Նրբագեղ, կանացի եւ ինքնավստահ. ահա աղջկա կերպարը, ում համար զգեստներ է ստեղծում հաջողակ դիզայներ Ֆաինա Հարությունյանը: NEWS.am STYLE-ը որոշեց դիզայների հետ ավելի մոտ ծանոթանալ նրա արվեստանոցում:
Ֆաինա, ի՞նչ է առաջարկում Ձեր անունը կրող ապրանքանիշը եւ ինչպե՞ս այն կբնութագրեիք:
Ֆաինայից զգեստները որակյալ են, հարմար եւ մատչելի: Սա ինքնավստահ կնոջ հագուստ է, ով գնահատում է որակն ու ճաշակը, միաժամանակ՝ առանց բարձր գների, եւ հաճախորդը գիտե, թե ինչի համար է վճարում: Չնայած հագուստը դիզայներական է եւ յուրաքանչյուր զգեստը՝ բացառիկ (կարվում եւ վաճառվում է միայն երկու օրինակով), Ֆաինայից զգեստ գնել կարող են շատերը:
Դուք շատ հավատարիմ հաճախորդներ ունեք, որոնց մեծ մասը հայկական էստրադայի աստղերն են: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նրանք Ֆաինայից հագուստ ընտրում:
Կրկնվեմ, մեր հագուստը բացառիկ է եւ բարձրորակ: Շատերին դուր է գալիս, որ իմ հագուստները կանացի են եւ նրբագեղ: Հաճախորդներ եմ ունենում, ովքեր խնդրում են իրենց համար զգեստ կարել, որը գտել են համացանցում: Եթե անկեղծ լինենք, արդյունքում մարդիկ գալիս են քո փիլիսոփայության համար, այն կերպարի համար, որ մենք ստեղծում ենք, այն հագուստի համար, որն իր տեսակի մեջ դարձել է «Ֆաինա» ապրանքանիշի ինքնագիրը:
Իսկ ինչպե՞ս եք յուրաքանչյուր հաճախորդի հետ ընդհանուր լեզու գտնում:
Միշտ ուշադիր լսում եմ պատվիրատուին եւ փորձում հաշվի առնել մարդկանց կարծիքն եւ ճաշակը: Հաջողության գրավականն ազնվությունն է: Ձգտում եմ հաճախորդի հետ ազնիվ լինել բոլոր առումներով:
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նոր զգեստ ստեղծելիս:
Հաճախ ոգեշնչվում եմ ռետրո-ֆիլմերից, անցյալ դարի 50-60-ական թվականների դասական կերպարներից: Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ նաեւ ինչ-որ ժամանակակից բան: Սիրում եմ ժամանակ անցկացնել՝ հետեւելով քաղաքին եւ մարդկանց: Երբեմն գեղեցիկ աղջկա հագին վառ դեղին վերարկուն նույնպես կարող է ինձ դրդել նույն երանգներով նոր զգեստ ստեղծել:
Չի կարելի չհիշել «Բացառիկ, ինչպես թռչունը» ցուցադրությունը, որը կայացավ անցյալ տարի աշնանը եւ բազմաթիվ դրական արձագանքների արժանացավ: Ինչպե՞ս ծնվեց այդ հավաքածուն ստեղծելու գաղափարը:
Դա Absolute ընկերության կողմից կազմակերպված ցուցահանդես էր, որից ես բացառիկ զգեստներ ստեղծելու պատվեր էի ստացել: Ոգեշնչման աղբյուր էին հանդիսացել թռչունների 7 տեսակ. մանդարինկան, կոլիբրին, երջանկության թռչունը, սիրամարգը, քվեզալը, թութակը եւ հենց թռչունը՝ որպես ազատության խորհրդանիշ: Որոշակի թռչունի անվամբ յուրաքանչյուր հավաքածուում ներառված էր մեկից վեց մոդել: Հավաքածուներն իրենց տեսակի մեջ եզակի էին եւ ցուցադրում էին յուրաքանչյուր առանձին թռչնի պատմությունը: Արդյունքում ստացվեց 30 կերպար, որոնց ստեղծման համար օգտագործվել էին տարբեր կտորներ. կոպիտ գործվածքներից եւ թավշից մինչեւ թեթեւ ժանյակը, քարերն ու փետուրները:
Ինչո՞ւ որոշեցիք հավաքածուն կոչել «Բացառիկ, ինչպես թռչունը»:
Ես սիրում եմ թռչուններին, եւ նրանց գեղեցկությունն ինձ համար մեծ ոգեշնչում է ծառայում: Մեր ապրանքանիշի լոգոտիպը նույնպես թռչուն է: «Բացառիկ, ինչպես թռչունը» հայացքս ուղղեց դեպի վառ գույները: Եթե մի քանի տարի առաջ ես նախապատվությունը տալիս էի մուգ երանգներին, ապա հիմա իմ հավաքածուներում գերակշռում են վառ գույները, ինչի համար ուրախ եմ:
Ի՞նչն է նորաձեւ համարվում գարուն-ամառ 2013-ին:
Այս սեզոնին արդիական են մեղմ գույները, երկրաչափական պատկերները եւ հնարավոր բոլոր զարդանախշերը: Ես շատ եմ սիրում շրջազգեստ հագնել նույնիսկ աշխատանքի ժամանակ: Ամեն օր ավելի ու ավելի տաք է դառնում, այդ պատճառով բոլոր կանանց կոչ եմ անում հագնել թեթեւ, վառ զգեստներ, որոնք ուրախություն եւ գեղեցկություն կմտցնեն մեր առօրյայում:
Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր կանանց, ովքեր ցանկանում են միշտ գեղեցիկ տեսք ունենալ եւ հետ չմնալ նորաձեւությունից:
Ավելի շատ ժպտալ եւ առավել ինքնավստահ լինել: Նույնիսկ հին ջինսերը կամ մուգ բարձր օձիքով սվիտերն արդյունավետ կդիտվեն, եթե կինն ինքնավստահ է եւ ժպտում է կյանքին: Ֆինանսական դրությունը ոչ մի կապ չունի լավ ճաշակի հետ: Յուրաքանչյուր աղջիկ կարող է ընտրել դերձակուհու եւ իր համար կարել զգեստ, որի մասին երազում է: Գլխավորը՝ գտնել սեփական ոճը, հմտորեն թաքցնել թերությունները եւ հպարտորեն կրել այն, ինչ սիրում ես:
Հ.Գ. Ապրիլի 26-ի երեկոյան կկայանա Ֆաինա Հարությունյանի նոր հավաքածուի ցուցադրությունը:
Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի
Լուսանկարները վերցված են Ֆաինա Հարությունյանի Facebook-ի էջից




Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը