Վերջերս մենք գրել էինք այն մասին, թե ինչ թրենդներ են մեզ սպասում գալիք սեզոնին ու ինչ հագուստ է պետք գնել։ Հիմա եկել է զգեստապահարանի ամբողջ ավելորդ եւ ամենակարեւորը՝ ոչ նորաձեւ պարունակությունը դեն նետելու ժամանակը։
Մորթե ժիլետ
Այս ձմեռը բարեհաճ է մորթու հանդեպ, սակայն ոչ ժիլետի դեպքում։ Եթե դուք հետեւում եք Instagram-ում այն աղջիկների հրապարակումներին, որոնք իբրեւ Փարիզից մորթե ժիլետներով լուսանկարներ են հրապարակում, ապա իմացեք, որ դուք ձեզ համար նորաձեւության սխալ գուրու եք ընտրել։ Իմ խորհուրդը ձեզ՝ գնեք ցեցի դեմ միջոց այդ ժիլետների համար ու պահեք դրանք սնդուկի մեջ՝ մինչեւ ավելի բարենպաստ ժամանակներ կգան։
Ուգգի
Եթե մոտիկ խանութ եք վազում հաց գնելու կամ աղբը թափելու համար փողոց եք դուրս գալիս՝ կարող եք ուգգի հագնել։ Բայց, ահա, դրանցով հանրությանը ներկայանալ հաստատ պետք չէ։ Ուզո՞ւմ եք ոճային տեսք ունենալ՝ ընտրեք բոտֆորտներ կամ կոպիտ նորաձեւ կոշիկներ։
Լայներիզ գլխարկներ
Նման գլխարկներով դուք գեղեցիկ տեսք կունենաք որեւէ գավառային քաղաքում, բայց հաստատ ոչ նորաձեւ երեկույթի կամ fashion միջոցառման ժամանակ։ Չնայած տեղացի «նորաձեւ» աղջիկները շարունակում են հենց այդպիսի գլխարկներ հագնել, բայցեւայնպես նրանց օրինակին հետեւել պետք չէ։ Սեզոնի թրենդն է բերետը կամ էլ բինին։
Մորթե գրպաններով վերարկու
Պաշտոնապես հայտարարում ենք՝ մորթե գրպաններով զգեստներն ու վերարկուներն այլեւս նորաձեւ չեն։ Կանացիությունը մորթու ձեւավորումներով ցուցադրելն այն աստիճանի ակտուալ չէ, որ այսօր ոչ մի նորաձեւ աղջիկ իրեն թույլ չի տա անգամ մտածել նման կերպարի մասին։ Կանացիությունը հագուստի մեջ պետք է արտահայտվի բազմաշերտ ու օվերսայզ հագուստով։ Առանց մորթե գրպանների։
Լեգինս կարճ բաճկոնով
Հակաթրենդների գլխավոր թրենդը, որը հայուհիների կողմից շատ սիրված է, կարճ բաճկոնով լեգինս հագնելն է։ Նորաձեւության հարցում նման վրիպակ իրենց կարող են թույլ տալ թերեւս միայն Նաոմի Քեմփբելն ու Քիմ Քարդաշյանը, որոնց ներելի է գրեթե ամեն ինչ։ Այդուհանդերձ, ցնցող հետույքի առկայությունը դեռ պատճառ չէ լեգինս հագնելու համար։ Իսկ վագրանախշ լեգինսներով հայուհիներին ես խորհուրդ կտայի եւս մեկ բան նկատի ունենալ՝ չարժե ցուցադրել այն, ինչն ընդունված է թաքցնել, բացի դրանից, շրջապատը չպետք է տեսնի լեգինսի տակից թափանցող Ձեր ներքնազգեստի նախշերը։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին