Ավստրալացի անձնական մարզիչ և սննդաբան Կամիլա Էքերբեռգը հայտնի է իր անհավանական կազմվածքով: Նա պարբերաբար առցանց կիսվում է իր մարզումներով և սննդակարգի գաղտնիքներով, սակայն վստահաբար կարող է ասել, որ կա մի բան, որի մասին քչերը գիտեն: Վերջերս իր բլոգում Կամիլան ասաց, որ մարզվելու ընթացում չափազանց կարևոր է ակտիվացում ասվածը:
“Մարզվեուց առաջ մկանները տաքացնելը կարևոր է վնասվածքների ռիսկը նվազեցնելու համար՝ նախապատրաստելով նյարդային համակարգն այն վարժությանը, որը պատրաստվում եք անել, խթանելով արյան հոսքը դեպի մկաններ և ավելացնելով շարժումների դիապազոնը”,- բացատրում է Կամիլան:

Մեր օրերում մեզանից շատերը նստակյաց կյանք են վարում, արդյունքում տուժում է կեցվածքը, կարծրանում են ազդրի մկանները, թուլանում է իրանը և դժվարանում է հետույքային մկանների ակտիվացումը, քանի որ դրանք չեն օգտագործվում այնքանով, որքանով անհրաժեշտ է:
Որպես անձնական մարզիչ, Կամիլան հաճախ է տեսնում, թե ինչպես են իր հաճախորդները կատարում կքանստում վարժությունը, սակայն առհասարակ չեն ակտիվացնում հետույքային մկանները:

Այդ անելու համար հարկավոր է ոտքերը ուսերից լայն դնել և պատկերացնել, որ պատրաստվում եք պատռել հատակը ոտքերով: Այսպիսով, ոտքերի արտաքին մասը և կրունկները ամուր սեղմվում են հատակին, ծնկները մի փոքր ծալված՝ ազատ, բայց ուղիղ:

“Մարմնի վերևի մասը ուղիղ, ուսերը հետ, կուրծքը վեր, հիմա սեղմեք հետույքային մկանները: Կամաց կատարեք կքանստումը, պատկերացրեք, որ նստում եք նստարանի վրա՝ շարունակելով սեղմումը: Ծնկների դիրքը դեպի դուրս, իսկ կրունկները շարունակում են հատակին սեղմված մնալ:
Դեպի ներքև շարժումը դանդաղ և վերահսկելի, այնուհետ կրունկներից հրել դեպի վեր և անընդհատ սեղմած պահել հետույքային մկանները”: Ակտիվացված կքանստումը, ըստ Կամիլայի, տարբերվում է չակտիվացվածից, քանզի վերջինի պարագայում հետույքային մկանները գործի չեն գցվում մարզման ընթացքում, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել վնասվածքների և հավասարակշռության խախտման, այդ թվում ցավերի գոտկային հատվածում:

“Ես ինքս գոտկային հատվածի վնասվածք ունեմ, որը ստանալուց հետո ես հասկացա իրանի ամրության կարևորությունը և սկսեցի հետույքային մկանները ակտիվացնող վարժություններ կատարել, ինչը օգնեց ինձ վերահսկել իմ վնասվածքը և անվնաս կերպով ամրացնել մկաններս”:

Այսպիսով, հետույքային մկանների և իրանի ակտիվացումը նպաստում է մարզումների ապահովությանը, լավացնում է ձեր տեսքը և դուք առավել արդյունք եք ստանում ձեր մարզումներից, ինչն, ի վերջո, թույլ է տալիս ավելի արագ հասնել ձեր ֆիթնես-նպատակներին՝ լինի դա ճարպի կորուստ, թե մկանային զանգվածի ավելացում:
Կամիլան նաև կիսվել է այն սխալներով, որոնք սովորաբար թույլ են տալիս մարդիկ մարզասրահներում՝ փորձելով կերտել իրենց երազանքի մարմինը:

Ամենատարածված սխալներից է քիչ ուտելը և շատ մարզվելը:
Թվում է, թե դա հենց այն է, ինչ պետք է անել քաշը գցելու համար: Սակայն նիհարել չի նշանակում չուտել, այլ ուտել ճիշտ սնունդ ճիշտ չափաբաժիններով, որոնք համապատասխանում են ձեր մարմնին իր ներկայիս վիճակում, ներկայիս ժամանակ, ձեր ակտիվության մակարդակին և ձեր նպատակին:
Չափից քիչ սնվելը հաճախ հանգեցնում է հորմոնալ և նյութափոխանակության խանգարումների:Դրանից խուսափելու համար Կամիլան խորհուրդ է տալիս օգտագործել սննդարար սննդամթերք, երբեք բաց չթողնել սննդի ընդունումը և օրն սկսել սննդարար 300-500- կալորիանոց նախաճաշով:
Չափից շատ կալորիաների ընդունումը դանդաղեցնում է քաշ գցելը, և Կամիլան խորհուրդ է տալիս միառժամանակ հետևել կալորիաներին և մակրոտարրերին՝ հասկանալու համար, թե ինչ և որքան է սպառում ձեր մարմինը:
Ածխաջրերից խուսափելը ևս ընդունված սխալներից է: Կամիլան խորհուրդ չի տալիս ամբողջովին հրաժարվել որևէ սննդային խմբից:

Ածխաջրերի սպառման նվազեցումը կարող է նպաստել քաշի անկմանը, սակայն ցանկացած սննդային խմբից հրաժարվելը կհանգեցնի մարմնի համար անհրաժեշտ սննդանյութերի պակասի: Դա իր հերթին ցանկացած տեսակի անցանկալի կողմնակի ազդեցությունների պատճառ կարող է հանդիսանալ:Փոխարենը, Կամիլան խորհուրդ է տալիս հեռու մնալ մշակված ածխաջրերից և օգտագործել նորմալները, օրինակ՝ քաղցր կարտոֆիլ կամ չմշակված ձավարեղեն:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը