Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Նա մի քիչ կաշկանդվում էր». Աննա Դովլաթյանը՝ սիրելիի հետ նոր զուգերգի մասին (ֆոտո)

14:25, 4 դեկտեմբերի

Աննա Դովլաթյանը շուտով կներկայանա նոր տեսահոլովակով, որը նկարահանվել է «Մեկ վայրկյան» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, իսկ խոսքերը գրել է Վարդան Սմբատյանը: Երգը երգչուհի-դերասանուհին կատարել է սիրելիի՝ Դավիթ Աղաջանյանի հետ: Թե ինչպես հայտնի զույգը որոշեց հանդես գալ զուգերգով, եւ արդյոք հե՞շտ է Դավիթին հաջողվել երգել, Աննան պատմել է NEWS.am STYLE-ին.

«Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է: Այն նկարահանել ենք մեկ օրում: Տեսահոլովակում իմ կերպարների վրա աշխատել ենք ես, Դավիթը եւ ռեժիսորը: Հանդես կգամ երկու կերպարով, քանի որ չեմ ցանկացել տեսահոլովակի ուշադրությունը շեղել միայն հագուստի վրա: Զուտ տեսարանային փոփոխություններ կլինեն»,-ասում է Աննան:

Խոսելով Դավիթի՝ որպես երգիչ հանդես գալու մասին՝ Աննան նշում է.

«Իրականում նա մի քիչ կաշկանդվում էր, քանի որ նախկինում երգի ասպարեզում հանդես չէր եկել: Բայց մենք միասին պարապեցինք եւ աշխատանքը հասցրեցինք այն կետին, որը կտեսնեք շուտով»:

Աննայի խոսքով՝ տեսահոլովակում ներկայացված չի լինի բարդ սյուժե. «Պազապես կան գեղեցիկ կադրեր, որոնք համահունչ են երգի իմաստին: Այսօր դժվար է ստեղծել մի բան, որը դեռ ցուցադրված չի եղել: Ոչ մեկին ոչնչով չենք զարմացնի, մենք կողմ ենք մինիմալիստական ոճին: Այն, ինչ պարզ է եւ հասարակ, ավելի մոտ է մարդկանց սրտերին: Տեսարաններից մեկը նկարահանվել է ձիարշավարանում: Առհասարակ, հաճելի է շփվել կենդանիների հետ»:

Աննայի եւ Դավիթի զուգերգը եթերում կլինի դեկտեմբերի կեսերից, իսկ ինչ վերաբերում է տարվա ամենաքննարկվող զույգի հարսանիքին՝ այն նախատեսվում է մյուս տարի: Երգչուհին ունի նաեւ այլ նորություններ.

«Կլինեն նաեւ իմ մասնակցությամբ նոր նախագծեր, սակայն առայժմ չեմ կարող բացել շատ փակագծեր, միայն ասեմ, որ հանդիսատեսին շատ դուր կգա»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աննա Դովլաթյանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել