«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Շառլ Ազնավուրը՝ ֆրանսիական ռոք աստղ Ջոնի Հոլիդեյի մահվան մասին

09:43, 7 դեկտեմբերի

Երեկ 74 տարեկանում մահացել է ֆրանսիացի կուլտային ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը։ Ֆրանսիան սգում է իր ռոք կուռքի համար, շատ հանրահայտ մարդիկ ու քաղաքական գործիչներ իրենց ցավակցություն են հայտնում: Բնականաբար, այս կապակցությամբ արտահայտվել է նաև Շառլ Ազնավուրը, որը մտերիմ էր Հոլիդեյի հետ, ու որի հետ մեծն շանսոնյեն մի քանի ցնցող զուգերգեր է կատարել։ Ազնավուրը Հոլիդեյի բազմաթիվ երգերի հեղինակն է:

Իմանալով Ջոնիի մահվան մասին՝ Շառլը չեղարկել է իր բոլոր հարցազրույցները, որոնք նշանակված էին հաջորդ շաբաթ մինչև Բերսիում ծրագրված համերգը։

«Ջոնի Հոլիդեյ  ու Ժան դ’Օրմեսսոն  (ֆրանսիացի գրող ու պատմաբան, մահացել է երեկ՝ 92 տարեկանում)՝ երկու մարդ, որոնք ոգեշնչում էին ինձ։ Մի քանի տասնամյակ հետո ճակատագիրը նորից ցավոտ հարվածեց ինձ  տարօրինակ ու ցավագին զուգադիպությամբ՝ մեզնից հեռացան չորս արտասովոր մարդիկ ու բոլորը մեկ գիշերվա ընթացքում՝ Էդիթ Փիաֆն ու Ժան Կոկտոն (1963-ի հոկտեմբերի 11-ին), իսկ հիմա Ջոնի Հոլիդեյը ու Ժան դ’Օրմեսսոնը։ Առաջին երկուսը իմ արտիստական ընտանիքից էին, վերջին երկուսը մարդիկ էին, որոնք ինձ ոգեշնչում էին։ Նրանք մեկընդմիշտ կմնան իմ սրտում ու հոգում։ Նրանց իմ անցյալում ու ներկայում են ու կլինեն ինձ հետ մինչև իմ կյանքի վերջ»,- գրել  է Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search