Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Փարիզյան խճանկար. սիրահարների քաղաքը

18:12, 28 ապրիլի

Փարիզն այնքան բազմադեմ է, որ անհնար է այն ուսումնասիրել ո՛չ մեկ, ո՛չ էլ տասն այցի ընթացքում. ամեն անգամ այն բացահայտում է իր կերպարի մեկ այլ կողմը: Փարիզը հյուսված է պատմությունից, արվեստից, նորաձեւությունից, գործարար կյանքից, փողոցային սրճարաններից, կաբարեներից եւ, իհարկե, ռոմանտիկայից, իսկ ռոմանտիկ փողոցներն այս քաղաքում բազմաթիվ են, եւ յուրաքանչյուրը կարող է գտնել իր միակն ու անկրկնելին:

Փարիզը հաճախ անվանում են սիրո քաղաք, եւ դա պատահական չէ, քանի որ քաղաքը հարյուրամյակների ընթացքում իր մեջ ներծծել է սիրո պատմություններ, դրա քարե պատերը մինչ օրս իրենց մեջ պահպանում են ինչ-որ մեկի սրտի գաղտնիքներն ու խարդավանքներով խճճված սիրային ողբերգությունները:

Զբոսանքի համար նման ռոմանտիկ վայրերը Փարիզում անսպասելիորեն շատ են: Դրանցից մեկը Վոժ հրապարակն է (place des Vosges) Լը Մարե թաղամասում: Անթերի քառակուսի հրապարակը՝ շրջապատված հինավուրց շենքերով, համարվում է Փարիզի ամենահին հրապարակը եւ ժամանակին կոչվել է Թագավորական: Հրապարակի պարագծով կառուցված կամարաշարքն այն ձեռք ձեռքի տված զբոսնելու հրաշալի վայր է դարձնում: Այստեղ նաեւ սավառնում է խճճված սիրային հարցերի ոգին. ժամանակին տներից մեկում բնակվում էր Հյուգոյի գովերգած կուրտիզանուհի Մարիոն Դելորմը: Վիկտոր Հյուգոն նույնպես ապրել է այս հրապարակում (թեպետ այլ դարաշրջանում), նրա տունը հիմա վերածվել է թանգարանի: Կարդինալ Ռիշելիեն եւ Թեոֆիլ Գոտիեն նույնպես իրենց կյանքի մի քանի տարիները Վոժ հրապարակում են անցկացրել:

Փարիզում բոլոր սիրահարների ուխտագնացության վայրն Էլոիզի եւ Աբելյարի շիրիմն է Արեւելյան գերեզմանատանը: Նրանց սիրո ուժը հիացմունքի է արժանի նաեւ 900 տարի անց: Աբելյարը 12-րդ դարի հայտնի փիլիսոփա, գիտնական եւ աստվածաբան է, ով սիրահարվել է իր աշակերտուհուն՝ 17-ամյա Էլոիզին. գիտնականի զգացմունքը փոխադարձ էր: Էլոիզը հայտնի էր ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ խելքով: Նա տիրապետում էր մի քանի լեզուների եւ խորը գիտելիքներ ուներ բնական գիտությունների բնագավառում, ինչն այն ժամանակներում աղջկա համար բացառիկ երեւույթ էր:

Սիրահարների երջանկությունը, սակայն, երկար չտեւեց, իրադրության տարբերությունը եւ եպիսկոպոսի պաշտոնը Աբելյարին եւ Էլոիզին թույլ չէին տալիս բացահայտ հանդիպել: Նրանք Փարիզից փախան Բրետան, որտեղ գաղտնի պսակադրվեցին, եւ Էլոիզը որդի ծնեց: Բայց նրանց համատեղ երջանկությունն այդպիսով ավարտվեց: Էլոիզն ինքնակամ զոհաբերեց իր զգացմունքները՝ Աբելյարի գիտական գործունեությանը չխոչընդոտելու համար: Նա միանձնուհի դարձավ (այն բանից հետո, երբ զայրացած հորեղբայրը ամորձատեց նրա գաղտնի ամուսնուն), իսկ Աբելյարը զրկվեց հոգեւոր աստիճանից եւ վանք ծառայության անցավ որպես շարքային վանական: Բայց հայտնի է, որ սերն անհնար է ոչնչացնել, եւ այն վերածվեց Աբելյարի եւ Էլոիզի հայտնի նամակագրության: Նրանց շիրիմը 19-րդ դարում փոխադրվեց Փարիզ. այնտեղ, ուր սկսվել էր նրանց սիրո պատմությունը: Ամբողջ աշխարհից սիրահարները Աբելյարի եւ Էլոիզի դամբարանին գրություններ են թողնում՝ մաղթանքներով եւ հավերժ սիրո խնդրանքներով:

Բայց Փարիզը լի է ոչ միայն տխուր սիրային պատմություններով: Այն սիրո քաղաքի փառքը ձեռք է բերել բազմաթիվ կաբարեների շնորհիվ, որոնք կենտրոնացած են Մոնմարտրի բարձունքի շուրջը: Կարմիր լապտերների փողոցի մոտակայքում տեղակայված կաբարեները գրավում էին ոչ միայն սեր տենչացողներին եւ սեթեւեթող գեղեցկուհիներին, այլեւ տաղանդավոր նկարիչների, բանաստեղծների եւ երաժիշտների 19-20-րդ դարերի սահմանին: Փարիզյան կաբարեներով թափառող բոհեմի քաղցր գնչուական կյանքը՝ թաղված անվերջանալի զվարճանքներում եւ անհոգ ուրախություններում, մինչեւ հիմա ոգեշնչում է: Ամենաառաջին՝ Moulin Rouge, Lapin Agile, Folies Bergеre կաբարեների դռներն այցելուների առջեւ բաց են մինչ այսօր, ու թեեւ Պիկասոյին եւ Թուլուզ-Լոտրեկին այստեղ չեք հանդիպի եւ Ֆրենկ Սինատրայի ու Էդիթ Պիաֆի կատարմամբ երգեր չեք լսի, հրաշալի շոուն երաշխավորված է, իսկ Մոնմարտրի շրջակայքում գտնվող հուշանվերների բազմաթիվ խանութներում կարելի է ձեռք բերել Belle Epoque կաբարեի պաստառների վերարտադրությունները:

Փարիզը կարելի է համեմատել կամակոր գեղեցկուհու հետ. հարկավոր է բավական ջանք ներդնել՝ նրա շռայլ ոգին բացահայտելու համար: Հենց այդ պատճառով շատերին Փարիզի հետ առաջին հանդիպումը հիասթափեցնում է, իսկ ճապոնացիները «Փարիզի սինդրոմ» կոչվող հիվանդություն ունեն: Փարիզն անհնար է նվաճել մի քանի օրվա ընթացքում, բլից-տուրի միջոցով: Հարկավոր է վերադառնալ՝ ամեն անգամ ինքդ քեզ համար բացահայտելու նրա բնավորության նոր կողմերը եւ ավելի ու ավելի սիրահարվելու նրան: Փորձեք ձեզ համար բացահայտել Փարիզի ռոմանտիկ կողմը եւ գտնել ձեր մտերմիկ անկյունը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել