ Թամարը մասնակցի մրցույթին.
«Դա կլինի տարբերվող եւ վիզուալ առումով շլացնող ելույթ: Այն Թամարին կներկայացնի բոլորովին նոր տեսանկյունից»,-վստահեցնում է նա:
Արթուրի կարծիքով` «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է.
«Ինչպես տեսնում ենք, «Եվրատեսիլը» տարիների ընթացքում փոխում է իր երաժշտական ճաշակը: Հաճախ լսում ես որեւէ երգ եւ կարծում, թե այն հիթային է, եւ պետք է որ հաղթի մրցույթում, սակայն անսպասելիորեն հաղթում է այլ ոճի երգ: Կարծում եմ՝ մեզ պետք է մի երգ, որը մարդիկ հեշտությամբ կհիշեն եւ կհուզվեն դրանից: Կամ էլ երգը պետք է ունենա հիշվող կրկներգ, որի ներքո մարդիկ կկարողանան պարել եւ ձայնակցել կատարողին»:
Բացի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ելույթից՝ Արթուրն ու Թամարը աշխատում են նաեւ երգչուհու մեկ այլ ստեղծագործության շուրջ.
«Հուսով եմ՝ այն լույս կտեսնի մյուս տարի, այնպես որ՝ հետեւեք մեր գործունեությանը: Միացյալ Նահանգներում էլ ունեմ մի քանի հետաքրքիր նախագծեր, ինչի համար շատ ոգեւորված եմ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները