Ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի եւ ֆոտոմոդել Վանեսա Պարադին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նշում է ծննդյան 45-ամյակը:
Շատերը դերասանուհուն ճանաչում են որպես ժամանակին ամենահիթային երգերից մեկի՝ Joe le taxi-ի կատարող, ոմանք՝ որպես Ջոնի Դեփի նախկին կին, բայց համոզված ենք՝ մեծ մասը Վանեսային ճանաչում է շնորհիվ այն ֆիլմերի, որոնցում նկարահանվել է հայտնի ֆրանսուհին՝ «Սպիտակ հարսանիք», «Կաֆե դե Ֆլոր», «Սրտակերը», «Մեկ հնարավորություն երկուսի համար», «Կախարդական սեր» եւ այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել:
NEWS.am STYLE-ը, սակայն, այսօր վերհիշել է դերասանուհու՝ տարբեր ժամանակաշրջանների մեջբերումներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Կյանքը նման է օվկիանոսի՝ կամ բարձրանում ես, կամ իջնում»:
«Կյանքում ամենաուժեղ բանը, որ ունենք, սերն է»:
«Ես գիտակցում եմ, որ անկրկնելի ճանապարհ եմ անցել, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
«Մայրս ինձ սովորեցրել է լինել համբերատար: Այսինքն, երբ տեսնում ես, որ մի բան այնպես չի լինում, ինչպես դու ես ուզում, կամ տվյալ պահին ոգեշնչված չես, պարզապես պետք է սպասես, եւ ամեն ինչ կհայտնվի»:
«Քո հարազատ հոգու մասին երգելը կամ ֆիլմերում դա խաղալը ռոմանտիկ է եւ գեղեցիկ, իսկ իրական կյանքում ամեն ինչ վախենալու է»:
«Ես անգլերենով երգում էի նույնիսկ այն ժամանակ, երբ լեզուն չէի հասկանում, քանի որ անգլերեն բառեր սովորել էի մյուզիքլների շնորհիվ»:
«Ես երջանկության բաղադրատոմս չունեմ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կախված է ցանկությունից»:
«Դժվար է, երբ դու ամեն ինչ ցանկանում ես ունենալ»:
«Իմ երեխաները հիմա հասուն են ու ավելի անկախ»:
«Չեմ հավատում «ընդմիշտ» բառին: Չեմ հավատում, որ այն գոյություն ունի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է